2022
Մի՛ սպասեք Եղեք հովիվների նման
Դեկտեմբեր 2022


«Մի՛ սպասեք Եղեք հովիվների նման», Երիտասարդներին զորացնելու համար, դեկտեմբեր 2022։

Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, դեկտեմբեր 2022

Ղուկաս 2.8-20

Մի՛ սպասեք Եղեք հովիվների նման

հովիվներ

Շատ վաղուց, մի լուռ գիշեր հովիվները ջանասիրաբար հսկում էին իրենց հոտերը։

Ոչխարներ

Հովիվները կարևոր գործ ունեին։ Ոչխարներին անհրաժեշտ էր սնունդ, ջուր և պաշտպանություն վտանգից։

հրեշտակ

Հանկարծ մի հրեշտակ հայտնվեց։

«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու. … այսօր … ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը»։

հրեշտակ

Հրեշտակներն ասացին հովիվներին, որ նրանք երեխային կգտնեն Բեթլեհեմում՝ խանձարուրով պատած, մսուրի մեջ դրած։

հրեշտակների երգչախումբ

Հրեշտակների երգչախումբը լցրեց երկինքը և միացավ հրեշտակին՝ փառաբանելով Աստծուն։

«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։

հովիվներ

«Եկեք գնանք Բեթլեհեմ և տեսնենք այն, ինչ Տերը հայտնի դարձրեց մեզ»։

հովիվները հետևում են աստղին

Հովիվները չսպասեցին։ Սա շատ կարևոր էր։ Նրանք «շտապելով եկան» Բեթլեհեմ։

հովիվները մսուրում

Հովիվները գտան Հիսուսին խանձարուրի մեջ փաթաթված, մսուրի մեջ պառկած, ճիշտ ինչպես հրեշտակն ասաց։

մանուկ Հիսուսը

Սա խոստացված Մեսիան էր, ով եկավ լինելու աշխարհի Փրկիչն ու Քավիչը և մեզ իսկական ուրախություն բերելու։

հովիվներ

Հովիվները շատ ոգևորված էին։ Նրանք կիսվեցին իրենց լսածով ու տեսածով։

«Ծնվել է աշխարհի Փրկիչը»։

«Վերջապես Մեսիան եկավ»։

պատանին ուսումնասիրում է սուրբ գրությունները

Հովիվները «շտապելով եկան» Հիսուսի մոտ։ Դուք նույնպես կարող եք։

Դուք կարող եք սովորել Նրանից։

երիտասարդը հնձում է սիզամարգը

Դուք կարող եք ծառայել Նրան` ծառայելով ուրիշներին։

Երիտասարդ կինը Մորմոնի Գրքով կիսվում է երիտասարդ տղամարդու հետ

Դուք կարող եք վկայել Նրա մասին։