ԱՆՁՆԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՓՐԿՉԻ ՄԱՍԻՆ
Կարծում եմ իմ մկրտությունը, երբ ես 11 տարեկան երեխա էի, նշեց իմ վկայության սկիզբը Նրա մասին, ում Եկեղեցուն ես միացա: Այդ ժամանակից ի վեր ես ցանկություն եմ ունեցել հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և ապրել ավետարանի սկզբունքներով:
Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելը աստիճանական գործընթաց է եղել, իսկ Եկեղեցում ակտիվ մասնակցության միջոցով այն զորացել է: Ես հաճախ զգացել եմ Նրա մեծ սերը մեր հանդեպ բնության գեղեցկությունների միջոցով, և սա իմ մեջ ավելի մեծ երախտագիտություն է առաջացնում Նրա հանդեպ: Ես զգացել եմ, թե ինչպես է Հոգին վկայել ինձ, երբ ծոմ եմ պահել և աղոթել ու պատասխաններ ստացել այդ աղոթքներին, գիտենալով, որ Հիսուս Քրիստոսն է միջնորդը երկնային Հոր և մեր միջև: Ես Նրա մոտիկությունն եմ վայելել իմ հաճախակի տաճարային երկրպագության ժամանակ:
Իմ կյանքի ընթացքում վկայությունս աճել է և զորացել մինչև այսօր, մտքումս կասկած չկա, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, իմ Փրկիչն ու Քավիչը: Այս գիտելիքը բերում է ինձ ներքին համոզվածություն և խաղաղություն: