ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ
Ընտրեք վեհացնող զվարճություններ: Խուսափեք այն ամենից, ինչ գռեհիկ է, անբարոյական, բռնություն կամ որևէ ձևի պոռնոգրաֆիա: Պարտավորվեք պահել Աստծո չափանիշները:
Մեր շրջապատում ունենալով այդքան զվարճությունների տեսակներ` ընտրությունները կարող են անհաղթահարելի լինել: Ահա մի քանի ուղեցույցներ, որոնք կօգնեն մեզ ընտրել հոգեպես վեհացնող զվարճություններ.
-
Նախքան տեսախաղ խաղալը կամ կինոնկար դիտելը, պարզեք դրա կարգը և բովանդակությունը:
-
Ինքներդ ձեզ հարցրեք, թե խաղում կամ կինոնկարում անպատշաճ նյութ չկա՞ արդյոք, անկախ դրանց կարգից: Խուսափեք այն ամենից, ինչը հեռու է վանում Հոգին:
-
Եթե թեման անպատշաճ է, բացարձակապես ճիշտ է դուրս գնալ, անջատել կամ դադարեցնել դիտումը:
-
Նայեք զարգացնող խաղեր, կինոնկարներ և երաժշտություն, որոնք նաև ուսուցողական բնույթ են կրում :
-
Բացահայտեք աշխարհը հեռուստացույցից, բջջային հեռախոսներից և համակարգիչներից հեռու, ինչպես օրինակ՝ զբոսնելով, հեծանիվ վարելով, նոր հմտություն յուրացնելով կամ սովորելով այլ մշակույթների մասին:
-
Մասնակցեք միջոցառումների, որոնք ակտիվ են պահում ձեր միտքը, իսկ մարմինը` ֆիզիկապես առողջ: