2008
Արհեստական վիժեցում` հարձակում անպաշտպանի վրա
2008թ. Հոկտեմբեր


Արհեստական վիժեցում` հարձակում անպաշտպանի վրա

Elder Russell M. Nelson

Մինչև սկսելը, թույլ տվեք ներողություն խնդրել ընթերցողներից ոչ հաճելի արտահայտություններ օգտագործելու համար: Այն պատերազմի էությունը, որի մասին ես խոսում եմ, պահանջում է հաղորդակցման նման պարզություն:

Որպես Աստծո որդիներ և դուստրեր, մենք փայփայում ենք կյանքը որպես Նրանից ստացված պարգև: Աստծո հավերժական ծրագիրը հնարավորություններ է տալիս Իր զավակներին ձեռք բերել ֆիզիկական մարմին, ստանալ երկրային փորձառություն և իրականացնել որպես հավերժական կյանքի ժառանգորդներ իրենց աստվածային նպատակները:1

Պատերազմի արդյունքում մահվան ցուցանիշները

Կյանքի մասին այդ հասկացողությամբ և կյանքի հանդեպ այդ պատկառանքով, մենք քննադատում ենք պատերազմի հետևանքով կյանքերի կորուստները: Տվյալները սարսափելի են: Առաջին Աշխարհամարտի ժամանակ մենք տվեցինք 8 միլիոն զինվորների կորուստ: Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ ավելի քան 22 միլիոն ծառայող և կին մահացավ:2 Այս երկու պատերազմերը միասին, տևելով 14 տարի, խլեցին ողջ աշխարհում առնվազն 30 միլիոն զինվորների կյանք: Այս թվերը չեն ընդգրկում միլիոնավոր քաղաքացիների կյանքի կորուստները:

Այս տվյալները, սակայն, չնչին են այն զոհերի թվի համեմատ, որը տալիս է մեկ այլ պարերազմ և որի զոհերի տարեկան թիվը գերազանցում է Առաջին և Երկրորդ Աշխարհամարտերում զոհվածների ընդհանուր թվին: Համաշխարհային զեկույցները հաղոդում են, որ տարեկան կատարվում է ավելի քան 40 միլիոն թվով արհեստական վիժեցումներ:3

Աբորտ կոչվող այս պատերազմը` պատերազմ է անպաշտպանների ու անձայնների դեմ: Դա պատերազմ է չծնվածների դեմ: Այս պատերազմը տարածվել է աշխարհով մեկ: Տարօրինակ է, որ քաղաքակիրթ հասարակությունը, որն աշխարհով մեկ պաշտպանություն է ապահովում մարդու կյանքի համար, այժմ ընդունում է օրենքներ, որոնք թույլ են տալիս նման գործողություն կատարելը:

Աստվածային վարդապետություն

Մեզ համար սա կարևոր խնդիր է, քանի որ Տերը շարունակ հայտարարել է այս աստվածային պատգամը. «Մի սպանիր»:4 Ապա Նա ավելացրել է.«ոչ էլ նման որևէ բան գործիր»:5 Անգամ դեռ ավետարանի լրիվության վերականգնումից առաջ, լուսավորված մարդիկ հասկանում էին մարդու կյանքի սուրբ էությունը: Ջոն Քալվինը, տասնվեցերրորդ դարի բարեփոխիչը, գրել է. «Եթե ավելի ահավոր է թվում մարդուն սպանելը իր տանը, քան դաշտում, … ապա անշուշտ պետք է ավելի սարսափելի լինի պտուղը ոչնչացնելը արգանդում` լույս աշխարհ գալուց առաջ»:6

Մարդու հորինած օրենքները, որոնք ժամանակների սկզբից արգելված են եղել Աստծո կողմից, այժմ ուժ են ստացել: Մարդու դատողությունը փոխել և խեղաթյուրել են բացարձակ ճշմարտությունը, վերածելով այն հնչեղ կարգախոսների, որոնք խրախուսում են լիովին սխալ այդ գործելակերպը:

Հատուկ մտահոգություններ

Մոր առողջությունը կարևորագույն մտահոգությունն է: Սակայն մոր կյանքը փրկելու համար հղիության ընդհատման անհրաժեշտության դեպքերը շատ հազվադեպ են, հատկապես ժամանակակից առկա բժշկական խնամքի պայմաններում: Մեկ այլ խնդիր է բռնաբարության կամ արյունապղծության հետևանքով հղիությունը: Այս դեպքում ողբերգությունն էլ ավելի խորն է, քանի որ անմեղ կինը զրկվել է ընտրության իր ազատությունից: Այդ պայմաններում արհեստական վիժեցումը երբեմն խորհուրդ է տրվում մոր ֆիզիկական և մտավոր առողջությունը պահպանելու համար: Այս պատճառներով կատարվող վիժեցումները նույնպես հազվադեպ են:

Ոմանք կողմ են արհեստական վիժեցման, եթե առկա է մանկան սխալ ձևավորման վտանգը: Իհարկե, հղիության առաջին եռամսյակում որոշ վարակիչ կամ թունավոր նյութերի վնասարար ազդեցությունը իրական վտանգ է, սակայն հղիության ընդհատման ժամանակ պահանջվում է զգուշություն: Կյանքը մեծ կարևորություն է ներկայացնում բոլորի համար, ներառյալ նրանց, ովքեր ծնվել են թերություններով: Բացի այդ, արդյունքը կարող է այդքան լուրջ չլինել, որքան թվում է:

Ես հիշում եմ մի զույգի, որը նման փորձառություն ունեցավ: Կինը միայն 21 տարեկան էր` սքանչելի և նվիրյալ կին: Առաջին երեք ամիսների ընթացքում նա խոզուկով վարակվեց: Խորհուրդ տրվեց աբորտ անել, քանի որ զարգացող երեխան գրեթե անշուշտ պետք է վնասներ կրած լիներ: Ընտանիքի որոշ անդամներ, սիրով դրդվելով, լրացուցիչ ճնշում էին գործադրում աբորտ կատարելու համար: Նվիրված զույգերը խորհրդակցեցին իրենց եպիսկոպոսի հետ: Նա նրանց ուղարկեց ցցի նախագահի մոտ, որը նրանց մտահոգությունը լսելով, խորհուրդ տվեց չընդհատել հղիությունը և երեխայի կյանքը, չնայած երեխան կարող էր խնդիր ունենալ: Նա մեջբերեց սուրբ գրություններից.

«Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր:

Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, և նա կուղղէ քո ճանապարհները»:7

Նրանք որոշեցին հետևել նրա խորհրդին և թույլ տվեցին, որ իրենց երեխան ծնվեր: Ծնվեց մի սքանչելի փոքրիկ աղջնակ, նորմալ բոլոր առումներով, բացի այն, որ ամբողջովին զրկված էր լսողությունից: Խուլերի դպրոցում ստուգում անցնելուց հետո, ծնողներին ասվեց, որ երեխան ունի հանճարի խելք: Նա հաճախեց մի խոշոր համալսարան, ստանալով կրթաթոշակ: Այժմ, մոտ 40 տարի անց, նա վայելում է հիանալի կյանք:

Անհատի կյանքը ընդհատելը հնարավոր թերության առկայության պատճառով լուրջ խնդիր է: Եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա կարելի է ենթադրել, որ նման թերություններով արդեն իսկ ապրողների կյանքը նույնպես կարելի է ընդհատել: Մեկ այլ քայլ այդ ողբերգական շղթայում կատարելիս կարելի է ենթադրել, որ նրանք, ովքեր թույլ են կամ անհարմար մյուսների համար, նույնպես պետք է վերացվեն: Կյանքի հանդեպ նման անհարգալից վերաբերմունքը բոլորովին անընդունելի է:

Պատվերով արհեստական վիժեցում

Համեմատաբար քիչ թվով վիժեցումներ են կատարվում այն պատճառներով, որոնք ես նշեցի:8 Արհեստական վիժեցումների հիմնական մասը կատարվում է անցանկալի հղիության դեպքում: Դա պարզապես ծնելիությունը կառավարելու ձև է:

Արհեստական վիժեցման կատարումը օրիանականացված է շատ երկրներում, հիմք ընդունելով, որ կինն ազատ է ընտրելու, թե ինչպես վարվի իր մարմնի հետ: Որոշակի առումով, սա ճիշտ է մեզանից յուրաքանչյուրի համար` և տղամարդկանց, և կանանց: Մենք ազատ ենք մտածելու: Մենք ազատ ենք պլանավորելու: Եվ մենք ազատ ենք գործելու: Սակայն, երբ գործողությունը իրականացվում է, մենք այլևս ազատ չենք դրա հետևանքներից:

Այս սկզբունքն ավելի լավ հասկանալու համար, մենք կարող ենք սովորել տիեզերագնացից: Ընտրության և նախապատրաստության փուլում ցանկացած պահին նա կարող է դուրս գալ ծրագրից: Սակայն, երբ տիեզերանավը բարձրացավ, տիեզերագնացը կապված է այդ ճանապարհորդությունը կատարելու իր որոշման հետևանքներին:

Նույնը վերաբերում մարդկանց, ովքեր կանգնում են ծնող դառնալու ուղու վրա: Նրանք ունեն ընտրության ազատություն` սկսել կամ չսկսել այդ ճանապարհը: Երբ բեղմնավորումը կատարվում է, այդ ընտրությունն արդեն կատարված է:

Այո, կինը ազատ է ընտրելու` ինչ անել իր մարմնի հետ: Անկախ նրանից, թե նրա որոշումը տանում է դեպի տիեզերագնացի ուղին, թե դեպի երեխան, ճանապարհորդությունը սկսելու նրա որոշումը կապում է նրան այդ որոշման հետևանքների հետ: Նա չի կարող ետ փոխել իր կատարած ընտրությունը:

Երբ արհեստական վիժեցման մասին տարբեր կարծիքները բախվում են, «անհատի ընտրության ազատությունը» փաստարկվում է որպես միակ կարևորագույն արժեք: Դա կարող է ճիշտ լինել միայն այն դեպքում, եթե մեկ մարդու մասին է խոսքը գնում: Որևէ անհատի իրավունքը թույլ չի տալիս ոտնահարել մեկ այլ անհատի իրավունքները: Եվ ամուսնության մեջ, և ամուսնությունից դուրս, արհեստական վիժեցումը մեկ անհատի խնդիր չէ: Զարգացող երեխայի կյանքի ընդհատման մեջ ներգրավված են երկու առանձին մարմիններ, ուղեղներ և սրտեր: Իր մարմնի վերաբերյալ կնոջ ընտրությունը չի կրում իր մեջ իրավունք զրկելու երեխային կյանքից, և այն բոլոր ընտրություններից, որ երեխան պետք է կատարի իր կյանքի ընթացքում:

Որպես Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ մենք պետք է միշտ լինենք ընտրության կողմը, ճիշտ ընտրության, ոչ թե ընտրության որպես եղանակի: 9

Արհեստական վիժեցմանը վերաբերող գրեթե ողջ օրենսդրությունը հաշվի է առնում հղիության ժամկետները: Մարդկային ուղեղը որոշում է, թե երբ է սկսում «իմաստալից կյանքը»: Երբ ես սովորում էի բժիշկ դառնալու համար, ես սովորեցի, որ նոր կյանքը սկսում է, երբ երկու հատուկ բջիջներ միավորվում են, դառնալով մեկ բջիջ, միասին կրելով 23 քրոմոսոմ հորից և 23 քրոմոսոմ մորից: Այդ քրոմոսոմները պարունակում են հազարավոր գեներ: Զարմանալի գործընթացի շնորհիվ, որով ստեղծվում է գենետիկական կոդերի միավորում, ըստ որի որոշվում է դեռ չծնված անձի հիմնական մարդկային հատկանիշները, ձևավորվում է նոր ԴՆԹ: Աճի շարունակությունն առաջացնում է նոր մարդկային էակ: Երկու բջիջների միավորումից մոտավորապես 22 օր անց սկսում է բաբախել փոքրիկ սիրտը: 26-րդ օրը սկսվում է արյան շրջանառությունը:10 Օրինականացնել այն ժամանակը, թե երբ է զարգացող կյանքը դառնում «իմաստալից», իմ կարծիքով, հիմնված է ենթադրությունների և կամայականության վրա:

Արհեստական վիժեցումն օրինականացվում է կառավարող մարմինների կողմից` առանց հաշվի առնելու Աստծուն ու Նրա պատվիրանները: Սուրբ գրությունները շարունակաբար ասում են, որ մարդիկ կբարգավաճեն միայն, եթե հնազանդվեն Աստծո պատվիրաններին:11 Անհատները կբարգավաճեն միայն, եթե քայլեն, հավատալով ու հնազանդվելով Աստծուն, որն ասել է.

«Ես` Տերս եմ … . հաստատել երկիրը` իմ իսկ ձեռքերի գործերը, և բոլոր բաները նրանցում իմն են:

Եվ իմ նպատակն է` ապահովել … .

Սակայն դա անպայման պետք է արվի իմ իսկ ձևով … .

Քանզի երկիրը լի է, և բավականաչափ կա նաև խնայելու համար»:12

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հետևողականորեն դեմ է եղել արհեստական վիժեցմանը: Ավելի քան մեկ դար առաջ Առաջին Նախագահությունը գրել է. «Մենք կրկին օգտվում ենք այս հնարավորությունից նախազգուշացնելու Վերջին Օրերի Սրբերին… . սաղմի և պտղի սպանության դեմ»:13

Իր նախագահության վաղ շրջանում Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) ասել է. «Մենք շարունակ շեշտել ենք, որ Եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է և դեմ է բոլոր տեսակի վիժեցումներին, բացի երկու առանձին դեպքերից: Երբ բեղմնավորումը բռնաբարության արդյունք է, և երբ բժշկական մասնագիտական զննումը բացահայտում է, որ մոր կյանքը վտանգի տակ է»:14 Անգամ այս բացառությունները չեն արդարացնում արհեստական վիժեցման կիրառումն անմիջապես: «Որոշումը պետք է կայացվի միայն այն բանից հետո, երբ անձը կխորհրդակցի եպիսկոպոսի հետ և կստանա աստվածային հաստատում աղոթքի միջոցով»:15

Որդեգրում

Ինչո՞ւ ոչնչացնել մի կյանք, որը մեծ ուրախություն կարող է բերել ուրիշներին: Կան ավելի լավ եղանակներ անցանկալի հղիության խնդրի դեպքում: Եթե կյանք է ստեղծվում մեղսավոր ճանապարհով, անձնական ապաշխարությունը սկսելու լավագույն եղանակը այդ երեխայի կյանքը պահպանելն է: Մեկ այլ լուրջ մեղք ավելացնելն արդեն իսկ կատարածին միայն ավելացնում է վիշտը: Եվ երեխան և որդեգրող ծնողները կարող են մեծապես օրհնվել, ընդունելով այդ երեխային իրենց տուն, որտեղ երեխան կարող է մեծանալ սիրո մթնոլորտում և որտեղ առկա կլինեն ավետարանի օրհնությունները:

Ապաշխարությունը հնարավոր է

Կա՞ արդյոք որևէ հույս այն անձնավորության համար, որն արհեստական վիժեցում է կատարել: Կա՞ արդյոք հույս նրանց համար, ովքեր նման մեղք են կատարել և այժմ սրտի ցավ են ապրում: Պատասխանն է` այո: «Ինչպես հայտնի է, անձը կարող է ապաշխարել և ներվել արհեստական վիժեցման մեղքից»:16 Մենք գիտենք, որ Տերը կօգնի բոլոր նրանց, ովքեր իսկապես ապաշխարում են: 17

Կյանքը արժեքավոր է: Ոչ ոք չի կարող գրկել անմեղ մանկանը, նայել նրա սքանչելի աչքերի մեջ, զգալ փոքրիկ մատիկները և համբյուրել այտը առանց կյանքի և մեր Արարչի հանդեպ խորը պատկառանք զգալու: Կյանքը գալիս է կյանքից: Դա պատահականություն չէ: Դա պարգև է Աստծուց: Նա չի ուղարկում անմեղ կյանքը կործանելու համար: Այն տրվում է Նրա կողմից և կարող է վերցվել միայն Նրա կողմից:18 Ես վկայում եմ, որ կյանքը հավերժ է, ինչպես Նա է հավերժ:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Sես «Ընտանիք` հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:

  2. Sես The New Encyclopedia Britannica, 15th ed. (1998), “World Wars, The.”

  3. Sես Maria Cheng, “Abortion Just as Common in Nations Where It’s Illegal,” Salt Lake Tribune, Oct. 12, 2007, p. A7. Միացյալ Նահանգներում կենդանի ծնունդների տարեկան թիվը տատանվում է երեքից մինչև չորս միլիոնի սահմաններում: Նույն ժամանակահատվածի համար արհեստական վիժեցումների թիվը գերազանցում է մեկ միլիոնը: Այսպիսով, այդ երկրում, երեք-չորս հղիություններից մեկը ավարտվում է արհեստական վիժեցումով:

  4. Sես Ելից Ի.13; Երկրորդ Օրինաց Ե.17; Մատթեոս Ե.21; Հռովմայեցիս ԺԳ.9; Մոսիա 13.21; 3 Նեփի 12.21; Վև Ու 42.18–19:

  5. ՎևՈւ 59.6

  6. John Calvin, Commentaries on the Four Last Books of Moses Arranged in the Form of a Harmony, trans. Charles William Bingham, 22 vols. (1979), 3:42.

  7. Առակաց Գ.5–6.

  8. Sես statement of Dr. Irvin M. Cushner, speaking to the United States Senate Committee on the Judiciary, Constitutional Amendments Relating to Abortion, S.J. 17–19, 110, 97th Cong., 1st sess., 1981, 158.

  9. Sես Dallin H. Oaks, “Weightier Matters,” Liahona, Mar. 2000, 17–19.

  10. Sես J. Willis Hurst and others, eds., The Heart, 4th ed. (1978), 7.

  11. Sես Ղևտացիս ԻԶ.3–13; Յեսու Ա.7–8; Գ Թագավորաց Բ.3; Դ Թագավորաց ԺԸ.5–7; Բ Մնացորդաց ԻԴ.20; ԻԶ.5; 31.21; Յոբ 36.11–12; 1 Նեփի 2.20–21; 4.14; 2 Նեփի 1.9, 20, 31; 4.4; 5:10–11; Հարոմ 1.9; Օմնի 1.6; Մոսիա 1.7; 2:22, 31; Ալմա 9.13; 36.1, 30; 37.13; 38.1; 45.6–8; 48.15, 25; 50.20; Հելաման 3.20; 3 Նեփի 5.22; ՎևՈւ 9.13:

  12. ՎևՈւ 104.14–17

  13. John Taylor and George Q. Cannon, “Epistle of the First Presidency,” Apr. 4, 1885; in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 3:11.

  14. Spencer W. Kimball, “A Report and a Challenge,” Ensign, Nov. 1976, 6; see also “The Time to Labor Is Now,” Ensign, Nov. 1975, 6.

  15. Church Handbook of Instructions, Book 1: Stake Presidencies and Bishoprics (2006), 185.

  16. Church Handbook of Instructions, Book 1, 185.

  17. Sես Յերեմիա 31.34; Եբրայեցիս Ը.12; 10.17; ՎևՈւ 58.42.

  18. Sես Երկրորդ Օրինաց Լ.20; Գործք ԺԷ.28; ՎևՈւ 88.13; Մովսես 6.32: