Երիտասարդներ
Իմ Անձնական Մորմոնի գիրքը
2005-ի օգոստոսին, երբ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910-2008) Եկեղեցու անդամներին հանձնարարեց կարդալ Մորմոնի Գիրքը մինչև տարվա վերջ, ես խոստացա ինքս ինձ` կարդալ ամբողջ գիրքը: Ես ծանոթ էի Մորմոնի Գրքի պատմություններին, բայց երբեք այն սկզբից մինչև վերջ չէի կարդացել: Այժմ ես մտադրված էի պահել իմ խոստումը:
Ինձ սովորեցրել էին սուրբ գրությունները վերագրել իմ կյանքին և դարձնել դրանք իմ իսկ անձնականը: Ուստի, մինչ ես կարդում էի, էջի լուսանցքներում գրում էի, թե, իմ կարծիքով, որն էր հատվածի հիմնական գաղափարը: Ես նաև ընդգծում էի կրկնվող բառերն ու արտահայտությունները՝ դրանց կարևորությունը ցույց տալու համար:
Սուրբ գրություններում անունների կողքին ես գրում էի իմ անունը, ինչը կօգներ ինձ հիշել, որ ուրիշներին ասված Աստծո խոսքը կարող է նաև ինձ ուղված լինել: Օրինակ, 2 Նեփի 2.28-ում ես գրեցի իմ անունը. «Եվ այժմ, [Հիլարի], ես կկամենայի, որ դուք նայեք մեծ Միջնորդին և ականջ դնեք նրա մեծ պատվիրաններին»: Որքան ավելի էի ես Մորմոնի Գիրքը դարձնում իմ անձնականը, այնքան ավելի էր ոգևորվում այն ամեն օր կարդալու:
Մինչ ես ամեն օր կարդում էի, իմ աղոթքները դառնում էին անկեղծ ու անձնական: Ես նաև կարողացա կենտրոնանալ իմ դասերի վրա և հետևել ուրիշների հետ ընկերանալու Հոգու հուշումներին: Տարվա վերջին գիշերը ես ավարտեցի Մորմոնի Գիրքը:
Հետո ես հասկացա Մորմոնի Գիրքը, ինչպես նաև մյուս սուրբ գրությունները, ամբողջությամբ կարդալու կարևորությունը, և ուզում եմ այդ անել բազում անգամներ իմ կյանքում: