2010
Աճող սերնդի համար հոգ տանելու մեր պարտականությունը
Սեպտեմբեր 2010


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, Սեպտեմբեր 2010

Աճող սերնդի համար հոգ տանելու մեր պարտականությունը

Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:

Նկար
Relief Society seal

Հավատք • Ընտանիք • Սփոփանք

Սուրբ գրություններից

Առակաց ԻԲ.6, Եփեսացիս Զ.4, Ենովս 1.1, Ալմա 53.20-21, 56.47, 57.27

Առանց հոգատարության մեր աճող սերունդը կարող է Մոսիա 26-ում նկարագրվող սերնդի նման դառնալու վտանգի առաջ հայտնվել: Շատ երիտասարդներ չէին հավատում իրենց հայրերի ավանդույթներին և դարձան առանձին մի ժողովուրդ՝ ինչ վերաբերվում է նրանց հավատքին, ընդմիշտ այդպիսին էլ մնալով: Մեր աճող սերունդը նմանապես կարող է շեղվել ճանապարհից, եթե նրանք չհասկանան իրենց դերը Երկնային Հոր ծրագրում:

Այսպիսով, ի՞նչը կարող է աճող սերնդին ապահով պահել: Եկեղեցում մենք սովորեցնում ենք փրկող սկզբունքներ, և այդ սկզբունքները ընտանեկան սկզբունքներ են, սկզբունքներ, որոնք կօգնեն աճող սերնդին ընտանիք կազմել, սովորեցնել այդ ընտանիքին, և նախապատրաստել այդ ընտանիքին արարողությունների և ուխտերի համար, և այնուհետև հաջորդ սերունդը կսովորեցնի հաջորդին, և այդպես շարունակ:

Որպես ծնողներ, ղեկավարներ և Եկեղեցու անդամներ մենք պատրաստում ենք այս սերնդին Աբրահամի օրհնությունների համար, տաճարի համար: Մենք պարտավորություն ունենք շատ հստակ լինել ընտանիքի մասին հայտարարության մեջ գտնվող կարևոր վարդապետությունների կարևոր դրույթների վերաբերյալ: Մայրությունը և հայրությունը հավերժական դերեր ու պարտականություններ են: Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է ծրագրի արական կամ իգական կեսի համար:

Մենք կարող ենք սովորեցնել այս վարդապետությունը ցանկացած միջավայրում: Մենք պետք է հարգանքով խոսենք ամուսնության և ընտանիքի մասին: Եվ մեր օրինակից աճող սերունդը կարող է մեծ հույս ու հասկացողություն ստանալ, ոչ միայն բառերից, որ մենք ասում ենք, այլ ընտանիքի հոգին զգալու և տարածելու ուղիներից:

Ջուլի Բ. Բեք, Սփոփող Միության գերագույն նախագահ

Մեր պատմությունից

1995թ. սեպտեմբերի 23-ին Սփոփող Միության ընդհանուր հավաքին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, քույրերին դիմելով, ասել է. «Աշխարհը, որում մենք ապրում են, անկարգության, փոփոխվող արժեքների աշխարհ է: Տհաճ ձայները տարբեր բաներ են աղաղակում ժամանակի ընթացքում փորձված վարքագծի չափանիշներին հակառակ»:1 Այնուհետև Նախագահ Հինքլին շարունակեց՝ քույրերին, Եկեղեցուն և, ի վերջո, ողջ մարդկությանը ներկայացնելով «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» փաստաթուղթը:

Հետագա տարիների ընթացքում այս մարգարեական փաստաթուղթը թարգմանվեց մի շարք լեզուներով և տարածվեց աշխարհի ղեկավարներին: Այն խնդրում է քաղաքացիներին և կառավարության պաշտոնյաներին «միջոցառումներ անցկացնել ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը»:2

Հայտարարությունը Վերջին Օրերի Սրբերի համար դարձել է ընտանիքի վերաբերյալ հիմնարար սկզբունք, հայտարարություն, որից մենք կարող ենք ամուր բռնել և իմանալ, որ դրա ցուցումներով ապրելով մենք ամրացնում ենք մեր ընտանիքներն ու տները:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Gordon B. Hinckley, “Stand Strong Against the Wiles of the World,” Ensign, Nov. 1995, 99.

  2. Տես «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, հոկտ. 2004, 49:

Ի՞նչ կարող եմ ես անել:

  1. Ինչպե՞ս կարող եմ ես օգնել իմ քույրերին օգտագործել «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»-ը աճող սերնդի համար հոգ տանելիս: Դուք կարող եք կիսվել հայտարարության օրինակներով և օգնել ձեր քույրերին գտնել և նշել այն հատվածները, որոնք լավագույնս կսովորեցնեն հիմնական վարդապետությունները:

  2. Ինչպե՞ս կարող եմ հոգ տանել աճող սերնդի համար: Դուք կարող եք ձեռք մեկնել ձեր ծխի, ճյուղի, ընտանիքի կամ հասարակության անդամներին, ում օգտակար կլինեն ձեր ուշադրությունն ու սերը:

Տպել