Երիտասարդներ
Միսիոներական Սուրբ Ծնունդ
Որպես լիաժամկետ միսիոներ իմ երկրորդ Սուրբ Ծննդյան ժամանակ իմ զուգընկերն ու ես այցելեցինք մի նոր մկրտված անդամի ու իր ընտանիքին: Սուրբ Ծննդյան հրաշալի ընթրիքից հետո մենք նրանց հետ կիսվեցինք Սուրբ Ծննդյան ուղերձով:
Մենք խնդրեցինք ընտանիքին այնպիսի բաներ նկարել, որոնք հիշեցնում են նրանց այս ժամանակաշրջանի մասին, ինչպես օրինակ` աստղեր, նվերներ, Սուրբ Ծննդյան երեկո և տոնածառներ պատկերող նկարներ: Այնուհետև մենք կարդացինք որոշ սուրբ գրություններ, ներառյալ 2 Նեփի 19.6. «Քանզի մեզ համար մի երեխա է ծնվել, մեզ մի որդի է տրվել. և իշխանությունը կլինի նրա ուսի վրա. և նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան»: Մենք երգեցինք “Once in Royal David’s City” (Hymns, no. 205), Սուրբ Ծննդյան մասին ֆիլմ դիտեցինք և վկայություն բերեցինք Հիսուս Քրիստոսի մասին:
Դա մի Սուրբ Ծնունդ էր հասարակ պայմաններում, հեռու մեր ընտանիքներից ու սովորաբար նշվող Սուրբ Ծնունդներից, բայց մինչ մենք բերում էինք Փրկչի մասին մեր վկայությունները, ես զգացի այնպիսի խորը սեր ու երախտագիտություն Փրկչի ու Նրա ծննդյան համար, ինչպիսին ես նախկինում երբևիցե չէի զգացել: Ես գիտակցում էի, որ դա իմ վերջին Սուրբ Ծնունդն էր իմ Երկնային Հոր ծառայության մեջ որպես լիաժամկետ միսիոներ, բայց ես հասկացա, որ Նրա Հոգին կարող է վկայել ինձ Իր Որդու մասին, որտեղ էլ ես լինեի: