Այցելող ուսուցիչների ուղերձ, փետրվար 2011
Բոլոր բաների վերականգնումը
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:
Ջոզեֆ Սմիթ Մարգարեն կազմակերպեց Սփոսփղ Միությունը որպես Եկեղեցու կարևոր մաս: Որպես նախագահություն, մենք հույսով ենք, կկարողանանք օգնել ձեզ հասկանալ, թե ինչու է Սփոսող Միությունը կարևոր ձեր կյանքում:
Մենք գիտենք, որ Նոր Կտակարանի կանայք հավատք ցուցաբերեցին առ Հիսուս Քրիստոս և մասնակցեցին Նրա աշխատանքին: Ղուկաս Ժ.39-ը պատմում է Մարիամի մասին, ով «Յիսուսի ոտների մօտ նստեց, եւ լսում էր նորա խոսքերը»: Հովհաննես ԺԱ.27-ում Մարթան վկայում է Քրիստոսի մասին. «Նորան ասեց. Այո, Տեր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր»: Գործք Առաքելոց Թ. 36, 39-ում ասվում է «մի աշակերտ եղած կին կար՝ անունը Տաբիթա, … լիքն էր բարի գործերով … Եւ ամեն որբեւայրիները նորա չորս կողմովը կանգնեցին … ցոյց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները որ [նա] շինում էր»: Փիբեն՝ Հռովմայեցիս ԺԶ.1-2-ում «սպասաւոր է եկեղեցու» և «շատերին խնամք է տարել»:
Հավատքի, վկայության և ծառայության այս օրինակները շարունակվում են վերջին օրերի Եկեղեցում և պաշտոնական բնույթ են ստանում Սփոփող Միության կազմակերպությամբ: Ջուլի Բ. Բեքը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը, սովորեցրել է. «Ճիշտ ինչպես Նոր Կտակարանի ժամանակներում Փրկիչը հրավիրեց Մարիամին ու Մարթային մասնակցելու Իր աշխատանքին, այս ժամանակաշրջանի կանայք պաշտոնապես լիազորված են մասնակցելու Տիրոջ աշխատանքին: … 1842թ. Սփոփող Միության կազմակերպմամբ համախմբվեց կանանց ուժը և Տիրոջ թագավորությունը կառուցելու նրանց յուրահատուկ հանձնարարությունը»:1
Մենք ավարտին կհասցնենք մեր աշխատանքը, եթե կենտրոնանանք Սփոփող Միության նպատակների վրա. մեծացնել հավատը և անձնական առաքինությունը, ամրացնել ընտանիքներն ու տները, և գտնել ու օգնել կարիքավորներին:
Ես վկայում եմ, որ Սփոփող Միությունը ի վերուստ կազմավորվեց փրկության աշխատանքին աջակցելու համար: Սփոփող Միության յուրաքանչյուր քույր կարևոր դեր ունի խաղալու այս սուրբ աշխատանքի իրականացման գործում:
Սիլվիա Հ. Ալրեդ, Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական:
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
Քույր Ջուլի Բ. Բեքը սովորեցրել է, որ «Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով մենք գիտենք, որ Սփոփող Միությունը Վերականգնման պաշտոնական մաս էր»:2 Վերականգնման գործընթացը սկսվել է Առաջին Տեսիլքով 1820թ. և շարունակվել է «տող առ տող, ցուցում առ ցուցում» (ՎևՈՒ 98.12): 1842թ. մարտի 17-ին, երբ Սփոփող Միությունը պաշտոնապես կազմավորվեց, Մարգարեն սովորեցրեց կանանց վերականգնված Եկեղեցում իրենց կարևոր տեղի մասին: Նա ասաց. «Եկեղեցին երբեք կատարելապես չէր կազմավորվել, մինչև որ կանայք այսպես կազմակերպվեցին»:3
© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/10: Թարգմանության հաստատումը. 6/10: Visiting Teaching Message, February 2011-ի թարգմանությունը: Armenian: 09762 201
Ի՞նչ կարող եմ ես անել:
-
Ինչո՞վ կարող եմ օգնել քույրերին այս ամիս, հետևելով Հիսուս Քրիստոսի կին աշակերտների հավատքի օրինակին:
-
Այս ամիս իմ վկայությունը ամրացնելու համար վերականգնված ավետարանի ի՞նչ ուսմունք կուսումնասիրեմ: