Այցելող ուսուցիչների ուղերձ, մարտ 2011
Քահանայության ներքո և Քահանայության օրինակով
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և դարձնել Սփոփող Միությունը ձեր իսկ կյանքի ակտիվ մասը:
Իմ սիրելի քույրեր, որքան օրհնված ենք մենք: Մենք ոչ միայն Եկեղեցու անդամներ ենք, այլ նաև Սփոփող Միության՝ «Տիրոջ կազմակերպության կանանց համար»1 անդամներ: Սփոփող Միությունը Իր դուստրերի հանդեպ Աստծո սիրո ապացույցն է:
Ձեր սիրտը չի՞ հրճվում, երբ դուք հիշում եք այս միության ոգևորիչ սկզբնավորումը: 1842թ. մարտի 17-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը կազմավորեց քույրերին «քահանայության ներքո՝ քահանայության օրինակով»:2
«Քահանայության ներքո» կազմավորվելը քույրերին տվեց իշխանություն և նպատակաուղղվածություն: Էլիզա Ռ. Սնոուն՝ Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահը, սովորեցրել է, որ Սփոփող Միությունը «չի կարող գոյատևել առանց Քահանայության, ելնելով այն փաստից, որ այն ստանում է իր ողջ իշխանությունն ու ազդեցությունը այդ աղբյուրից»:3 Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է. «Սփոփող Միության պաշտոնյաների և ուսուցիչների կողմից գործադրված իշխանությունն … այն իշխանությունն էր, որը նրանք պետք է ստանային Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ նրանց կազմակերպչական կապերի և քահանայության ղեկավարների կողմից նրանց անհատական ձեռնադրման միջոցով, ում կողմից և նրանք կանչվել էին»:4
«Քահանայության օրինակով» կազմավորվելը քույրերին տվեց սրբազան պարտավորություններ: Ջուլի Բ. Բեքը՝ Սփոփող Միության գերագույն նախագահը, բացատրել է. «Մենք աշխատում ենք քահանայության ձևով, ինչը նշանակում է, որ մենք փնտրում և ստանում ենք հայտնություն և գործում ենք ըստ դրա, որոշումներ ենք կայացնում խորհուրդներում և հոգ ենք տանում անձանց համար մեկ առ մեկ: Մերն է քահանայության նպատակը՝ պատրաստվել հավերժական կյանքի օրհնություններին, կապելով և պահելով ուխտերը: Հետևաբար, քահանայություն կրող մեր եղբայրների նման, մենք կատարում ենք փրկության, ծառայության և սուրբ մարդ դառնալու աշխատանքը»:5
Բարբարա Թոմփսոն, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական:
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
Նավուի Տաճարի կառուցման ընթացքում մի խումբ քույրեր ցանկացան միավորվել և օգնել շինարարական աշխատանքներին: Էլիզա Ռ. Սնոուն ուրվագծեց այս նոր խմբի կանոնադրությունը: Երբ նա ցույց տվեց դա Մարգարե Ջոզեֆին, նա պատասխանեց. «Ասեք քույրերին՝ նրանց զոհաբերությունն ընդունվում է Տիրոջ կողմից, և նա ավելի լավ բան ունի նրանց համար: … Ես կկազմակերպեմ կանանց քահանայության ներքո՝ քահանայության օրինակով»:6 Կարճ ժամանակ անց Մարգարեն ասաց նոր կազմակերպված Սփոփող Միությանը. «Այժմ ես պտտում եմ բանալին ձեզ համար Աստծո անունով, և այս Միությունը պիտի ցնծա, և գիտելիքն ու խելամտությունը պիտի վար հոսի այս ժամանակից ի վեր»:7 Այս քույրերից ակնկալվում էր սրբության նոր աստիճանի բարձրանալ և պատրաստվել քահանայության ծեսերին, որոնք շուտով պիտի կատարվեին տաճարում:
© 2011 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները պաշտպանված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/10: Թարգմանության հաստատումը. 6/10: Visiting Teaching Message, March 2011-ի թարգմանությունը: Armenian: 09763 201
Ի՞նչ կարող եմ ես անել
-
Ինչպե՞ս ես կարող եմ օգնել քույրերին, որոնց ես այցելում եմ, վայելել Սփոփող Միության սուրբ աշխատանքի օրհնությունները:
-
Ի՞նչ կանեմ ես այս ամիս անձնական վկայություն ստանալու իմ ունակությունը մեծացնելու համար: