Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունիս 2012
Այցելությամբ ուսուցում` սուրբ հանձնարարություն
Ուսումնասիրեք այս նյութը և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:
Որպես այցելող ուսուցիչներ մենք կարևոր հոգևոր առաքելություն ունենք կատարելու: «Եպիսկոպոսը, ով ծխի կարգված հովիվն է, չի կարող հետևել Տիրոջ բոլոր ոչխարներին միաժամանակ: Նա հենվում է ներշնչում ունեցող և Իրեն օգնող այցելող ուսուցիչների վրա»:1 Հայտնություն փնտրելն ու ստանալը այն հարցի շուրջ, թե ում պետք է տրվի յուրաքանչյուր քրոջը հետևելու պարտականությունը, շատ կարևոր է:
Ոգեշնչումը սկսում է գալ, երբ Սփոփող Միության նախագահության անդամները աղոթքով քննարկում են անհատների և ընտանիքների կարիքները: Այնուհետև, եպիսկոպոսի թույլտվությամբ Սփոփող Միության նախագահությունը հանձնարարություն է տալիս այն ձևով, որ օգնում է քույրերին հասկանալ, որ այցելությամբ ուսուցումը կարևոր հոգևոր պարտականություն է:2
Այցելող ուսուցիչները անկեղծորեն սկսում են ճանաչել և սիրել յուրաքանչյուր քրոջ, օգնել նրան ամրացնել իր հավատքը և ծառայություն մատուցել անհրաժեշտության դեպքում: Նրանք անձնական ոգեշնչում են փնտրում իմանալու համար, թե ինչպես արձագանքեն յուրաքանչյուր քրոջ հոգևոր և նյութական կարիքներին, ում այցելում են:3
«Այցելությամբ ուսուցումը դառնում է Տիրոջ աշխատանքը, երբ մենք կենտրոնանում ենք ոչ թե տոկոսների, այլ մարդկանց վրա: Իրականում, այցելությամբ ուսուցումը երբեք չի ավարտվում: Դա ավելի շուտ ապրելաձև է, քան աշխատանք»:4
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
Էլայզա Ռ. Սնոուն` Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահը, ուսուցանել է. «Ուսուցչի աշխատանքը ես համարում եմ բարձր և սուրբ աշխատանք»: Նա խորհուրդ է տվել այցելող ուսուցիչներին նախքան տներ այցելելը «լցված լինել Աստծո Հոգով, իմաստությամբ, համեստությամբ, սիրով», որպեսզի նրանք կարողանան պարզել և բավարարել ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական կարիքները: Նա ասել է. «Դուք կարող է զգաք, որ պետք է ասեք խաղաղության և մխիթարության խոսքեր, և եթե դուք գտնեք մի սառնություն զգող քոջր, սեղմեք նրան ձեր սրտին, ինչպես ձեր գիրկը կառնեիք մի երեխայի, և տաքացրեք նրան»:5
Եթե մենք առաջ գնանք հավատքով, ինչպես վաղ շրջանի Սփոփող Միության քույրերն արեցին, մենք կունենանք Սուրբ Հոգին մեզ հետ և կոգեշնչվենք իմանալու, թե ինչպես օգնենք յուրաքանչյուր քրոջ, ում մենք այցելում ենք: «Եկեք փնտրենք իմաստություն զորության փոխարեն,- ասել է քույր Սնոուն,- և մենք կունենանք ողջ զորությունը, որը գործածելու համար իմաստություն ունենք»:6
© 2012 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/11: Թարգմանության հաստատումը. 6/11: Visiting Teaching Message, June 2012 -ի թարգմանությունը: Armenian. 10366 201