2012
Միսիայի ձեր պատրաստությունների մեջտեղում
Հուլիս 2012


Երիտասարդներ

Միսիայի ձեր պատրաստությունների մեջտեղում

Նախագահ Ուխդորֆն ասում է միսիոներներին, որ մտածեն, որ իրենք իրենց միսիայի մեջտեղում են: Դուք կարող եք նաև կիրառել այս գաղափարը ձեր միսիային պատրաստվելիս. անկախ նրանից 12, թե 18 տարեկան եք, դուք կարող եք պատրաստվել միսիա ծառայելու համար:

Ի՞նչ կարող եք անել ձեր միսիային պատրաստվելու «մեջտեղում»:

  • Միշտ արժանի եղեք տաճար այցելելու:

  • Սովորեք ճանաչել Սուրբ Հոգու հուշումները՝ դրանք գրի առնելու և ըստ դրանց գործելու միջոցով:

  • Աղոթեք միսիոներների համար:

  • Խնդրեք ձեր տարածքի միսիոներներին խորհուրդ տալ ձեզ նրա վերաբերյալ, թե ինչ կարող եք անել միսիայում ծառայելուն պատրաստվելու համար:

  • Սովորեք արդյունավետ ծախսել ձեր ժամանակը, կատարելով այնպիսի կարևոր գործեր, ինչպիսիք են՝ ծառայությունը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և օրագիր վարելը:

  • Երբ խոսում եք ընտանիքի անդամի հետ, կիսվեք սուրբ գրությամբ, որը վերջերս ոգեշնչել է ձեզ: Բացատրեք, թե ինչ եք մտածում այդ սուրբ գրության մասին:

  • Հարցրեք ձեր ընկերներին իրենց կրոնների մասին և թե ինչին են նրանք հավատում: Ցանկացեք կիսվել նրանով, ինչին դուք եք հավատում: Հրավիրեք նրանց Եկեղեցի կամ միջոցառումներին:

Եթե դուք իմանաք, որ ձեր միսիայի պատրաստվելու մեջտեղում եք, դուք կարող եք ապրել ձեր կյանքը Տիրոջ վստահությանը և Հոգու ընկերակցությանը ավելի արժանի լինելով:

Տպել