Այցելող ուսուցիչների ուղերձ, հուլիս 2013
Ուսուցանել և ուսանել ավետարանը
Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք www.reliefsociety.lds.org:
Հիսուս Քրիստոսը մեծ ուսուցիչ էր: Նա մեզ համար սահմանեց օրինակ, քանի որ Նա «ուսուցանում էր կանանց բազմության մեջ և անհատապես, փողոցում և ծովեզրին, ջրհորի մոտ և իրենց տներում: Նա ցուցաբերում էր քնքուշ բարություն նրանց նկատմամբ և բժշկում էր նրանց և նրանց ընտանիքի անդամներին»:1
Նա ուսուցանում էր Մարթային և Մարիամին և «հրավիրում էր նրանց դառնալ Իր հետևորդները և ճաշակել փրկությունից` «այդ բարի բաժնից» [Ղուկաս 10.42], որ երբեք չէր վերցվի նրանցից»:2
Մեր վերջին օրերի սուրբ գրություններում Տերը մեզ պատվիրել է «միմյանց ուսուցանել արքայության վարդապետությունը» (ՎևՈւ 88.77): Վարդապետության ուսուցանման և ուսանման վերաբերյալ Չերիլ Ա. Էսպլինը` Երեխաների Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը, ասել է. «Ավետարանի վարդապետությունները ամբողջովին հասկանալ սովորելը կյանքի տևողության գործընթաց է և գալիս է «տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ»(2 Նեփի 28.30)»:3
Եթե մենք մենք սովորենք, ուսումնասիրենք և աղոթենք, մենք կուսուցանենք Սուրբ Հոգու զորությամբ, ով կտանի մեր ուղերձը «մինչև մարդկանց [և կանանց] զավակների սրտերը» (2 Նեփի 33:1):
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
Մեր նախկին մարգարեները մեզ հիշեցրել են, որ մենք՝ որպես կանայք ունենք ուսուցչի կարևոր դեր տանը և Եկեղեցում: 1979թ. սեպտեմբերին Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը (1895–1985) խնդրեց մեզ դառնալ «քույր բիբլիագետներ»: Նա ասել է. «Դարձեք սուրբ գրքերի մասնագետներ` ոչ թե մյուսներին ցածրացնելու, այլ բարձրացնելու համար: Ի վերջո, ո՞վ ավելի մեծ կարիք ունի «գանձելու» ավետարանի ճշմարտությունները (որոնք կարող են կիրառել իրենց կարիքի պահին), քան կանայք և մայրերը, ովքեր այդքան շատ խնամում և սովորեցնում են»:4
Մենք բոլորս ուսուցիչներ և ուսանողներ ենք: Երբ մենք ուսուցանում ենք սուրբ գրություններից և մեր կենդանի մարգարեների խոսքերից, մենք կարող ենք օգնել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը: Երբ ընդգրկվում ենք սովորելու գործընթացի մեջ` իմաստալից հարցեր տալով և հետո լսելով, մենք կարող ենք գտնել պատասխաններ, որ բավարարում են մեր անձնական կարիքները:
© 2013 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Printed in USA. Անգլերենի հաստատումը. 6/12: Թարգմանության հաստատումը. 6/12:Visiting Teaching Message, July 2013-ի թարգմանությունը Armenian 10667 201