Այցելող ուսուցիչների ուղերձ, օգոստոս 2013
բարօրություն
Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք www.reliefsociety.lds.org:
Եկեղեցու Բարօրության նպատակներն են՝ օգնել անդամներին դառնալ ինքնապահովող, հոգ տանել աղքատների և կարիքավորների համար և ծառայություն մատուցել: Բարօրությունը կենտրոնական տեղ է գրավում Սփոփող Միության աշխատանքում: Նախագահ Հենրի Բ. Այրինգը` Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ուսուցանել է.
«[Տերն] ի սկզբանե օգնելու ճանապարհներ է ապահովել Իր առաքյալների համար: Նա հրավիրել է Իր զավակներին նվիրաբերել իրենց ժամանակը, միջոցներն ու իրենց անձերը և Իր հետ միասին ծառայել ուրիշներին: …
Նա մեզ հրավիրել և պատվիրել է մասնակցել կարիքավորներին բարձրացնելու Իր աշխատանքին: Մենք դա կատարելու ուխտ ենք կապում մկրտության ջրերում և Աստծո սուրբ տաճարներում: Մենք թարմացնում ենք մեր ուխտը կիրակի օրը` ճաշակելով հաղորդությունից»:1
Եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի ղեկավարությամբ տեղական առաջնորդներն աջակցում են հոգևոր և ժամանակավոր բարօրության ապահովման հարցում: Ծառայելու հնարավորությունները հաճախ սկսվում են այցելող ուսուցիչներից, ովքեր փնտրում են ոգեշնչում` իմանալու, թե ինչպես հոգան իրենց այցելած յուրաքանչյուր քրոջ կարիքները:
Սուրբ գրություններից
Ղուկաս 10.25-37; Հակոբոս 1.27; Մոսիա 4.26; 18.8-11; Վարդապետություն և Ուխտեր 104.18
Մեր պատմությունից
1842թ. հունիսի 9-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը Սփոփող Միության քույրերին հանձնարարեց «սփոփել աղքատին» և «փրկել հոգիներ»:2 Այս նպատակները դեռ Սփոփող Միության կենտրոնում են և արտահայտվում են «Սէրը երբէք չի վերջանալ» մեր կարգախոսի մեջ (Ա Կորնթացիս 13.8):
Սփոփող Միության մեր հինգերորդ գերագույն նախագահ Էմելին Բ. Վելսը և նրա խորհրդականները 1913թ.-ին թողարկեցին այս կարգախոսը որպես մեր հիմնարար սկզբունքների հիշեցում. «Մենք մեր նպատակն ենք հայտարարում՝… ամուր կառչել Նախագահ Ջոզեֆ Սմիթի ոգեշնչված ուսմունքներից, երբ նա բացահայտեց ծրագիրը, ըստ որի` կանայք պետք է քահանայության կոչմամբ լիազորություն ստանային խմբավորվելու համապատասխան կազմակերպություններում` հիվանդներին ծառայելու, կարիքավորներին աջակցելու, տարեցներին սփոփելու, անզգույշներին զգուշացնելու և որբերին օգնության հասնելու նպատակով»:3
Այսօր Սփոփող Միությունը հասանելի է ողջ աշխարհում, քանի որ քույրերը տարածում են գթությունը` Քրիստոսի մաքուր սերը, իրենց մերձավորներին (տե´ս Մորոնի 7.46–47):