Այցելող Ուսուցիչների Ուղերձ, հունվար 2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Օրինակ
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել ձեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեքreliefsociety.lds.org:
Երբ մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոսը մեր օրինակն է բոլոր բաներում, մենք կարողանում ենք մեծացնել Նրան հետևելու մեր ցանկությունը: Սուրբ գրությունները լի են Քրիստոսի ոտնահետքերին հետևելու մեզ ուղղված խրախուսանքով: Քրիստոսն ասաց Նեփիացիներին, «Քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դո՛ւք անեք» (3 Նեփի 27.21): Թովմասին Հիսուսն ասել է. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ով չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով» (Հովհաննես ԺԴ.6):
Այսօր մեր առաջնորդները մեզ հիշեցնում են դարձնել Փրկչին մեր օրինակը: Լինդա Ք. Բըրթընը` Սփոփող Միության գերագույն նախագահը, ասել է. «Երբ մեզանից յուրաքանչյուրն ունենա Քավության վարդապետությունը գրված մեր սրտերում, ապա մենք կդառնանք այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Տերն է կամենում, որ լինենք»:1
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Մեր Տերն ու Փրկիչը, Հիսուս Քրիստոսը, մեր Օրինակն ու մեր զորությունն է»:2
Եկեք որոշենք մոտենալ Հիսուս Քրիստոսին, հնազանդվել Նրա պատվիրաններին, և ձգտել վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
«Նա նշեց ճանապարհը և առաջնորդեց», - գրել է Էլիզա Ռ. Սնոուն` Սփոփող Միության երկրորդ գերագույն նախագահը Հիսուս Քրիստոսի մահկանացու ծառայության մասին:3 Նա մեկ առ մեկ ծառայում էր մարդկանց: Նա ուսուցանում էր, որ մենք պետք է թողնենք իննսունիննին, որպեսզի փրկենք մոլորված մեկին (տես Ղուկաս 15.3–7): Նա բուժում և ուսուցանում էր մարդկանց` նույնիսկ 2500 հոգուց բաղկացած ամբոխի մեջ ժամանակ տրամադրելով յուրաքանչյուր անձի (տես 3 Նեփի 11.13–15; 17.25):
Վերջին Օրերի Սուրբ կանանց մասին Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը` Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականն, ասել է. «Դուք, հիանալի քույրեր, մարդկանց մատուցում եք կարեկցանքով լի ծառայություն այնպիսի նկատառումներով, որոնք գերազանցում են անձնական օգուտի միտումները: Սրանով դուք նմանվում եք Փրկչին: … Նրա մտքերը միշտ այն մասին էին, թե ինչպես օգներ ուրիշներին»:4
© 2014 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/13: Թարգմանության հաստատումը. 6/13: Visiting Teaching Message, January 2014. Armenian.-ի թարգմանությունը: 10861 201