Այցելող ուսուցիչների ուղերձ, փետրվար 2014
Հիսուս Քրիստոսի աստվածային առաքելությունը. Բարի Հովիվ
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ ինչով կիսվել: Ինչպե՞ս կարող է Փրկչի կյանքի ու առաքելության մասին հասկացողությունը մեծացնել մեր հավատքը Նրա նկատմամբ և օրհնել նրանց, ում մասին հոգ եք տանում այցելությամբ ուսուցանման միջոցով: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեքreliefsociety.lds.org:
Հիսուս Քրիստոսը` Բարի Հովիվը, ուսուցանել է.
«Ձեզանից ով է այն մարդը, որ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկը կորցնե. չի՞ թողնի իննսունևինը անապատում և այն կորածի ետևից գնա, մինչև որ գտնե նրան: …
Ասում եմ ձեզ, թէ … ուրախութիվն կլինի երկնքումը մէկ մեղավորի համար, որ ապաշխարէ» (Ղուկաս 15.4, 7):
Երբ մենք հասկանում ենք, որ Հիսուս Քրիստոսը Բարի Հովիվն է, Նրա օրինակին հետևելու և կարիքավորներին ծառայելու մեր ցանկությունը մեծանում է: Հիսուսն ասել է. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմիններին ճանաչում եմ: … Եվ իմ անձը դնում եմ ոչխարների համար» (Յովհաննէս 10.14–15): Քրիստոսի Քավության շնորհիվ մեզանից ոչ ոք երբեք չի կորի այնպես, որ չկարողանանք գտնել մեր տուն գնալու ճանապարհը (տես Ղուկաս 15):
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է, «Հոտի մասին հոգ տանելը մեր պատասխանատվությունն է: … Թող որ մեզանից յուրաքանչյուրը մի քայլ առաջ գնա ծառայելու համար»:1
Սուրբ գրություններից
Մեր պատմությունից
Էլիզաբեթ Էն Ուիթնին, ով ներկա էր Սփոփող Միության առաջին ժողովին, 1830-ին ասաց իր դարձի գալու մասին. «Հենց որ ես լսեցի ավետարանի մասին, երբ Երեցները քարոզում էին, ես գիտեի, որ դա Բարի Հովվի ձայն է»:2 Էլիզաբեթը հետևեց Բարի Հովվի ձայնին և մկրտվեց ու հաստատվեց:
Մենք նույնպես կարող ենք լսել Բարի Հովվի ձայնը և կիսվել Նրա ուսմունքներով ուրիշների հետ: Նախագահ Մոնսոնն ասել է, «Մենք Տիրոջ ձեռքերն ենք այստեղ` երկրի վրա, նրա երեխաներին ծառայելու և բարձրացնելու պարտականությամբ»:3
Հենց այնպես, ինչպես հովիվն է փնտրում կորած ոչխարին, ծնողները նույնկերպ կարող են փնտրել երեխային, ով կորել է: Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը (1920–2007)` Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, ասել է. «Այն կոտրված սրտով ծնողներին, ովքեր եղել են արդարակյաց, ջանասեր և աղոթքով լի իրենց անհնազանդ զավակներին ուսուցանելիս, մենք ասում ենք ձեզ, որ Բարի Հովիվը հոգ է տանում նրանց մասին: Աստված գիտի և հասկանում է ձեր խորը վիշտը: Կա հույս»:4
© 2014 Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/13: Թարգմանության հաստատումը. 6/13: Visiting Teaching Message, February 2014. Armenian.-ի թարգմանությունը 10862 201