2014
Արագացնել աշխատանքը
June 2014


Առաջին Նախագահության Ուղերձ, հունիս 2014

Արագացնել աշխատանքը

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ վերականգնված Եկեղեցին 98 տարեկան էր, երբ ուներ 100 ցից: Բայց, ավելի քիչ, քան 30 տարի անց, Եկեղեցին կազմավորեց իր երկրորդ 100 ցցերը: Եվ դրանից միայն ութ տարի անց Եկեղեցին ուներ ավելի քան 300 ցից: Այսօր մենք ունենք ավելի քան 3000 ամուր ցից:

Ինչո՞ւ է այս աճը տեղի ունենում արագացված տեմպով: Արդյոք այն պատճառով, որ մեզ ավելի լա՞վ են ճանաչում: Այն պատճառով, որ մենք ունենք հրաշալի հավաքատնե՞ր:

Այս բաները կարևոր են, բայց պատճառը, որ Եկեղեցին այսօր գնալով աճում է, այն է, որ Տերը նշել է այդ մասին: Վարդապետություն և Ուխտերում Նա ասել է. «Ահա, ես կարագացնեմ իմ աշխտանքն իր ժամանակին»: 1

Մենք՝ որպես մեր Երկնային Հոր հոգևոր զավակներ, ուղարկվել ենք երկիր այս ժամանակահատվածում, որպեսզի մասնակցենք այս հիանալի աշխատանքի արագացմանը:

Որքանով ինձ հայտնի է Տերը երբեք չի նշել, որ Իր աշխատանքը սահմանափակվում է մահկանացու կյանքով: Փոխարենը, Նրա աշխատանքն ընդգրկում է հավերժությունը: Ես հավատում եմ, որ Նա արագացնում է Իր աշխատանքը հոգևոր աշխարհում: Ես նաև հավատում եմ, որ Տերն Իր ծառաների միջոցով, ովքեր գտնվում են այնտեղ, նախապատրաստում է շատ հոգիների, որպեսզի նրանք ընդունեն ավետարանը: Մեր աշխատանքն է գտնել մեր մահացածներին և այնուհետև գնալ տաճար ու կատարել այն սրբազան արարողությունները, որոնք վարագույրից այն կողմ գտնվողներին կտան նույն հնարավորությունները, որ մենք ունենք:

Յուրաքանչյուր լավ Վերջին Օրերի Սուրբ զբաղված է հոգևոր աշխարհում, ինչպես ասել է Նախագահ Բրիգամ Յանգը (1801–77): «Ի՞նչ են անում նրանք այնտեղ: Նրանք քարոզում ու քարոզում են այդ ողջ ընթացքում և նախապատրաստում են ուղի մեզ համար, որպեսզի արագացնենք մեր աշխատանքը` կառուցելով տաճարներ այստեղ ու այլուր»: 2

Ընտանեկան պատմության աշխատանքն այժմ դյուրին չէ: Ովքեր Սկանդինավիայից են, ես հասկանում եմ նրանց հուսահատությունը: Օրինակ, իմ Շվեդական կողմում, իմ պապիկի անունը Նելս Մոնսոն էր; իր հոր անունն ամենևին էլ Մոնսոն չի եղել, այլ եղել է Մոնս Օքսեն: Մոնսի հոր անունը Օք Փիդերսոն է եղել, իսկ նրա հոր անունը Փիթեր Մոնսոն` նորից ետ դեպի Մոնսոն:

Տերն ակնկալում է ձեզանից ու ինձանից, որ մենք լավ կատարենք ընտանեկան պատմության աշխատանքը: Իմ կարծիքով, առաջին բանը, որ պետք է անենք մեր աշխատանքը լավ կատարելու համար մեր Երկնային Հոր Հոգին մեզ հետ ունենալն է: Երբ մենք ապրում ենք արդարակեցությամբ, ինչպես որ գիտենք, որ պետք է ապրենք, Նա բացում է օրհնությունների իրականացման ճանապարհը, որ մենք այդքան լրջորեն ու ջանասիրաբար փնտրում ենք:

Մենք կկատարենք սխալներ, բայց մեզանից ոչ ոք չի կարող փորձագետ դառնալ ընտանեկան պատմութան մեջ առանց սկսնակ լինելու: Հետևաբար, մենք պետք է խորասուզվենք այս աշխատանքի մեջ և պետք է նախապատրաստվենք վերընթաց բարձրանալուն: Սա հեշտ առաջադրանք չէ, բայց Տերն այն դրել է ձեզ վրա, և Նա դրել է այն ինձ վրա:

Երբ դուք շարունակեք ընտանեկան պատմության աշխատանքը, դուք կտեսնեք, որ ընկնում եք փակուղի, և ինքներդ ձեզ կասեք. «Էլ ոչ մի բան չեմ կարող անել»: Երբ հասնեք դրան, ծնկի իջեք ու խնդրեք Տիրոջը բացել ճանապարհը, և Նա կբացի ճանապարհը ձեզ համար: Ես վկայում եմ, որ սա ճշմարիտ է:

Երկնային Հայրը սիրում է հոգևոր աշխարհում գտնվող Իր զավակներին այնքան, որքան Նա սիրում է ձեզ և ինձ: Մեր մահացածներին փրկելու աշխատանքի վերաբերյալ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Եվ այժմ, երբ Աստծո մեծ նպատակներն արագորեն իրականանում են, և մարգարեների կողմից խոսված բաները կատարվում, երբ Աստծո արքայությունը հաստատվում է երկրի վրա և հնադարյան բաների կարգը վերականգնվում, Տերը մեզ ցույց է տալիս այս պարտականությունն ու արտոնությունը»:3

Մեր նախնիների վերաբերյալ, ովքեր մահացել են ավետարանի մասին գիտելիք չունենալով, Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) հայտնել է. «Հանուն նրանց մեր գործադրած ջանքերի միջոցով իրենց գերության շղթաները կընկնեն, և նրանց շրջափակող խավարը կցրվի, որպեսզի լույսը շողա նրանց վրա, և նրանք կլսեն հոգևոր աշխարհում այն աշխատանքի մասին, որը կատարվել է այստեղ նրանց համար իրենց երեխաների միջոցով, և կուրախանան ձեզ հետ, երբ դուք կատարեք այս պարտականությունը»: 4

Մեր Երկնային Հայրն ունի միլիոնավոր հոգևոր զավակներ, ովքեր երբեք չեն լսել Քրիստոսի անունը նախքան մահանալն ու հոգևոր աշխարհ գնալը: Բայց այժմ նրանց ուսուցանվել է ավետարանը, և նրանք սպասում են այն օրվան, երբ դուք և ես կկատարենք ճանապարհ բացելու համար անհրաժեշտ ուսումնասիրությունը, որպեսզի մենք կարողանանք գնալ Տիրոջ տուն և կատարենք նրանց համար այն աշխատանքը, որ նրանք իրենց համար չեն կարող կատարել:

Իմ եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Տերը կօրհնի մեզ, երբ մենք ընդունենք ու արձագանքենք այս կոչին:

Ուսուցանում այս ուղերձից

Մտածեք մի սիրված պատմության մասին ձեր ընտանեկան պատմությունից և կիսվեք այս պատմությունով նրանց հետ, ում դուք այցելում եք: Դուք կարող եք կիրառել Առաջին Նախագահության Ուղերձի մանկական բաժնի հարցերը (էջ 6), որպեսզի նրանց, ում այցելում եք, խրախուսեք կիսվել իրենց պատմություններով: Կարող եք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 128.15 և քննարկել մեր նախնիների համար կատարվող տաճարային արարողությունների կարևորությունը:

Հղումներ

  • Վարդապետություն և Ուխտեր 88.73:

  • Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 280.

  • Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 409:

  • Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ (1998), 247: