Այո՛, մենք կարո՛ղ ենք և կհաղթե՛նք
Մենք պետք է ավելի ամուր պահենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին մեր վկայությունը, ապա մենք կհաղթենք մեր առօրյա պատերազմները չարի դեմ։
Սիրելի եղբայրներ, ես խոնարհվում եմ արտոնությամբ այսօր ուղղել խոսքս ձեզ, Աստծո քահանայության կրողներին ամբողջ Եկեղեցում։
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մի անգամ ասել է.
«Աշխարհը կարող է երբեմն ապրելու համար սարսափելի վայր լինել: Հասարակության բարոյական կերպարը թվում է այլասերվում է ահագնացող արագությամբ: Ոչ ոք՝ լինի երիտասարդ, ծեր, թե միջին տարիքի, պաշտպանված չէ այնպիսի բաներից, որոնք կարող են տապալել և կործանել մեզ:
Սակայն մենք չպետք է հուսահատվենք… . մենք պատերազմ ենք մղում մեղքի դեմ: … Դա պատերազմ է, որը մենք կարող ենք և կհաղթենք: Մեր Երկնային Հայրը մեզ տվել է գործիքներ, որոնք մեզ անհրաժեշտ են հաղթանակ տանելու համար»1
Մենք բոլորս՝ երիտասարդ և ծեր, ամեն օր հայտնվում ենք նախագահ Մոնսոնի նշած պատերազմում։ Թշնամին ու նրա հրեշտակները փորձում են շեղել մեզ։ Իրենց նպատակը՝ խրախուսել մեզ շեղվել Տիրոջ հետ կապված մեր ուխտերից, ստիպելով մեզ կորցնել մեր հավերժական ժառանգության տեսլականը։ Նրանք լավ են իմանում մեր Երկնային Հոր Նրա զավակների համար ծրագրի մասին, որովհետև նրանք մեզ հետ ներկա էին այն մեծ Երկնային Խորհրդի ժամանակ, երբ այդ ծրագիրը ներկայացվեց։ Իրենք փորձում են շահագործել մեր թույլությունները և տկարությունները, և մոլորեցնել մեզ «խավարի մշուշներով … , որոնք կուրացնում են աչքերը, և կարծրացնում սրտերը մարդկանց զավակների, և տանում նրանց հեռու՝ դեպի լայն ճանապարհներ, որպեսզի նրանք մահանան ու կորչեն»:2
Չնայած այդ ընդդիմությանը, որի հետ մենք բախվում ենք, ինչպես ուսուցանեց Նախագահ Մոնսոնը, մենք կարող ենք հաղթել և կհաղթենք այդ պատերազմում։ Տերը վստահում է մեր ունակությանն ու վճռականությանը իրագործելու այն։
Սուրբ գրությունները պարունակում են անհամար օրինակներ նրանց մասին, ովքեր հաղթող եղան իրենց պատերազմներում, նույնիսկ շատ թշնամական իրավիճակներում։ Այդ օրինակներից մեկը հրամանատար Մորոնին է Մորմոնի գրքում։ Այդ նշանավոր երիտասարդը խիզախորեն պաշտպանում էր ճշմարտությունը այն ժամանակ, երբ տարածված էին շատ պատերազմեր ու հակառակություններ, ինչը մեծ վտանգի էր ենթարկում Նեփիացիների ամբողջ ազգը։ Թեև նա հանճարեղ էր կատարում իր պարտականությունները, Մորոնին մնաց խոնարհ։ Այս և այլ հատկանիշներն այդ ժամանակ դարձրեցին իրեն նշանավոր գործիք Աստծո ձեռքերում։ Ալմայի գրքում բացատրվում է, որ եթե բոլոր մարդիկ Մորոնիի նման լինեին, «դժոխքի զորությունները հավիտյան կսասանվեին. այո, դևը երբեք զորություն չէր ունենա մարդկանց զավակների սրտերի վրա»։3 Մորոնիի բոլոր հատկանիշները առաջացել են իր մեծ հավատքից առ Աստված և Տեր Հիսուս Քրիստոս4, և իր վճռականության շնորհիվ՝ հետևելու Աստծո և Նրա մարգարեների ձայնին։5
Փոխաբերական իմաստով մենք բոլորս պետք է փոխակերպվենք ժամանակակից հրամանատար Մորոնիների՝ չարի դեմ պատերազմներ հաղթելու համար։ Ես ճանաչում եմ մեկ շատ հավատարիմ սարկավագի, ով փոխակերպեց իրեն ժամանակակից հրամանատար Մորոնիին։ Քանի որ նա մտադիր էր հետևել իր ծնողների և եկեղեցու ղեկավարների խորհուրդներին, նրա հավատքը և վճռականությունը փորձվում էին ամեն օր, նույնիսկ նրա երիտասարդ տարիքում։ Մի օր նա ասաց ինձ, որ զարմացած էր մի դժվար ու անհարմար իրավիճակով. նրա ընկերները նայում էին պոռնոգրաֆիկ նկարներ իրենց հեռախոսներով։ Այդ իսկ պահին, այդ երիտասարդը պետք էր որոշել, թե ինչն էր ամենակարևոր իր համար՝ ժողովրդականությունը թե արդարակեցությունը։ Մի քանի վայրկյան անց, նա լցվեց խիզախությամբ ու ասաց ընկերներին, որ նրանց արածը ճիշտ չէր։ Ավելին, նա ասաց նրանց, որ պետք է դադարեն անել այդ, այլապես նրանք կդառնան այդ սովորության ստրուկներ։ Նրա դասարանցիներից շատերը ծաղրեցին այս խորհուրդը՝ ասելով որ դա կյանքի մասն է և ոչ մի սխալ բան դրանում չկար։ Այնուամենայնիվ, նրանց միջև կար մեկը, ով լսեց երիտասարդի խորհուրդը և որոշեց դադարեցնել այն, ինչ անում էր։
Այդ սարկավագի օրինակը դրական ազդեցություն ունեցավ նրա դասարանցիներից առնվազն մեկի վրա։ Անշուշտ, ինքը և նրա ընկերը արժանացան ծաղրանքի ու հալածանքի այդ որոշման պատճառով։ Մյուս կողմից, նրանք հետևեցին Ալմայի իր ժողովրդին ուղղված հորդորանքին, երբ ինքը ասաց. «դուրս եկեք ամբարիշտների միջից և զա՛տ եղեք, և մի՛ դիպչեք նրանց անմաքուր բաներին»։6
«Երիտասարդների զորության համար» գրքույկում տրված է Առաջին նախագահության կողմից հաստատված հետևյալ խորհուրդը եկեղեցու երիտասարդության համար. «Դուք պատասխանատվություն եք կրում ձեր կատարած ընտրությունների համար: Աստված մտածում է ձեր մասին և կօգնի ձեզ լավ ընտրություններ կատարել, անգամ եթե ձեր ընտանիքը և ընկերներն իրենց կամքի ազատությունը ոչ ճիշտ եղանակով են օգտագործում: Ցուցաբերեք բարոյական խիզախություն և հաստատուն եղեք, ենթարկվելով Աստծո կամքին, անգամ եթե մենակ եք այդ հարցում: Այդպես վարվելով՝ դուք օրինակ կծառայեք ուրիշների համար»։7
Բարու պատերազմը չարի դեմ կշարունակվի մեր կյանքում, քանի որ հակառակորդի նպատակն է՝ դարձնել բոլոր մարդկանց իրեն նման թշվառ։ Սատանան և նրա հրեշտակները կփորձեն ծածկել մեր մտքերը և ղեկավարել մեզ՝ գայթակղելով մեզ գործել մեղքը։ Եթե կարողանան, նրանք կփչացնեն ամեն բարի բան։ Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ նրանք իշխանություն կունենան մեր վրա միայն եթե մենք դա թույլ տանք։
Սուրբ գրություններում կան մի քանի օրինակներ՝ Նեորի, Կորիհորի, և Սերեմի նման մարդիկ, ովքեր տվեցին այդ թույլտվությունը հակառակորդին և, հետևաբար, շփոթության և նույնիսկ կործանման մատնվեցին։ Մենք պետք է աչալուրջ լինենք այս վտանգի նկատմամբ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ շփոթվել հանրաճանաչ ուղերձներով, որոնք հեշտ են ընդունվում աշխարհում և հակասում են Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությանն ու սկզբունքներին։ Աշխարհիկ այդ ուղերձներից շատերը ներկայացնում են ոչինչ ավելի, քան մեր հասարակության մեղքերն արդարացնելու փորձ։ Մենք պետք է հիշենք, որ ի վերջո, բոլորը կկանգնեն «Քրիստոսի առջև, դատվելու ըստ իրենց գործերի՝ լինեն դրանք բարի, թե լինեն դրանք չար»։8 Այդ աշխարհիկ ուղերձներին հանդիպելիս, մեծ խիզախություն ու մեր Երկնային Հոր ծրագրի մասին ամուր գիտելիք կպահանջվի մեզանից ճիշտը ընտրելու համար։
Մեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ ճիշտը ընտրելու ուժը, եթե փնտրենք Տիրոջը և լիովին վստահենք ու հավատանք Նրան։ Բայց, ինչպես սովորեցնում են սուրբ գրությունները, մենք պետք է ունենանք «մաքուր սիրտ» և «անկեղծ միտում»։ Ապա, Իր անսահման ողորմածությամբ, Տերը «կհայտնի [մեզ] ճշմարտությունը՝ Սուրբ Հոգու զորությամբ։ Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»։9
Սուրբ Հոգու միջոցով ստացած այդ գիտելիքը հենց մեր վկայությունն է, որը առաջ է տանում մեր հավատքն ու վճռականությունը՝ հետևելու վերականգնված ավետարանի ուսմունքներին այս վերջին օրերում, անկախ նրանից, թե ինչ հանրաճանաչ ուղերձներ ենք մենք լսում աշխարհից։ Հակառակորդի կրակոտ նետերից պաշտպանվելու վահանը պետք է մեր վկայությունը լինի։10 Դա ապահով կուղղորդի մեզ աշխարհում տիրող խավարի և շփոթության միջով։11
Ես սովորեցի այդ սկզբունքը, երբ ծառայում էի որպես երիտասարդ միսիոներ։ Ես ու իմ ընկերակիցը ծառայում էինք շատ փոքր ու հեռավոր ճյուղում։ Մենք փորձում էինք խոսել այդ քաղաքի յուրաքանչուր անձի հետ։ Նրանք լավ ընդունեցին մեզ, բայց սիրում էին բանավիճել սուրբ գրությունների շուրջ և հարցնում էին մեր ուսուցման ճշմարտացիության կոնկրետ ապացույցի մասին։
Ես հիշում եմ, որ ամեն անգամ երբ ես ու իմ ընկերակիցը մտադիր էինք փորձել որևե բան ապացուցել մարդկանց, Աստծո Հոգին լքում էր մեզ և մենք զգում էինք ամբողջովին կորած ու շփոթված։ Մենք զգում էինք, որ պետք է ավելի ուժգնորեն համապատասխանեցնեինք մեր վկայությունները ուսուցանվող ավետարանի ճշմարտություններին։ Այդ ժամանակից ի վեր, ես հիշում եմ, որ երբ մենք վկայություն էինք բերում ամբողջ սրտով, Սուրբ Հոգու անձայն հաստատող զորությունը այցելում էր մեզ, և տեղ չկար շփոթության կամ բանավեճի համար։ Ես բացահայտեցի, որ չկա որևէ չար ուժ, որ կարողանա շփոթեցնել, մոլորեցնել, կամ քայքայել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտի անկեղծ վկայության զորությունը։
Ինչպես սովորեցնում էր Փրկիչը, հակառակորդը փափագում է մաղել մեզ ցորենի պես՝ կորցնելով բարիքի համար աշխարհի վրա ազդելու մեր ունակությունը։12
Իմ սիրելի եղբայրներ, աշխարհում տարածվող շփոթության և կասկածանքների ալիքի պատճառով, մենք պետք է շատ ավելի անսասան լինենք Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին վկայության պահպանման մեջ։ Ապա, ճշմարտությունն ու արդարությունը պաշտպանելու մեր ունակությունը մեծապես կաճի։ Մենք կհաղթենք չարի դեմ առօրյա պատերազմեր, և, մարտադաշտում կյանք կորցնելու փոխարեն, մենք այլոց կհավաքենք Ուսուցչի դրոշի շուրջ։
Ես հրավիրում եմ բոլորին՝ գտնել ապահովություն սուրբ գրություններում գտնվող ուսմունքներում։ Հրամանատար Մորոնի համապատասխանեցրեց իր հավատքը առ Աստված և ճշմարտության մասին վկայությունը սուրբ գրություններում գտնվող գիտելիքին և իմաստությանը։ Այսպիսով, նա հավատում էր, որ կստանա Տիրոջ օրհնությունները և ձեռք կբերի շատ հաղթանակներ, ինչն էլ իրականում տեղի ունեցավ։
Ես հրավիրում եմ բոլորին գտնել ապահովություն այս օրերի մարգարեների իմաստուն խոսքերում։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասաց. «Մենք, որ կարգվել ենք Աստծո քահանայությանը, կարող ենք շատ բան փոխել: Երբ պահում ենք մեր անձնական մաքրությունը և պատվում մեր քահանայությունը, մենք դառնում ենք արդար օրինակներ մյուսների համար… . [և մենք] լույս ենք սփռում մթագնող աշխարհում»։13
Ես հրավիրում եմ բոլորին հավատալ Հիսուս Քրիստոսի քավության արժանիքներին և զորությանը։ Նրա քավող զոհաբերության շնորհիվ, մենք կարող ենք խիզախություն ստանալ մեր ժամանակի բոլոր պատերազմները հաղթելու համար, նույնիսկ դժվարությունների, մարտահրավերների, և գայթակղությունների մեջ։ Եկեք հավատանք Նրա սիրուն և փրկարար զորությանը։ Քրիստոսը ինքն ասել է.
«Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կեանքը։ Ոչ ոք չի գայ Հոր մոտ, եթե ոչ ինձանով»։14
«Ես եմ աշխարհի լույսը. ով իմ յետեվից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կ՝ընդունի կենաց լույսը»։15
«Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղութիւն ունենաք. աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, և ես յաղթել եմ աշխարհքին»։16
Ես բերում եմ վկայությունը այս ճշմարտությունների մասին՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։