Նախագահ Այրինգը Վատիկանի համագումարում
Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական Նախագահ Հենրի Բ. Այրինգը Վատիկան քաղաքում 2014թ. նոյեմբերի 18-ին՝ կաթոլիկ եկեղեցու կողմից հյուրընկալած միջազգային միջկրոնական համագումարի ժամանակ կոչ է արել, որ «երջանիկ ամուսնությունները վերածնվեն»: «Տղամարդու և կնոջ փոխլրացումը» թեմայով համագումարը համախմբել էր 23 երկրներից 14 հավատքների կրոնական առաջնորդներին:
«Ամուսնությամբ միավորված տղամարդը և կինը, բացառիկ զորություն ունեն երջանկություն ստեղծելու իրենց համար, իրենց ընտանիքի համար և իրենց շրջապատի մարդկանց համար», - ասել է Նախագահ Այրինգը: