Այցելող ուսուցիչների ուղերձ, մարտ 2016
Ստեղծված Աստծո պատկերով
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և փորձեք հասկանալ, թե ինչով պետք է կիսվեք: «Ընտանիք`հայտարարություն աշխարհին» փաստաթղթի բովանդակությունը հասկանալն ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքն առ Աստված և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար, այցելեք՝ reliefsociety.lds.org:
«Եւ Աստուած ասեց․ Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք։ …
Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց» (Ծննդոց 1․26–27):
Աստված մեր Երկնային Հայրն է, և Նա ստեղծել է մեզ Իր պատկերով։ Այս ճշմարտության մասին Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Աստված` մեր Հայրը, ականջներ ունի, որոնցով լսում է մեր աղորթները: Նա ունի աչքեր, որոնցով տեսնում է մեր գործերը: Նա ունի բերան, որով խոսում է մեզ հետ: Նա ունի սիրտ, որը լի է կարեկցանքով և սիրով: Նա իրական է: Նա ապրում է: Մենք նրա զավակներն ենք` նրա պատկերով ստեղծված: Մենք նման ենք նրան և նա նման է մեզ»։1
«Վերջին Օրերի Սրբերը բոլոր մարդկանց նայում են որպես Աստծո զավակների՝ բառիս բուն իմաստով, նրանք բոլոր մարդկանց համարում են աստվածային՝ իրենց ծագումով, բնությամբ և ներուժով»։2 Յուրաքանչյուրը «երկնային ծնողների սիրելի որդին կամ դուստրն է»։3
«[Մարգարե] Ջոզեֆ Սմիթը նաև իմացավ, որ Աստված կամենում է, որ Իր զավակները ստանան նույն վեհացումը, որը Նա է ճաշակում»։4 Ինչպես ասել է Աստված․ «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):
Լրացուցիչ սուրբ գրություններ
Ծննդոց 1․26–27, Ա Կորնթացիս 3․17, Վարդապետություն և Ուխտեր 130․1
Սուրբ գրություններից
Մորմոնի Գրքում Հարեդի եղբայրը միջոց էր փնտրում՝ լուսավորելու ութը նավերը, որոնք պատրաստված էին հարեդացիներին դեպի խոստումի երկիր մեծ ջրերով անցկացնելու համար։ Նա «ապարից հալեց տասնվեց փոքր քարեր» և աղոթեց, որ Աստված «դիպչի այս քարերին» Իր մատով, «որ դրանք կարողանան փայլել խավարում»։ Եվ Աստված «առաջ մեկնեց իր ձեռքը և իր մատով դիպավ քարերին՝ մեկ առ մեկ»։ Վարագույրը վերցվեց Հարեդի եղբոր աչքերից, և «նա տեսավ Տիրոջ մատը. և դա մարդու մատի պես էր։ …
Եվ Տերն ասաց նրան. Հավատո՞ւմ ես դու այն խոսքերին, որոնք ես կխոսեմ:
Եվ նա պատասխանեց․ Այո, Տեր»։
Եվ «Տերն իրեն ցույց տվեց [Հարեդի եղբորը]» և ասաց․ «Տեսնո՞մ ես , որ դուք ստեղծված եք ըստ իմ սեփական պատկերի։ Այո, հիրավի, ի սկզբանե բոլոր մարդիկ ստեղծվել էին ըստ իմ սեփական պատկերի»: (Տես Եթեր 3.1-17:)
© 2016 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/15: Թարգմանության հաստատումը. 6/15: Visiting Teaching Message, March 2016-ի թարգմանությունը: Armenian 12863 201