Այցելող ուսուցիչների ուղերձ, հուլիս 2016
Ծնող լինելու մեր ներուժը
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը հասկանալն ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքն առ Աստված և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:
«Շատ կարևոր էր, որ Աստծո հոգեղեն զավակներն ունենային մահկանացու ծնունդ և դեպի հավերժական կյանք զարգանալու հնարավորություն»,- ուսուցանել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը։ «Երջանկության մեծ ծրագրի վերջնական նպատակի լույսի ներքո ես կարծում եմ, որ ամենամեծ գանձերն այս երկրի վրա և երկնքում մեր երեխաներն են ու մեր ժառանգները»։1
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ասել է.
«Մենք հավատում ենք ընտանիքներին, և մենք հավատում ենք երեխաներին: …
«… Աստված ասաց [Ադամին ու Եվային]․ Աճեցէք եւ շատացէք, եւ լցրեք երկիրը» [Ծննդոց 1․28]։ …
Այս պատվիրանը չի մոռացվել կամ մի կողմ դրվել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում»։2
Չնայած ոչ բոլորն են ծնողներ դառնում այս կյանքում, մենք կարող ենք հոգ տանել ցանկացած տարիքի երեխաների համար։ Մենք վայելում ենք Երկնային Հոր ընտանիքի մի մասը լինելու օրհնությունները և մենք վայելում ենք երկրային ընտանիքի մի մասը լինելու ուրախությունն ու դժվարությունը։ Եվ շատերն էլ կվայելեն ծնող լինելու բերկրանքը հավերժության մեջ։
Լրացուցիչ սուրբ գրություններ
Իրական պատմություններ
«Այսօր աշխարհում շատ ձայներ նսեմացնում են երեխաներ ունենալու կարևորությունը կամ խորհուրդ են տալիս հետաձգել կամ սահմանափակել երեխաներ ունենալը»,- ասել է Երեց Անդերսենը: «Իմ դուստրերը վերջերս ուղարկեցին ինձ մի նյութ, որը գրված էր Քրիստոնյա կնոջ կողմից (ոչ մեր հավատքից), ով հինգ երեխա ունի: Նա գրում է. «Մեծանալով այս քաղաքակրթության մեջ, շատ դժվար է աստվածաշնչյան մտածելակերպ ունենալ մայրության վերաբերյալ: … Երեխաները դասվում են քոլեջից շատ ավելի ցածր: Միանշանակ, աշխարհով մեկ շրջագայելուց ցածր։ Գիշերային ժամանցներ անցկացնելուց ցածր: Մարզասրահում ձեր մարմինը կատարելագործելուց ցածր։ Ցածր ցանկացած աշխատանքից, որը դուք ունեք կամ հույս ունեք ունենալու»: Նա այնուհետև ավելացնում է. «Մայրությունը հաճելի զբաղմունք չէ, այն կոչում է։ Դուք չեք հավաքում երեխաներ, որովհետև նրանք ձեզ համար ավելի գեղեցիկ են, քան նամականիշները։ Դա այն չէ, ինչ կարող եք անել, եթե ժամանակը բավականացնի»։3
© 2016 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում: Անգլերենի հաստատումը. 6/16: Թարգմանության հաստատումը. 6/16: First Presidency Message, July 2016-ի թարգմանությունը: Armenian. 12867 201