2016
Ծնող լինելը սրբազան պարտականություն է
Սեպտեմբեր 2016


Այցելող Ուսուցիչների Ուղերձ, սեպտեմբեր 2016

Ծնող լինելը սրբազան պարտականություն է

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը հասկանալն ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատքն առ Աստված և կօրհնի նրանց, ում դուք այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:

Նկար
Սփոփող Միության դրոշմակնիք

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Մեր Երկնային Հայրը ստեղծել է ընտանիքները, որպեսզի օգնի մեզ ուսուցանել ճիշտ սկզբունքներ սիրո մթնոլորտում։ Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ասել է․ «Հաճոյախոսեք ձեր երեխային և գրկեք նրան, ավելի հաճախ ասեք՝ «Ես սիրում եմ քեզ», մտապես շնորհակալություն հայտնեք նրան։ Երբեք թույլ մի տվեք, որ այն խնդիրը, որը պետք է լուծվի, ավելի կարևոր դառնա, քան մարդը, որին պետք է սիրել»:1

Սյուզան Վ․ Թանները՝ Երիտասարդ Կանանց նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է․ «Մեր Երկնային Հայրը հանդիսանում է այն կատարյալ օրինակը, որին մենք պետք է հետևենք։ Նա սիրում է մեզ, ուսուցանում է մեզ, համբերատար է մեր հանդեպ և վստահում է մեր ազատ ընտրությունը։ … Երբեմն դաստիարակելը, որը նշանակում է «ուսուցանել», շփոթում են քննադատության հետ։ Երեխաները, ինչպես նաև բոլոր տարիքի մարդիկ, ավելի են լավացնում իրենց վարքը սիրո և խրախուսանքի արդյունքում, քան սխալներ գտնելու արդյունքում»։2

«Եթե մենք հավատարմորեն անցկացնենք ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն, տանք քահանայական օրհնություններ և պահենք Հանգստության օրը,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ․ Քուքը,- մեր երեխաները … պատրաստ կլինեն երկնային հավերժական տուն մտնելուն՝ անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այս դժվարին աշխարհում»։3

Լրացուցիչ սուրբ գրություններ

1 Նեփի 8․37, 3 Նեփի 22․13, Վարդապետություն և Ուխտեր 93․40, 121․41

Իրական պատմություններ

«Ես թերթ էի կարդում, երբ փոքր թոռնիկներիցս մեկը բարձրացավ և նստեց կողքիս»,- ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը։ «Կարդալիս ես ուրախությամբ էի լսում նրա քաղցր թոթովանքը։ Պատկերացրեք իմ զարմանքը, երբ մի քանի րոպե անց նա թերթը մի կողմ քաշելով հայտնվեց իմ գրկում։ Դեմքս առնելով իր ձեռքերի մեջ, քիթը հպելով քթիս, հարցրեց․ «Պապիկ, դու այստե՞ղ ես»։

Այնտեղ լինել նշանակում է հասկանալ մեր երիտասարդների սրտերը և կապված լինել նրանց հետ։ Կապված լինել նրանց հետ նշանակում է ոչ միայն զրուցել, այլև գործեր անել նրանց հետ։ …

Մենք պետք է պլանավորենք և օգտվենք ուսուցման պահերից։ …

… Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ հասկանում, որ մանկության տարիներին ուսուցողական պահերի, հատկապես ծնողներիս կողմից տարված ուսուցման շնորհիվ է ձևավորվել իմ կյանքը և ես դարձել եմ այն, ինչ կամ»։4

Հղումներ

  1. Thomas S. Monson, “Love at Home—Counsel from Our Prophet,” Liahona, Aug. 2011, 4.

  2. Susan W. Tanner, “Did I Tell You … ?” Liahona, May 2003, 74.

  3. Քվենթին Լ․ Քուք, «Տերն է իմ լույսը», Լիահոնա, մայիս 2015, 64։

  4. Ռոբերտ Դ․ Հեյլս, «Աստծո առաջ մեր պարտականությունը՝ աճող սերնդի հանդեպ ծնողների և ղեկավարների առաքելությունը», Լիահոնա, մայիս 2010, 95։

Խորհեք այս մասին

Ինչո՞ւ է ավետարանը լավագույնս ուսուցանվում սիրո լեզվով ու օրինակով։

Տպել