2017
Ուրախություն գտնել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ
August 2017


Երիտասարդներ

Ուրախություն գտնել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ

Դուք երբևէ ունեցե՞լ եք վատ օր։ Ի՞նչ եք արել ուրախանալու համար։ Նախագահ Ուխդորֆը գիտի, որ «Մեզանից յուրաքանչյուրն ունի խոր վիշտ, հիասթափություն, դժվարություններ։ Մենք նույնիսկ կարող ենք հուսալքվել, իսկ երբեմն էլ՝ ճնշվածություն զգալ»։

Նա առաջարկում է, ինչպես ինքն է ասում, ապրել «աշակերտի կյանքով», «հավատարիմ մնալ և շարունակել առաջ գնալ հավատով»։ Երբ մենք առաջ ենք շարժվում հավատով, կարողանում ենք վստահել Աստծուն, պահել Նրա պատվիրանները, ծառայել ուրիշներինև ուրախություն զգալ այդ ամենի ընթացքում։ Ինչպես ասում է Նախագահ Ուխդորֆը․ «Նրանք, ովքեր ապրում են աշակերտի կյանքով … նրանք են, ում փոքր գործերը հաճախ առաջ են բերում մեծ փոփոխություններ»։

Կազմեք ցուցակ , թե դուք ինչպես կարող եք ապրել աշակերտի կյանքով։ Օրինակ, դուք կարող եք գրի առնել ծառայության հետ կապված մտքեր, ինչպես օրինակ՝ «Օգնել ծնողներին ընթրիք պատրաստել» կամ պատվիրանները պահելու հետ կապված միտք, ինչպես օրինակ՝ «Աղոթել քրոջ կամ եղբոր հետ ավելի համբերատար լինելու համար»։ Երբ հաջորդ անգամ հիասթափություն կամ ճնշվածություն զգաք, հանեք ձեր ցուցակը, ընտրեք մի գաղափար և փորձեք այն։

Տպել