Այցելող ուսուցիչների ուղերձ, սեպտեմբեր 2017
Մեկ սրտի
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: Հասկանալով Սփոփող Միության նպատակը, Աստծո դուստրերն ինչպե՞ս են պատրաստվում հավերժական կյանքի օրհնություններին:
«Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18): Մենք ինչպե՞ս կարող ենք մեկ դառնալ:
Երեց Մ. Ռասսել Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է. «Անգլերեն քավություն բառի հիմքում ընկած է մեկ բառը։ Եթե ողջ մարդկությունը հասկանար սա, երբեք չէր լինի որևէ մեկը, ում հանդեպ մենք անտարբեր կլինեինք՝ անկախ տարիքից, ազգությունից, սեռից, կրոնից, հասարակական կամ տնտեսական վիճակից։ Մենք կձգտեինք ընդօրինակել Փրկիչին և երբեք չէինք լինի անբարյացակամ, անտարբեր, անհարգալից կամ անտարբեր ուրիշների հանդեպ»։1
Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ուսուցանել է․ «Երբ մարդիկ ունեն Հոգին իրենց հետ, [նրանք] կարող են ներդաշնակություն ակնկալել։… Աստծո Հոգին երբեք չի ծնում հակառակություն (տես 3 Նեփի 11.29): … Այն տանում է դեպի անձնական խաղաղություն և ուրիշների հետ միասնականության զգացում»։2
Խոսելով ընտանեկան դժվարությունների մասին, Քերոլ Մ․ Ստեֆենսը, ով ծառայել է որպես Սփոփող Միության Առաջին Խորհրդական, ասել է․ «Ես երբեք չեմ ամուսնալուծվել, ապրել ցավ ու անապահովություն, որ գալիս է լքված լինելու արդյունքում, և կրել միայնակ մոր պատասխանատվությունը: Ես չեմ իմացել՝ ինչ է զավակի մահը, անպտղությունը կամ համասեռամոլությունը: Ես չեմ ենթարկվել բռնության, չեմ ունեցել խրոնիկ հիվանդություն կամ կախվածություն: Դրանք իմ աճի համար առիթ չեն հանդիսացել:
… Բայց շնորհիվ իմ անձնական փորձառությունների ու փորձությունների … ես քաջածանոթ եմ Նրան, ով հասկանում է։ … Բացի այդ, ես անցել եմ իմ հիշատակած բոլոր մահկանացու փորձությունների միջով՝ լինելով դուստր, մայր, տատիկ, քույր, մորաքույր, հորաքույր և ընկեր:
Որպես Աստծո ուխտ պահող դուստրեր, մենք հնարավորություն ունենք սովորել ոչ միայն մեր խնդիրներից, այլև կարեկցանքով և գթասրտությամբ միավորվել, երբ աջակցում և նեցուկ ենք կանգնում Աստծո ընտանիքի մյուս անդամներին իրենց մաքառումների մեջ»։3
Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ
Հովհաննես 17․20–23, Եփեսացիս 4․15, Մոսիա 18․21–22, 4 Նեփի 1․15;
© 2017 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/17: Թարգմանության հաստատումը. 6/17: Visiting Teaching Message, September 2017-ի թարգմանությունը։Armenian. 97929 201