Այցելող ուսուցիչների ուղերձ, դեկտեմբեր 2017
Հոժարակամ կրել միմյանց բեռները
Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ոգեշնչմամբ ձգտեք առանձնացնել այն, ինչով կիսվելու եք: Սփոփող Միության նպատակի ըմբռնումն ինչպե՞ս է պատրաստում Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնությունների համար:
Հավատք, ընտանիք, սփոփանք
«Մեր շրջապատում կան կարիքի մեջ գտնվող մարդիկ, ովքեր մեր ուշադրության, քաջալերման, աջակցության, մեր սփոփման և բարյացակամության կարիքն ունեն»,- ասել է Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը։ «Մենք Տիրոջ ձեռքերն ենք երկրի վրա՝ Նրա զավակներին ծառայելու և բարձրացնելու հանձնառությամբ: Նա հույսեր է կապում մեզանից յուրաքանչյուրի հետ»։1
Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահության Առաջին Խորհրդականը, ասել է. «Մեծ փոփոխություն սկսվեց ձեր սրտում, երբ դուք եկաք Եկեղեցի։ Դուք ուխտ կապեցիք և խոստում ստացաք, որը փոխեց ձեր ողջ բնույթը։ …
…Դուք խոստացաք, որ կօգնեք Տիրոջը, որ թեթևացնի [ուրիշների] բեռները և մխիթարի նրանց։ Սուրբ Հոգու պարգևը ստանալուց հետո Ձեզ տրվեց զորություն՝ թեթևացնել այդ բեռները»։2
«Մենք կկամենանք օգտագործել ավետարանի լույսը, որպեսզի ուրիշներին տեսնենք այնպես, ինչպես Փրկիչն է տեսնում՝ կարեկցանքով, հույսով ու գթությամբ»,- ասել է Սփոփող Միության Գերագույն Նախագահ Ջին Բ․ Բինգհեմը: «Կգա օրը, երբ մենք կատարելապես կըմբռնենք, թե նրանք ինչ են զգացել ու մտածել, և երախտապարտ կլինենք, երբ ողորմածություն ցուցաբերեն մեր նկատմամբ, հենց այնպես, ինչպես մենք ենք այս կյանքի ընթացքում գթառատ մտքեր ու խոսքեր հղել ուրիշներին: …
Երբ մենք փորձում ենք ավելի շատ նմանվել մեր Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին, ապա մեզ համար պարտականություն ու պատիվ է ի սրտե ընդունել յուրաքանչյուր մարդու մեջ տեղի ունեցող կատարելագործումը»:3
Երբ մենք կրում ենք մեկս մյուսի բեռները և պահում մեր ուխտերը, մենք ճանապարհ ենք բացում Հիսուս Քրիստոսի համար՝ բուժել ուրիշներին։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է․ «Հաշվի առնելով Խաչելության անըմբռնելի արժեքն ու Քավությունը, ես խոստանում եմ ձեզ, որ Նա այժմ չի պատրաստվում երես դարձնել մեզանից: Երբ Նա հոգով աղքատներին ասում է. «Եկեք ինձ մոտ», Նա նկատի ունի, որ գիտի ուղին և գիտի, թե ինչպես բարձրանալ։ Նա գիտի դա, որովհետև անցել է այն։ Նա գիտի ճանապարհը, քանի որ Նա է ճանապարհը»։4
Լրացուցիչ սուրբ գրություններ
© 2017 by Intellectual Reserve, Inc. Բոլոր իրավունքները վերապահված են: Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/17: Թարգմանության հաստատումը. 6/17: Visiting Teaching Message, December 2017-ի թարգմանությունը: Armenian. 97932 201