2021
Տաճարների վերաբացումներ․ զգուշություն և շրջահայացություն
Նոյեմբեր 2021


Տաճարների վերաբացումներ․ զգուշություն և շրջահայացություն

Տաճարները վերաբացվել են զգուշավոր և շրջահայաց կերպով՝ հինգ փուլով և հիմնվելով տեղական հանգամանքների և COVID-19 համավարակի հետ կապված կառավարության սահմանափակումների վրա: Փուլերը նվազեցնում են ռիսկը, բավարարում տաճարի պահանջարկը և կարողությունը և պահպանում առողջության սահմանափակումները տաճարին կից շրջանում:

2021 թվականի սեպտեմբերին Առաջին Նախագահությունը նամակ ուղարկեց, որով հրահանգում էր տաճարի բոլոր այցելուներին և աշխատողներին միշտ դիմակ կրել տաճարում գտնվելու ընթացքում: «Այս անվտանգության կանոնները ժամանակավոր են՝ պայմանավորված COVID-19-ով, և բարենպաստ պայմանների դեպքում անմիջապես կչեղարկվեն», - ասված է նամակում։ «Խնդրում ենք անել հնարավոր ամեն բան՝ պաշտպանելու ինքներդ ձեզ և ուրիշներին, որպեսզի Տիրոջ աշխատանքը վարագույրի երկու կողմերում կարողանա առաջ շարժվել»:

Առաջին Նախագահությունը Եկեղեցու անդամներին նաև հորդորել է պատվաստվել և պաշտպանել իրենց և մյուսներին հիվանդության տարածումից։

Տպել