2023
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը
Հոկտեմբեր 2023 թ․


«Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը», Լիահոնա, հոկտ. 2023:

Լիահոնա ամսագրի ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2023

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը

Նկար
Հիսուս Քրիստոսի դիմանկարը

Տեր Հիսուս Քրիստոսը, Դել Փարսոն

Հիսուս Քրիստոսը գլխավորում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Նա ոգեշնչում է մարգարեներին և առաքյալներին՝ այսօր Եկեղեցին առաջնորդելու համար, ինչպես Նա անում էր Նոր Կտակարանի ժամանակներում։ Նրանք աջակցվում են Եկեղեցու այլ ղեկավարների կողմից:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Փրկչի Եկեղեցին է։ Այն «առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված է, որի անկյունաքարը Քրիստոսն է» (Եփեսացիս 2.20): Սա նշանակում է, որ Նա է հիմքի ամենակարևոր մասը: Նա է առաջնորդում Եկեղեցին մարգարեների և առաքյալների միջոցով, որոնց Նա ընտրել է` լինելու ղեկավարներ:

Նկար
Առաջին նախագահություն

Առաջին Նախագահությունը

Եկեղեցու Նախագահը այսօր Աստծո մարգարեն է երկրի վրա: Նա է ավագ Առաքյալը և երկրի վրա միակ մարդը, որը հայտնություն է ստանում ողջ Եկեղեցին առաջնորդելու համար: Տերը ոգեշնչում է նրան` իմանալու, թե երկու որ Առաքյալներին կանչի ծառայելու, որպես իր խորհրդականներ: Նրանք կազմում են Առաջին նախագահությունը: Բոլոր երեքը մարգարեներ են, տեսանողներ և հայտնողներ:

Տասներկու Առաքյալների Քվորում

Տասներկու Առաքյալների քվորումը նույնպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ են: Նրանք կանչված են լինելու որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներ: Նրանք ճանապարհորդում են ողջ աշխարհով մեկ՝ ուսուցանելու և վկայելու Նրա մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 107․23, 33

Յոթանասունի Քվորումներ

Յոթանասունի անդամները նույնպես կանչված են` վկայելու Հիսուս Քրիստոսի մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 107.25): Նրանք օգնում են Տասներկուսի Քվորումին ուսուցանել ավետարանը և կառուցել Եկեղեցին ողջ աշխարհով մեկ:

Նկար
միմյանց հետ խորհրդակցող ղեկավարներ

Լուսանկարը՝ Մաչիկո Հորիի

Տեղի ղեկավարներ

Ձեր ցցի կամ շրջանի նախագահությունը, եպիսկոպոսությունը կամ ճյուղի նախագահությունը, երեցների քվորումը և Սփոփող միության նախագահությունները, նույնպես կանչվել են Աստծո կողմից: Նրանք կարող են օգնել ձեզ սովորել և ապրել ավետարանով: Դուք կարող եք սովորել այս կոչումներից մի քանիսի մասին 2022թ. մարտ ամսի Ավետարանի հիմունքներ հոդվածում, «Ծառայել Եկեղեցու կոչումներում»:

Տպել