Ձեռնարկներ և կոչումներ
Սկզբունքներ և զգուշացումներ


“Սկզբունքներ և զգուշացումներ,” Հիմնական Միավորի Ծրագրի Ուղեցույց (2002), 7

“Սկզբունքներ և զգուշացումներ,” Հիմնական Միավորի Ծրագրի Ուղեցույց, 7

Սկզբունքներ և զգուշացումներ

«Եվ տեսեք, որ բոլոր այս բաներն արվեն իմաստությամբ և կարգով. մանզի հարկավոր չէ, որ մարդ վազի ավելի արագ, քան ինքն ուժ ունի» (Մոսիա 4.27):

Հետևյալ սկզբունքները և զգուշացումները կարևոր են Հիմնական Միավորի Ծրագրի արդյունավետության համար.

1. Փնտրեք Սուրբ Հոգու ներշնչումը ձեր բոլոր գործերում: Սուրբ Հոգին կառաջնորդի ծնողներին, ճյուղերի ղեկավարներին և ուսուցիչներին և կօգնի իմանալ, թե ինչ անել և ինչպես դա անել: Խոնարհությամբ և անկեղծորեն աղոթեք Նրա առաջնորդության համար: Լրջորեն խորհեք ձեզ հետաքրքրող հարցի շուրջ, ջանասիրաբար աղոթեք, որոշեք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել և Սուրբ Հոգուց հաստատում ստացեք այն մասին, արդյոք ձեր որոշումը ճիշտ է: Նա հասկացոողություն կպարգևի ձեր մտքին և սրտին, բացահայտելով գիտելիքն այն մասին, թե ինչ դուք պետք է անեք:

Եղեք խոնարհ, և Տերը, ձեր Աստվածը, կառաջնորդի ձեզ և կտա ձեզ ձեր աղոթքների պատասխանը (տես ՎևՈւ 112.10):

«Այո’, ահա, ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով, որը կգա քո վրա և, որը կմնա քո սրտում: Արդ, ահա, սա է հայտնության ոգին» (ՎևՈւ 8.2–3):

2. Ուսուցանեք ավետարանի հիմնական սկզբունքները և վարդապետությունը: Կարդացեք Մոսիա 18.18–30: Նշեք, թե ինչպես էին հիմնական սկզբունքները և վարդապետությունն ուսուցանվում Ալմայի ժամանակներում:

3. Կենտրոնացեք ծեսերի և ուխտերի վրա: Անդամներին օգնեք (1) հասկանալ և ստանալ քահանայության հիմնական ծեսերը և (2) կապել ու պահել համապատասխան ուխտերը:

4. Սկզբում հիմնեք քահանայությունը և քահանայության ֆունկցիաները: Դա հիմնեք Սփոփող Միությունը, Երեխաների Միությունը, Երիտասարդ Կանանց Միությունը կամ Կիրակնօրյա Դպրոցը կազմավորելուց առաջ: Մի շտապեք: Քահանայության ղեկավարությունը առավել լավ է ձևավորվում, երբ Եկեղեցու միջոցները անդամների կարիքների հետ պատշաճ ձևով հավասարակշռված են լինում: Ղեկավարությունը թուլանում է, երբ ճյուղերը սկսում են չափից դուրս արագ մեծացնել իրենց կառուցվածքը, ավելացնելով կազմակերպությունները, ժողովները և ծրագրերը:

Տպել