Սեմինարիա
3 Նեփի 8–10․ Փրկչի ձայնը խավարում


«3 Նեփի 8–10․ Փրկչի ձայնը խավարում», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ (2024)

«3 Նեփի 8–10», Մորմոնի Գիրքը. Ուսուցչի ձեռնարկ

3 Նեփի 8–10

Փրկչի ձայնը խավարում

ընտանիքի կույր դուստրն առաջին անգամ զգում է արևը Հիսուս Քրիստոսի խաչելությանը հաջորդած երեք օրվա խավարից հետո

Փրկչի խաչելությունն Ամերիկա աշխարհամասում ուղեկցվեց ծայրահեղ ավերումներով և խավարով։ Երեք օրվա խավարի ընթացքում Հիսուս Քրիստոսը երբեմն խոսում էր մարդկանց հետ։ Բնական աղետները, տառապանքը և փորձությունները թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա կարող են հնարավորություն լինել՝ իմանալու Հիսուս Քրիստոսի մասին և դառնալու դեպի Նա։ Այս դասում բացահայտվում են Հիսուս Քրիստոսի բնութագրիչ հատկանիշները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի մեծ սեր և վստահություն ունենալ Նրա հանդեպ։

Խրախուսեք ուսանողներին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա։ Օգնեք ուսանողներին կենտրոնանալ ավետարանի միջոցով Հիսուս Քրիստոսի մասին սովորելու վրա, որպեսզի Սուրբ Հոգին կարողանա խորացնել Քրիստոսի իրենց ընկալումն ու գնահատումը։ Դա կարելի է անել, օրինակ, հարցեր տալու միջոցով, որոնք կօգնեն ուսանողներին փնտրել Նրա զորության, ողորմածության և քավիչ առաքելության ապացույցը։

Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ 3 Նեփի 8 գլուխը և պատկերացնել, թե ինչ կզգային ու կտեսնեին, եթե ներկա լինեին այդ իրադարձություններին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Մի մեծ մրրիկ»

դաշտով պտտվող տոռնադո
ամպրոպ և կայծակ
մրրկահողմը և անձրևը հարվածում են քաղաքին

Ուսանողներին հարցրեք, թե արդյոք նրանցից ոմանք ընկել են ահարկու, կատաղի փոթորկի կամ մեկ այլ տեսակի բնական աղետի մեջ։ Մեկ կամ երկու ուսանողի առաջարկեք կիսվել իրենց փորձառությամբ կամ կարող եք կիսվել ձեր ունեցած փորձառությամբ։

Երբ Հիսուս Քրիստոսը Երուսաղեմում խաչվեց, Ամերիկա աշխարհամասում ահավոր փոթորկից ու երկրաշարժից մեծ ավերումներ եղան։ Այդ իրադարձություններով իրագործվեցին Փրկչի մահվան նշանների մասին Սամուել Լամանացու մարգարեությունները (տե՛ս Հելաման 14.20–27

Այդ ավերիչ իրադարձությունների մասին իմանալու համար կարդացեք 3 Նեփի 8.5–22 հատվածները։ Կարող եք դիտել նաև «Հիսուս Քրիստոսը հայտնվում է հնագույն Ամերիկա աշխարհամասում» տեսանյութի 0:00–3:19 հատվածը։ Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

16:44
  • Ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք, եթե տեսած լինեիք այդ բաները։

Այս ավերմանը նախորդած տարիներին նեփիացիներից շատերը հեռացան Տիրոջից և վտարեցին այն մարգարեներին, որոնց Աստված ուղարկել էր քարոզելու նրանց (տե՛ս 3 Նեփի 7.7–8, 14, 21

Կարդացեք 3 Նեփի 8.23–25 հատվածները և փնտրեք, թե այդ ավերիչ իրադարձությունները վերապրածներն ինչպես արձագանքեցին։

  • Ինչպե՞ս կնկարագրեիք նրանց զգացումները։

Ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին

Երբ մարդիկ սգում էին խավարում, լսեցին Հիսուս Քրիստոսի ձայնը, որը խոսում էր նրանց հետ։ Նա շատ քաղաքների անուններ տվեց ու բացատրեց, որ այդ քաղաքներն ու մարդիկ իրենց ամբարշտության պատճառով են կործանվել։ Ապա Նա շատ կարևոր ճշմարտություններ ուսուցանեց մարդկանց Իր մասին։

Հաջորդ պարբերությունում նկարագրված ցուցակը կազմելու հանձնարարությունից բացի կարող եք ուսանողներին հանձնարարել ևս մի ցուցակ կազմել, որը կարող է տեսանելի ձևով ցուցադրվել դասարանի համար՝ 3 Նեփի գիրքն ուսումնասիրելու ողջ ընթացքում։ Կարող եք մեծ պաստառ օգտագործել կամ թուղթ՝ ստորև նշված շեղագիր վերնագիրը գրելու համար։ Դրա շուրջը գրեք Հիսուս Քրիստոսի մասին ուսանողների բացահայտումները, որոնք նրանք կգտնեն այս և հաջորդող դասերի ընթացքում։

Այդ ճշմարտությունները դասավորելու համար ձեր օրագրում գրեք Սովորել Հիսուս Քրիստոսի մասին 3 Նեփի գլխում վերնագիրը։ Ձեր օրագրում մի քանի էջ պահեք, որպեսզի կարողանաք հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում նեփիացիների շրջանում Փրկչի ծառայության մասին ուսումնասիրությունից ճշմարտություններ ավելացնել այդ ցուցակին։

Ուսանողներին բավարար ժամանակ հատկացրեք, որպեսզի կարողանան իմաստալից կերպով ուսումնասիրել Փրկչի խոսքերը հետևյալ հատվածներում։ Օգտակար կլինի, եթե ակնածանք ներշնչող գործիքային երաժշտություն միացնեք և հնարավորություն տաք ուսանողներին անհատապես ուսումնասիրել։

Նաև կարող եք ուսանողներին փոքր խմբերի բաժանել և յուրաքանչյուր խմբի հանձնարարել ուսումնասիրել ու քննարկել սուրբ գրությունների հետևյալ հատվածները․ 3 Նեփի 9.13–18, 3 Նեփի 9.19–22, 3 Նեփի 10.4–7 և 3 Նեփի 10.8–12։ Կարող եք հրավիրել յուրաքանչյուր խմբի անդամներին կիսվելու ուսումնասիրած հատվածներից Հիսուս Քրիստոսի մասին սովորածով։

Կարդացեք 3 Նեփի 9.13–22 և 10.4–12 հատվածները և փնտրեք, թե ինչ էր ուսուցանում Հիսուս Քրիստոսն այդ մարդկանց Իր մասին։ Այս ճշմարտությունները գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի վերնագրի տակ։

Ուսանողներին ուսումնասիրության համար բավարար ժամանակ հատկացնելուց հետո քննարկեք սովորածը։ Տարբեր ուսանողների հնարավորություն տվեք կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց գաղափարներով ու զգացողություններով։ Օգտագործեք ստորև ներկայացվածի նման հարցեր, որոնք կօգնեն ուղղորդել այս քննարկումը։

  • Ի՞նչ էր ուսուցանում Փրկիչն Իր մասին, որը հատկապես կարևոր էր ձեզ համար։ Ինչո՞ւ։

    Ուսանողները կարող են շատ ճշմարտություններ բացահայտել Հիսուս Քրիստոսի մասին։ Համոզվեք, որ ուսանողները նկատել են հետևյալը․ Հիսուս Քրիստոսի ողորմության բազուկը մեկնված է դեպի մեզ (3 Նեփի 9.14), Հիսուս Քրիստոսն է լույսը և կյանքն աշխարհի (3 Նեփի 9.18), Հիսուս Քրիստոսը խնդրում է, որ Նրան կոտրված սիրտ և փշրված հոգի մատուցենք (3 Նեփի 9.20), Հիսուս Քրիստոսը ցանկանում է հավաքել և պաշտպանել մեզ (3 Նեփի 10.4–7

    Կարող եք այս ճշմարտությունները գրել գրատախտակին։ Կարող եք ուսանողներին առաջարկել սուրբ գրություններում այլ պատմություններ գտնել, որոնցում Հիսուս Քրիստոսը ցույց է տալիս Իր մասին ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը, որոնք ուսանողները գտել են։

    Այս հատվածներում Փրկչի որոշ ուսմունքների վրա ավելի շատ ժամանակ ծախսելու վերաբերյալ գաղափարներ կարող եք գտնել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում։

  • Հիսուս Քրիստոսի մասին ձեր սովորած ճշմարտություններն ինչպե՞ս կարող են ազդել Նրա հանդեպ ունեցած ձեր սիրո և վստահության վրա։

  • Ի՞նչ իրավիճակներում եք եղել կամ կարող եք լինել, որոնցում կարևոր է հիշել այս ճշմարտություններից մեկը կամ մի քանիսը։

Վկայություն բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին: Խրախուսեք ուսանողներին նեփիացիների շրջանում Հիսուս Քրիստոսի ծառայության մասին ուսումնասիրությունը շարունակելիս՝ փնտրել կարևոր ճշմարտություններ Նրա մասին ։