Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգտագործել Եկ, հետևիր Ինձ ծրագիրը Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար


Օգտագործել Եկ, հետևիր Ինձ ծրագիրը Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար, Եկ, հետևիր Ինձ ծրագիրը Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021 (2020)

Օգտագործել Եկ, հետևիր Ինձ ծրագիրը Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար, Եկ, հետևիր Ինձ ծրագիրը Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2021

Նկար
Երիտասարդ կանայք դասարանում

Օգտագործել Եկ, հետևիր Ինձ ծրագիրը Ահարոնյան Քահանայության քվորումների և Երիտասարդ Կանանց դասարանների համար

Որո՞նք են քվորումների և դասարանական ժողովների նպատակները:

Տերը տվել է ձեզ սրբազան պարտականություն, Նա կանչել է ձեզ` ծառայելու Ահարոնյան քահանայության նախագահությունում կամ Երիտասարդ Կանանց դասարանի նախագահությունում: Ձեր պարտականության մի մասն է ղեկավարել և վարել ձեր քվորումի կամ դասարանի ժողովները կիրակի օրը: Դա օգնում է հասկանալ, թե ինչու ենք մենք անցկացնում այդ ժողովները:

Ահարոնյան Քահանայության քվորումի և Երիտասարդ Կանանց ժողովները տարբերվում են Եկեղեցու դասերից, ինչպես օրինակ Կիրակնօրյա դպրոցից կամ սեմինարիայից: Քվորումի կամ դասարանի ժողովներում մենք կատարում ենք ավելի շատ բաներ, քան սովորում որևէ ավետարանական թեմա: Մենք սովորում ենք այն աշխատանքի մասին, որ Աստված տվել է մեզ, և մենք կազմակերպում ենք մեր քվորումի կամ դասարանի անդամներին` կատարել այդ աշխատանքը տներում, Եկեղեցում, և մեր համայնքում: Մենք ծրագրում ենք, օրինակ, թե ինչպես կատարենք մեր դերերը՝ որպես Տիրոջ երիտասարդների գումարտակի մաս, որպեսզի օգնենք հավաքել Իսրայելը։ Այդ ժողովներում մենք չենք խոսում միայն աշխատանքի մասին, մենք ծրագրեր ենք կազմում այն անելու համար:

Նկար
Երիտասարդ տղամարդիկ դասարանում

Բայց աշխատանքի այս շեշտադրումը չի նշանակում, որ մենք թողնում ենք վարդապետական քննարկումները միայն Կիրակնօրյա Դպրոցին: Փաստորեն վարդապետություն սովորելը քվորումի և Երիտասարդ Կանանց ժողովներում կարևոր է, այն օգնում է մեզ հասկանալ այդ աշխատանքը կատարելու պատճառները: Երբ մենք միասին սովորում ենք ավետարանը, ճշմարտությունները, որոնք մենք սովորում ենք, կարող են փոխել մեր սրտերը: Մենք կարող ենք ստանալ հուշումներ այն մասին, թե ինչպես աճել «զարգանալ իմաստութիւնով և հասակով, և շնորհքով` Աստուծոյ և մարդկանց մոտ» (Ղուկաս 2.52): Երբ դարձի գանք առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը, մենք ցանկություն կզգանք օգնել ուրիշներին ուխտի արահետում` ներառյալ մեր ընտանիքներին, մեր ընկերներին և մեր քվորումի ու դասարանի ընկերակից անդամներին:

Ո՞վ է վարում այդ ժողովները:

Աստված կանչել է ձեզ՝ որպես քվորումի և դասարանի նախագահություններ, և տվել է ձեզ ղեկավարելու իշխանություն: Այդ պատճառով ձեր քվորումի կամ դասարանի յուրաքանչյուր ժողով պետք է ղեկավարվի ձեր քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից: Մեծահասակ ղեկավարները պետք է առաջարկեն առաջնորդություն և աջակցություն, բայց նրանք չպետք է պատասխանատվություն կրեն ձեզ համար: Տես «Խորհրդակցեք միասին» վերնագրով բաժինը այս աղբյուրի յուրաքանչյուր համառոտ շարադրանքի սկզբում, գտնելով գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես ժողով վարել և իրականացնել դրա իրական նպատակները: Օգտագործեք նախագահության ժողովները` ծրագրելով, թե ինչպես վարեք այդ կիրակնօրյա ժողովները:

Ո՞վ պետք է ուսուցանի դասը:

Մեծահասակ ղեկավարները, քվորումի կամ դասարանի նախագահության անդամը, կամ քվորումի և դասարանի որևէ այլ անդամ կարող են ուսուցանել դասը: Որպես քվորումի կամ դասարանի նախագահություն, խորհրդակցեք ձեր մեծահասակ ղեկավարների հետ այն մասին, թե ով պետք է նշանակվի՝ ուսուցանելու դասերը: Հիշեք, որ ձեր մեծահասակ ղեկավարները շատ բան ունեն ձեզ տալու: Ձգտեք սովորել նրանց փորձառությունից և վկայություններից: Երիտասարդներին ուսուցանելու կանչելը ունի նաև առավելություններ. ուսուցանելը կարող է օգնել խորացնել նրանց դարձը և ստեղծել ավելի ամուր փոխհարաբերություններ քվորումի կամ դասարանի մյուս անդամների հետ: Այսպիսով, տվեք նրանց համապատասխան հնարավորություններ` ուսուցանելու ամբողջ դասը կամ դասի մի մասը, բայց մտքում պահեք ձեր քվորումի կամ դասարանի մարդկանց կարիքներն ու ունակությունները: Օրինակ՝ մեծահասակ ղեկավարները գուցե ավելի հաճախ ուսուցանեն ավելի երիտասարդ կամ ավետարանի ուսուցման ավելի քիչ փորձառություն ունեցող երիտասարդներին: Երբ երիտասարդներին են հրավիրում ուսուցանել, որևէ ծնող կամ մեծահասակ խորհրդատու պետք է օգնի նրանց պատրաստվել ինչպես հարկն է:

Նրանք, ովքեր նշանակված են ուսուցանելու, կարող են օգտագործել «Ուսուցանեք վարդապետություն» վերնագրով բաժինը այս աղբյուրի յուրաքանչյուր համառոտ շարադրանքում` օգնելով նրանց պատրաստվել: Այդ բաժինը պարունակում է տվյալ շաբաթվա համար վարդապետությունը ուսուցանելու առաջարկներ և քննարկումներ, բայց ուսուցիչները չպետք է սահմանափակված զգան միայն այդ առաջարկներով: Հոգու ուղղորդմամբ ուսուցիչները կարող են հարմարեցնել այդ գաղափարները կամ օգտագործել իրենց սեփականը` ուսուցանելով այնպիսի եղանակով, որը լավագույնս կբավարարի քվորումի կամ դասարանի անդամների կարիքները և կօգնի նրանց հասկանալ վարդապետությունը:

Ի՞նչ վարդապետական թեմաներ կքննարկենք մեր ժողովներում:

Յուրաքանչյուր շաբաթվա համառոտ շարադրանքի թեման մի վարդապետական սկզբունք է, որն ընտրվել է Վարդապետություն և Ուխտերի ընթերցանությանը համապատասխան, որը խորհուրդ է տրվում այդ շաբաթվա համար և գտնվում է Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Այս ձևով վարդապետական քննարկումները քվորումների և դասարանների ժողովներում կամրապնդեն այն, ինչ երիտասարդները սովորում են տանը։

Չնայած համառոտ շարադրանքներ պետք է ուսուցանվեն հատուկ կիրակի օրերին, դուք դեռևս ունեք տարբերակ քննարկելու այլ վարդապետական թեմաներ, որոնք հիմնված են ձեր քվորումի և դասարանի կարիքների վրա:

Այս նյութը ներառում է համառոտ շարադրանքներ ամեն շաբաթվա համար, երբ անցկացվում են Ահարոնյան քահանայության քվորումի և Երիտասարդ Կանանց դասարանների ժողովներ: Երբեմն դուք ստիպված կլինեք բաց թողնել դասը` ցցի համաժողովի կամ այլ պատճառներով:

Ո՞րն է չափահաս ղեկավարների դերը։

Ձեր չափահաս ղեկավարները կարևոր դեր կխաղան Ահարոնյան Քահանայության քվորումներում և Երիտասարդ Կանանց դասարաններում: Նրանք կառաջնորդեն և խորհուրդ կտան ձեզ ձեր ղեկավար կոչումներում: Նրանք կաջակցեն և կխրախուսեն ձեզ, երբ կատարեք ձեր քվորումի կամ դասարանի աշխատանքը: Նրանք կուսուցանեն վարդապետություն, նրանք կօրհնեն ձեզ իրենց օրինակով, փորձառությամբ և վկայությամբ:

Տպել