Հին Կտակարան 2022
Հունվարի 9: Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ ես հոգ տանեմ Իր արարչագործությունների մասին, այդ թվում՝ իմ մարմնի մասին: Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5


«Հունվարի 9: Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ ես հոգ տանեմ Իր արարչագործությունների մասին, այդ թվում՝ իմ մարմնի մասին: Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5», Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022 (2021)

«Հունվարի 9: Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ ես հոգ տանեմ իր արարչագործությունների մասին, այդ թվում՝ իմ մարմնի մասին»։ Եկ, հետևիր ինձ. Ահարոնյան քահանայության քվորումների և Երիտասարդ կանանց դասարանների համար. Վարդապետական թեմաներ 2022

Նկար
Երիտասարդը քայլում է լճի կողքով

Հունվարի 9

Ինչպե՞ս է Աստված ցանկանում, որ ես հոգ տանեմ Իր արարչագործությունների մասին, այդ թվում՝ իմ մարմնի մասին:

Ծննդոց 1–2, Մովսես 2–3, Աբրահամ 4–5

Նկար
խորհրդակցեք միասին պատկերակ

Խորհրդակցեք միասին

Առաջնորդվում է քվորումի կամ դասարանի նախագահության անդամի կողմից, 10-20 րոպե:

Ժողովի սկզբում, կրկնեք միասին Երիտասարդ կանանց թեման կամ Ահարոնյան քահանայության քվորումի թեման: Այնուհետև քննարկում անցկացրեք փրկության և վեհացման աշխատանքի մասին՝ օգտագործելով հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը, կամ ձեր սեփական հարցերը (տես Ընդհանուր Ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում 10.2, 11.2, ChurchofJesusChrist.org): Ծրագրեք եղանակներ, թե ինչպես եք իրագործելու քննարկածը:

  • Ապրեք ավետարանով: Ի՞նչ քննարկեցինք վերջին անգամ, և ի՞նչ հրավերներ կամ հանձնարարություններ արվեցին: Մենք ի՞նչ ենք արել ըստ այդ հրավերների կամ հանձնարարությունների գործելու համար:

  • Հոգ տարեք կարիքավորների մասին։ Ի՞նչ կարող ենք ասել կամ անել, որպեսզի հասնենք այն մարդկանց, ովքեր հնարավոր է՝ իրենց միայնակ կամ հեռու են զգում Երկնային Հորից:

  • Հրավիրեք բոլորին ընդունել ավետարանը։ Ի՞նչ եղանակներով կարող ենք օգնել մյուսներին՝ զգալու Հիսուս Քրիստոսի սերը:

  • Միավորեք ընտանիքները հավերժության համար։ Ի՞նչ մտքերով կարող ենք կիսվել միմյանց հետ, որը կօգնի մեզ ամրապնդել մեր ընտանիքները։

Դասի վերջում, եթե հարմար է, կատարեք հետևյալը․

  • Վկայեք ուսուցանվող սկզբունքների մասին:

  • Հիշեցրեք դասարանի կամ քվորումի անդամներին այն ծրագրերի և հրավերների մասին, որոնք արվեցին ժողովի ժամանակ:

Նկար
teach the doctrine icon

Ուսուցանեք վարդապետությունը

Առաջնորդվեք որևէ չափահաս ղեկավարի կողմից, 25-35 րոպե:

Սովորել միասին

Որպեսզի օգնեք երիտասարդներին մտորել, թե ինչ կարող են նրանք անել Աստծո ստեղծագործությունների մասին ավելի լավ հոգ տանելու համար, գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը․ Արարիչ, Արարում և Մեր պարտականությունները։ Հորդորեք նրանց ուսումնասիրել Ծննդոց 1–2 և գրել, թե ինչ են նրանք սովորում Արարչի և Արարման մասին։ Ի՞նչ ենք սովորում մեր պարտականությունների մասին (տես հատկապես Ծննդոց 1․26–28, 2․15)։ Հետևյալ գաղափարները կարող են օգնել երիտասարդներին քննարկել Աստծո ստեղծագործությունների մասին հոգ տանելու մեր պարտականությունը:

  • Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, հասկանալ, որ իրենց մարմինները Աստծո սրբազան ստեղծագործություններ են։ Օրինակ՝ կարող եք նրանց հարցնել, թե ի՞նչ ենք մենք սովորում մեր մարմինների մասին հետևյալ գրություններից. 1 Կորնթացիս 6.19–20, Մովսես 2.26–27, Աբրահամ 4.26–27: Ի՞նչ են նշանակում «պատկեր» և «նմանություն» բառերը: Միասին ցուցակ կազմեք, թե ինչ կարող ենք անել՝ մեր մարմինների մասին հոգ տանելու համար: (Տե՛ս «Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն», Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011), 25-27)։

  • Երիտասարդները հաճախ հանդիպում են ուղերձների, որոնց պատճառով նրանք իրենց անվստահ են զգում սեփական մարմնի վերաբերյալ: Առաջարկեք երիտասարդներին դիտել հետևյալ տեսանյութը.«Աստծո մեծագույն ստեղծագործությունը» (ChurchofJesusChrist.org): Խնդրեք նրանց փնտրել հաղորդագրություններ, որոնք օգնում են իրենց երախտապարտ զգալ իրենց մարմնի համար (տե՛ս նաև Ռասսել Մ. Նելսոն, «Քո մարմինը. Հոյակապ նվեր, որը պետք է արժեվորել և փայփայել», New Era, օգոստոս 2019, 2–7)։ Ինչո՞վ կարող ենք կիսվել, որ օգնենք մեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին, ով իրեն անվստահ է զգում սեփական մարմնի վերաբերյալ:

  • Առաջարկեք երիտասարդներին լուռ կարդալ հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը՝ փնտրելով գաղափարներ, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը և ինչպես է ուզում, որ մենք հոգ տանենք երկրի համար. Ծննդոց 1․26–28, 2․15, 1 Նեփի 17․36, Վարդապետություն և Ուխտեր 49․19–21, 59․15–20, 104․13–18, Մովսես 2․26–31, 3․15: Խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ: Ապա առաջարկեք նրանց միասին ստեղծել գործերի մի ցուցակ, որ նրանք կարող են անել անհատապես կամ որպես խումբ՝ երկրի մասին հոգ տանելու իրենց պարտականությունը կատարելու համար (այդ մասին գաղափարներ տե՛ս «Օժանդակ աղբյուրներում»): Ի՞նչ փոփոխություններ պետք է կատարենք մեր մտքերում և գործողություններում՝ երկրի մասին ավելի լավ հոգ տանելու համար։

  • Դասարանի կամ քվորումի անդամներին առաջարկեք հանդիպման գալ՝ իրենց հետ բերելով որևէ բան, որը ցույց է տալիս Աստծո ստեղծած երկրի գեղեցկությունը, օրինակ՝ դա կարող է լինել նկար, լուսանկար կամ բանաստեղծություն: Առաջարկեք նրանց կիսվել իրենց բերածով և նաև կիսվել Աստծո ստեղծագործություններից ստացած իրենց զգացողություններով։ Դիտեք հետևյալ տեսանյութը. Our Home (ChurchofJesusChrist.org), և խնդրեք նրանց գտնել տեսանյութում այնպիսի բաներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է Աստված զգում երկրի նկատմամբ, և որոնք ոգեշնչում են իրենց հոգ տանել երկրի մասին:

Գործեք հավատքով

Խրախուսեք դասարանի կամ քվորումի անդամներին մտածել և գրի առնել թե ինչ են անելու, որպեսզի գործեն ըստ այսօրվա ստացած տպավորությունների: Եթե նրանք կամենան, կարող են կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես ըստ ստացած տպավորությունների գործելը կամրապնդի իրենց փոխհարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:

Օժանդակ աղբյուրներ

Ինչ եղանակներով մենք կարող ենք հոգ տանել երկրի մասին:

  • Ցանեք սերմեր, տնկեք ծառեր կամ այգի:

  • Հավաքեք աղբը ձեր համայնքում:

  • Կազմակերպեք ձեր թաղամասում մաքրման և թափոնների օգտահանման միջոցառումներ:

  • Արշավ գնացեք և խորհեք այն բաների մասին, որոնց համար դուք երախտապարտ եք:

  • Արվեստի գործեր ստեղծեք այն իրերից, որոնք պատրաստվում էիք դեն նետել, և ցուցադրեք դրանք խմբային գեղարվեստական ցուցահանդեսում:

  • Որոշեք այն եղանակները, որոնց միջոցով կարող եք խնայել էներգիան և ջուրը:

Ուսուցանել Փրկչի ձևով

Դասարանի կամ քվորումի անդամներին հնարավորություններ տվեք դասարանում միմյանց ուսուցանելու, քանի որ նրանք հաճախ ավելի լավ են սովորում միմյանցից և ուսուցանելու ընթացքում:

Տպել