Եկ, հետևիր ինձ 2024
Դարձը մեր նպատակն է


«Դարձը մեր նպատակն է», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025 (2025)

«Դարձը մեր նպատակն է», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. 2025

մարդը սովորեցնում է երեխային կերակրել գառին

Դարձը մեր նպատակն է

Ավետարանն ուսումնասիրելու և ուսուցանելու նպատակն է՝ խորացնել մեր դարձը և օգնել մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Այդ պատճառով, երբ ուսումնասիրում ենք ավետարանը, մենք պարզապես նոր տեղեկություններ չենք փնտրում, մենք ցանկանում ենք դառնալ «նոր արարած» (Բ Կորնթացիս 5.17): Սա նշանակում է՝ ապավինել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին, որոնք կօգնեն մեզ փոխել մեր սրտերը, հայացքները, գործողությունները և մեր էությունը:

Սակայն ավետարանի այդպիսի ուսումնասիրությունը, որն ամրացնում է մեր հավատը և հանգեցնում է դարձի հրաշագործ փոփոխության, միանգամից տեղի չի ունենում: Այն տարածվում է դասարանից դուրս և մուտք է գործում անհատների սրտերն ու տները: Ամենօրյա հետևողական ջանքեր են պահանջվում ավետարանը հասկանալու և դրանով ապրելու համար: Ճշմարիտ դարձի համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու ազդեցությունը:

Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ դեպի ճշմարտությունը և բերում է այդ ճշմարտության վկայությունը (տես Հովհաննես 16.13): Այն լուսավորում է մեր միտքը, արագացնում մեր հասկացողությունը և դիպչում մեր սրտերին՝ Աստծո հայտնության հետ, որն աղբյուրն է ողջ ճշմարտության: Սուրբ Հոգին մաքրում է մեր սրտերը: Նա ոգեշնչում է մեզ ճշմարտությամբ ապրելու ցանկությամբ, և Նա շշնջում է մեզ ճշմարտությամբ ապրելու եղանակները: Իրոք, «Սուրբ Հոգին … կ’սովորեցնէ ձեզ ամեն ինչ» (Հովհաննես 14.26):

Այս պատճառներով ավետարանով ապրելու, այն ուսումնասիրելու և ուսուցանելու մեր ջանքերում մենք նախ և առաջ պիտի փնտրենք Հոգու ընկերակցությունը: Այս նպատակը պետք է թելադրի մեր ընտրությունները, ուղղորդի մեր մտքերն ու գործողությունները: Մենք պիտի ձգտենք այն ամենին, ինչը հրավիրում է Հոգու ազդեցությունը և մերժենք այն ամենը, ինչը հեռացնում է այդ ազդեցությունը, քանի որ գիտենք, որ եթե մենք կարող ենք արժանի լինել Սուրբ Հոգու ներկայությանը, ապա կարող ենք արժանի լինել նաև ապրելու Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ: