Եկ, հետևիր ինձ
Գաղափարներ, որոնք կօգնեն Բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով


«Գաղափարներ, որոնք կօգնեն Բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Գաղափարներ, որոնք կօգնեն Բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
սուրբ գրությունների ընտանեկան քննարկում

Գաղափարներ, որոնք կօգնեն Բարելավել սուրբ գրությունների ուսումնասիրությունն ընտանիքով

Սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը ընտանիքով զորեղ միջոց է օգնելու ձեր ընտանիքին սովորել ավետարանը: Կարևոր չէ, թե ինչքան եք կարդում կամ որքան ժամանակ եք հատկացնում ընթերցանությանը, կարևոր է, որ հաստատուն լինեք ձեր ջանքերում: Երբ սուրբ գրությունների ուսումնասիրությունը դարձնեք ձեր ընտանեկան կյանքի կարևոր մասը, կօգնեք ձեր ընտանիքի անդամներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին և կառուցել իրենց վկայությունները Նրա խոսքի հիմքի վրա: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս կարող եք խրախուսել ընտանիքի անդամներին ինքնուրույն ուսումնասիրել սուրբ գրությունները:

  • Ի՞նչ կարող եք անել, որ խրախուսեք ընտանիքի անդամներին կիսվել իրենց սովորածով:

  • Ամենօրյա ուսուցման ժամանակ ինչպե՞ս կարող եք շեշտել սկզբունքները, որոնք սովորում եք Նոր Կտակարանից:

Հիշե՛ք, որ տունը իդեալական վայր է ավետարանը սովորելու համար: Տանը դուք կարող եք սովորել և ուսուցանել ավետարանն այնպիսի եղանակներով, որոնք հնարավոր չէ կիրառել Եկեղեցու դասերին: Դրսևորեք ստեղծագործական մտածողություն, երբ ուղիներ եք փնտրում օգնելու ձեր ընտանիքին սովորել սուրբ գրքերից: Օգտագործեք հետևյալ գաղափարներից մի քանիսը, որպեսզի ընդլայնեք սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը.

Կիսվեք կարևոր սուրբ գրություններով

Ընտանիքի անդամներին ժամանակ տվեք կիսվել սուրբ գրությունների հատվածներով, որոնք նրանք կարևոր են համարել իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ:

Օգտագործեք ձեր իսկ բառերը

Հրավիրեք ընտանիքի անդամներին ամփոփել իրենց իսկ բառերով, որոնք նրանք սովորել են ձեր ուսումնասիրած սուրբ գրություններից:

Կիրառեք սուրբ գրությունները ձեր կյանքում

Սուրբ գրությունների հատվածը կարդալուց հետո խնդրեք ընտանիքի անդամներին կիսվել, թե հատվածը ինչպե՞ս է կիրառելի նրանց կյանքում:

Տվեք ձեր հարցը

Հրավիրեք ընտանիքի անդամներին ավետարանին առնչվող որևէ հարց տալ, իսկ հետո փնտրեք հատվածներ, որոնք կարող են օգնել պատասխանել հարցին:

Ցուցադրեք որևէ սուրբ գրություն

Ընտրեք որևէ հատված, որը կարևոր եք համարում և ցուցադրեք այնպիսի տեղում, որտեղ ընտանիքի անդամները կկարողանան հաճախ տեսնել այն։ Հրավիրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել և ցուցադրել որևէ սուրբ գրություն:

Կազմեք սուրբ գրությունների ցուցակ

Ընտանիքով ընտրեք մի քանի հատվածներ, որոնք կկամենայիք քննարկել հաջորդ շաբաթ:

Անգիր սովորեք սուրբ գրությունները

Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որը հատկապես կարևոր է ձեր ընտանիքի համար և հրավիրեք ընտանիքի անդամներին անգիր սովորել՝ կրկնելով այն ամեն օր կամ որևէ հուշող խաղ խաղալով:

Կիսվեք առարկայական դասերով

Գտեք առարկաներ, որոնք առնչվում են գլուխներին և հատվածներին, որոնք դուք կարդում եք ընտանիքով: Հրավիրեք ընտանիքի անդամներին խոսել այն մասին, թե յուրաքանչյուր առարկան ինչպես է առնչվում սուրբ գրությունների ուսմունքներին:

Ընտրեք որևէ թեմա

Խնդրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել որևէ թեմա, որը ընտանիքը կուսումնասիրի միասին: Օգտագործեք Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, կամ Սուրբ գրությունների ուղեցույցը (scriptures.lds.org) այս թեմայի վերաբերյալ սուրբ գրությունների հատվածներ գտնելու համար:

Նկարեք որևէ նկար

Ընտանիքով կարդացեք մի քանի հատվածներ, իսկ հետո ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին՝ նկարելու ինչ-որ բան, որն առնչվում է ձեր կարդացածի հետ: Ժամանակ հատկացրեք քննարկելու միմյանց նկարները:

Բեմադրեք որևէ պատմություն

Պատմությունը կարդալուց հետո հրավիրեք ընտանիքի անդամներին բեմադրել այն: Այնուհետև խոսեք այն մասին, թե պատմությունն ինչպես է առնչվում այն երևույթների հետ, որը դուք զգում եք անհատապես և ընտանիքով:

Նկար
սուրբ գրություններ կարդացող տարեց զույգը

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է․ «Յուրաքանչյուր ընտանեկան աղոթք, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության յուրաքանչյուր դրվագ հանդիսանում է վրձնի մի հպում՝ մեր հոգիների կտավի վրա։ Ոչ մի իրադարձություն չի կարող լինել առավել տպավորիչ կամ հիշարժան: Սակայն, ճիշտ ինչպես դեղին, ոսկեգույն և դարչնագույն ներկի վրձնահարվածներն են լրացնում միմյանց և կազմում տպավորիչ մի գլուխգործոց, այնպես էլ թվացյալ փոքր բաների մեր հետևողական արարքները կարող են բերել նշանակալից հոգևոր արդյունքներ» («Ավելի ջանասեր և կենտրոնացած տանը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 19–20)։

Տպել