«Հուլիսի 17-23-ը: Գործք Առաքելոց 10–15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հուլիսի 17-23-ը: Գործք Առաքելոց 10-15», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2023
Հուլիսի 17-23-ը
Գործք Առաքելոց 10-15
«Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»
Ուշադիր կարդացեք Գործք Առաքելոց 10–15-ը՝ ժամանակ տրամադրելով, որ Հոգին ձեզ մտքեր և զգացումներ հուշի: Այս գլուխներում ի՞նչ կա ձեզ համար սովորելու:
Գրի առեք ձեր տպավորությունները
Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը հաճախ վիճարկում էր մարդկանց վաղեմի ավանդույթներն ու համոզմունքները: Սա չդադարեց այն բանից հետո, երբ Նա համբարձվեց երկինք, քանի որ Նա շարունակեց առաջնորդել Իր Եկեղեցին հայտնությամբ: Օրինակ՝ Հիսուսի կյանքի օրոք Նրա աշակերտները քարոզեցին ավետարանը միայն ընկերակից հրեաներին: Բայց շուտով՝ Փրկիչի մահից հետո, երբ Պետրոսը դարձավ Եկեղեցու մարգարեն երկրի վրա, Հիսուս Քրիստոսը հայտնեց Պետրոսին, որ ճիշտ ժամանակն էր ավետարանը քարոզելու ոչ հրեաներին: Ավետարանը հեթանոսների հետ կիսելու գաղափարը այսօր զարմանալի չի թվում, ուստի այս պատմության մեջ ո՞րն է դասը մեզ համար: Թերևս դասերից մեկն այն է, որ ինչպես հին, այնպես էլ ժամանակակից Եկեղեցում սիրառատ Փրկիչն առաջնորդում է Իր ընտրյալ ղեկավարներին (տես Ամոս 3.7, Վարդապետություն և Ուխտեր 1.38): Շարունակվող հայտնությունը Հիսուս Քրիստոսի ճշմարիտ և կենդանի Եկեղեցու կարևորագույն հատկանիշն է: Պետրոսի նման մենք պետք է պատրաստակամ ընդունենք շարունակվող հայտնությունը և ապրենք «Աստծոյ ամեն խոսքովը» (Ղուկաս 4.4), ներառյալ «այն ամենը, ինչ [Նա] հայտնել է, այն ամենը, ինչ Նա այժմ է հայտնում, և շատ մեծ ու կարևոր բաներ», որոնք Նա դեռ կհայտնի «Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
«Աստված աչառ չէ»
Սերունդներ շարունակ հրեաները հավատացել էին, որ «Աբրահամի սերունդ» կամ Աբրահամի անմիջական հետնորդ լինելը նշանակում էր, որ անձնավորությունը ընդունված և ընտրված էր Աստծո կողմից (տես Ղուկաս 3.8): Ցանկացած մարդու նրանք համարում էին «անմաքուր» հեթանոս, ով չէր ընդունվում Աստծո կողմից: Գործք Առաքելոց 10-ում ի՞նչ ուսուցանեց Տերը Պետրոսին այն մասին, թե ով «է ընդունվում նրա մոտ»:(Գործք Առաքելոց 10.35) Ի՞նչ ապացույց եք գտնում այս գլխում, որ Կոռնելիոսիկյանքն ընդունելի էր Տիրոջ համար: Խորհեք, թե ինչ է նշանակում հետևյալ արտահայտությունը՝ «Աստված աչառ չէ» (հատված 34, տես նաև 1 Նեփի 17.35): Ինչո՞ւ է կարևոր, որ դուք իմանաք այս ճշմարտությունը։
Հրեաների նման, ովքեր վերևից էին նայում նրանց, ովքեր Աբրահամի սերնդից չէին, արդյո՞ք դուք երբևէ անբարյացակամ կամ անհիմն ենթադրություններ եք անում որևէ մեկի մասին, ով տարբերվում է ձեզանից: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս միտումը: Հետաքրքիր կլինի մի հասարակ վարժություն փորձել հաջորդ մի քանի օրերի ընթացքում. երբ շփվում եք որևէ մեկի հետ, փորձեք մտածել. «Այս մարդը Աստծո զավակն է»: Երբ անեք դա, ի՞նչ փոփոխություններ կնկատեք ձեր մտածելակերպի մեջ և ուրիշների հետ փոխհարաբերվելիս:
Տես նաև Ա Թագավորաց 16.7, 2 Նեփի 26.13, 33, Ռասսել Մ. Նելսոն, «Թող Աստված տնօրինի», Լիահոնա, նոյեմբեր 2020, 92–95, “Peter’s Revelation to Take the Gospel to the Gentiles” (video), ChurchofJesusChrist.org:
Գործք Առաքելոց 10, 11.1–18, 15
Երկնային Հայրն ուսուցանում է ինձ տող առ տող՝ հայտնության միջոցով
Երբ Պետրոսը տեսավ տեսիլքը, որը նկարագրված է Գործք Առաքելոց 10-ում, նա սկզբում ջանաց հասկանալ այն, և «զարմացած էր իր մտքումը, թէ ինչ պիտի [նշանակի այն]» (հատված 17): Սակայն Տերը Պետրոսին տվեց ավելի մեծ հասկացողություն, երբ Պետրոսը փնտրեց այն: Երբ կարդաք Գործք 10-ը, 11-ը, և 15-ը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Պետրոսի հասկացողությունը իր տեսիլքի վերաբերյալ խորանում ժամանակի ընթացքում: Ինչպե՞ս եք փնտրել և ստացել ավելի մեծ հասկացողություն Աստծուց, երբ հարցեր եք ունեցել:
Գործք Առաքելոց 10-ը, 11-ը և 15-ը պատմում են դեպքերի մասին, որոնց ժամանակ Տերն ուղղորդեց Իր ծառաներին հայտնության միջոցով: Երբ կարդում եք այս գլուխները, գրի առեք այն, ինչ դուք կիմանաք հայտնության վերաբերյալ: Ինչպե՞ս է Հոգին խոսում մեզ հետ:
Տես նաև Ավետարանի թեմաներ, «Հայտնություն», topics.ChurchofJesusChrist.org, Քվենտին Լ. Քուք, Մարգարեներին տրված շարունակական հայտնության օրհնությունը և անձնական հայտնությունն առաջնորդում են մեր կյանքը», Լիահոնա, մայիս 2020, 96–100, “The Jerusalem Conference” (video), ChurchofJesusChrist.org:
Ես քրիստոնյա եմ, որովհետև հավատում և հետևում եմ Հիսուս Քրիստոսին
Ի՞նչն է կարևոր այն մարդու համար, որը կոչվում է քրիստոնյա (տես Գործք Առաքելոց 11.26): Ձեզ համար ի՞նչ է նշանակում լինել քրիստոնյա։ Քննարկեք անունների կարևորությունը: Օրինակ՝ ձեզ համար ի՞նչ է նշանակում ձեր ազգանունը: Ինչու՞ է Եկեղեցու անունը կարևոր ձեզ համար (տես Վարդապետություն և Ուխտեր 115.4): Ձեզ համար ի՞նչ է նշանակում ուխտով ձեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77):
Տես նաև Մոսիա 5.7–15, Ալմա 46.13–15, 3 Նեփի 27.3–8, Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ճիշտ անունը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 87–90:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
-
Գործք Առաքելոց 10.17, 20։Երբևէ ունեցե՞լ ենք հոգևոր փորձառություններ, իսկ հետո կասկածներ ունեցել նրա վերաբերյալ, ինչ զգացել կամ իմացել եք: Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ միմյանց, որը կօգներ մեզ հաղթահարել մեր կասկածները: (Տես Նիլ Լ. Անդերսեն, «Կարևոր հոգևոր հիշողություններ», Լիահոնա, մայիս 2020, 18–22:)
-
Գործք Առաքելոց 10․34–35Ինչպես կարող եք ուսուցանել ձեր ընտանիքին, որ «Աստուած աչառ չէ»: (Գործք Առաքելոց 10.34) Կարող եք ցուցադրել տարբեր ծագման և մշակույթների մարդկանց նկարներ, մինչ ձեր ընտանիքը կարդում է այս հատվածները: Այս հատվածների ճշմարտություններն ինչպե՞ս պետք է ազդեն մեր գործողությունների վրա (տես օրինակ՝ «I’ll Walk with You» [Children’s Songbook, 140–41]):
-
Գործք Առաքելոց 12․1–17Ձեր ընտանիքը կարող է բեմադրել Պետրոսին բանտ նետելու պատմությունը, և ինչպես են Եկեղեցու անդամները հավաքվել և աղոթել նրա համար: Ե՞րբ ենք մենք օրհնվել աղոթքով: Կա՞ մեկը, ում համար ոգեշնչված ենք զգում աղոթել, օրինակ՝ Եկեղեցու ղեկավարի կամ սիրելի մարդու համար: Ի՞նչ է նշանակում «անդադար» աղոթել: (Գործք Առաքելոց 12.5, տես նաև Ալմա 34.27)
-
Գործք Առաքելոց 14Երբ միասին կարդում եք այս գլուխը, ընտանիքի որոշ անդամներ կարող են նշել օրհնությունները, որոնք եկել են աշակերտներին և Եկեղեցուն: Ընտանիքի մյուս անդամները կարող են նշել, որ աշակերտները հանդիպեցին հակառակության կամ փորձությունների։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ դժվար բաներ պատահեն արդարակյաց մարդկանց:
-
Գործք 15.1–21Այս հատվածները նկարագրում են Եկեղեցում առկա տարաձայնությունը այն մասին, թե արդյոք նորադարձները պետք է պահպանեին Մովսեսի օրենքը՝ ներառյալ թլպատությունը: Ի՞նչ արեցին առաքյալները այս անհամաձայնության վերաբերյալ: Ի՞նչ կարող ենք սովորել այս օրինակից այն մասին, թե ինչպես են Եկեղեցու ղեկավարները ղեկավարում Եկեղեցու աշխատանքը:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար բաժնից:
Առաջարկվող երգ. «I’ll Walk with You», Children’s Songbook, 140–41