Եկ, հետևիր ինձ
Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ


«Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ», «Եկ, հետևիր ինձ» ուղերձներ Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019 (2019)

«Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019

Երեխաներին ուսուցանելու հավելյալ աղբյուրներ

Այս բոլոր աղբյուրները կարելի է գտնել LDS.org կայքում և Gospel Library հավելվածում:

«Եկ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար

Այս ուսուցողական նյութի ցանկացած գործնական աշխատանք կարող եք փոփոխության ենթարկել ձեր Երեխաների Խմբում կիրառելու համար: Նույնիսկ եթե ծնողները երեխաների հետ տանը կիրառում են այս գործնական աշխատանքները, կրկնությունը կարող է օգտակար եղանակ լինել երեխաներին սովորելու հարցում օգնելիս: Երեխաները, հնարավոր է, ցանկություն ունենան ձեզ պատմել, թե գործնական աշխատանքն ինչպես կատարեցին իրենց ընտանիքի հետ ու ինչ սովորեցին:

Նայեք ձեր փոքրիկներին. մանկական ձեռնարկ

Մանկական ձեռնարկում ուսուցանվող թեմաներից շատերը նման են այն թեմաներին, որոնք ուսուցանելու եք Երեխաների Խմբում: Հատկապես եթե ուսուցանում եք փոքր երեխաներին, մանուկների ձեռնարկում կարող եք նայել հավելյալ երգերի, պատմությունների, գործնական աշխատանքների ու արհեստների համար:

Friend և Լիահոնա ամսագրեր

Friend և Լիահոնա ամսագրերն ունեն պատմություններ ու գործնական աշխատանքներ, որոնք կարող են ավելացնել այն սկզբունքներին, որոնք ուսուցանում եք «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Երեխաների Խմբի համար բաժնից:

Հիմներ և Մանկական երգարան

Սրբազան երաժշտությունը հրավիրում է Սուրբ Հոգին և ուսուցանում է վարդապետությունը հիշվող ձևով: Ի հավելումն Հիմների և Մանկական երգարանի տպագրված գրքերին` music.lds.org կայքում կամ LDS Music հավելվում կարող եք գտնել հիմների և մանկական երգերի լսողական և տեսողական ձայնագրություններ:

Նոր Կտակարանի պատմություններ

Նոր Կտակարանի պատմությունները (2005) կարող են օգնել երեխաներին սովորել Նոր Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները: Այդ պատմությունների տեսանյութերը կարող եք գտնել medialibrary.lds.org կայքում:

Տեսալսողական նյութերի գրադարան

Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութեր կարող են օգնել ձեզ և երեխաներին պատկերացնել Նոր Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները: Եկեղեցու տեսալսողական նյութերի հավաքածուն, ներառյալ Աստվածաշնչի տեսանյութերի շարքերը դիտելու համար, որոնք նկարագրում են Նոր Կտակարանի իրադարձությունները, այցելեք medialibrary.lds.org կայք:

Ավետարանի նկարներ

Արվեստի գործերը կարող են օգնել երեխաներին պատկերացնել Նոր Կտակարանի վարդապետությունն ու պատմությունները: Շատ պատկերներ, որոնք կարող եք օգտագործել դասարանում, տեղադրված են Ավետարանի պատկերագրքում և medialibrary.lds.org կայքում:

Երեխաներին ուսուցանելու օժանդակ նյութեր

Lds.org/children/resources կայքում կարող եք գտնել ավետարանի տարբեր թեմաների հետ առնչվող ամսագրերի բաժինների, գործնական աշխատանքների և տեսալսողական նյութերի ցանկ:

«Հավատքին հավատարիմ»

Եթե երեխաներին ուսուցանվող հիմնական սկզբունքները հասկանալու հարցում հավելյալ օգնության կարիք կունենաք, կարող եք նայել «Հավատքին հավատարիմ» գրքույկը, (2004): Այս հղումն ապահովում է ավետարանի թեմաների պարզ բացատրություններ, որոնք թվարկված են այբբենական կարգով:

Նկար
Դասարանում գրատախտակին գրող աղջիկը

«Ուսուցանել Փրկիչի ձևով»

Այս աղբյուրը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքները: Այս սկզբունքները քննարկվում և կիրառվում են ուսուցիչների խորհրդի ժողովներում:

Տպել