Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 4-10-ը: Ա Կորնթացիս 14–16․ «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»


«Սեպտեմբերի 4-10-ը։ Ա Կորնթացիս 14–16․ «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 4-10-ը։ Ա Կորնթացիս 14–16», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ 2023

Նկար
Տաճարի մկրտության ավազանը

Սեպտեմբերի 4-10-ը

Ա Կորնթացիս 14-16

«Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»

Երբ կարդաք Ա Կորնթացիս 14-16 հատվածները, Սուրբ Հոգին ձեզ կօգնի իմանալ, թե ինչ կարող եք ուսուցանել ձեր դասարանի երեխաներին։ Վերանայեք այս համառոտ շարադրանքը լրացուցիչ մտքերի համար:

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարող եք սկսել այս շաբաթվա դասը, բարձրաձայն ընթերցելով Ա Կորնթացիս 14․26։ Նշեք, որ երբ հավաքվում ենք եկեղեցում, մենք կարող ենք կրթել (կամ ամրապնդել և օգնել) ուրիշներին, երբ կիսվում ենք մեր սովորածով: Հարցրեք երեխաներին, թե ինչով կարող են նրանք կիսվել այսօր դասարանում՝ ինչ-որ մեկին կրթելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Ա Կորնթացիս 15.12–22

Ես կարող եմ ապրել Երկնային Հոր հետ մահանալուց հետո, որովհետև Հիսուս Քրիստոսը հարություն առավ

Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին այն գաղափարը, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք կարող ենք կրկին ապրել։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ մի քանի անգամ կրկնեք հետևյալ արտահայտությունը․ «Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15․22)։ Ցույց տվեք հարություն առած Փրկիչի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, «Եկ հետևիր ինձ»․ Անհատների ու ընտանիքների համար) կամ ցուցադրեք «Հիսուսը հարություն առավ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Բացատրեք, որ մենք բոլորս կմահանանք մի օր, բայց քանի որ Հիսուսը հարություն առավ, մենք բոլորս կրկին կապրենք։

  • Երեխաներին ցույց տվեք բաճկոն, որը խորհրդանշում է մեր ֆիզիկական մարմինը: Երբ մենք ապրում ենք, մեր հոգիները մեր մարմինների մեջ են և կարող են շարժվել (հագեք բաճկոնը)։ Երբ մահանում ենք, մեր հոգիները թողնում են մեր ֆիզիկական մարմինները, և մեր մարմինները այլևս չեն կարողանում շարժվել (հանեք բաճկոնը և գցեք սեղանի կամ աթոռի վրա՝ ցույց տալով առանց հոգու մարմինը)։ Երբ մենք հարություն ենք առնում, մեր հոգիները վերադառնում են մեր մարմինների մեջ (կրկին հագեք բաճկոնը) և այլևս երբեք չեն բաժանվում մարմնից։ Թող երեխաները հերթով հագնեն ու հանեն բաճկոնը, մինչ մի երեխա բացատրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք հարություն ենք առնում:

Ա Կորնթացիս 15.29

Ես կարող եմ մկրտվել մահացած մարդկանց փոխարեն

Երբ երեխաները պատրաստվեն իրենց մկրտություններին, մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին անհամբերությամբ սպասել նաև մահացածների համար մկրտվելու հնարավորությանը:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել այնպիսի բաների մասին, որոնք իրենք չեն կարող անել իրենց համար: Ո՞վ է օգնում նրանց անել այդ ամենը: Ցույց տվեք ձեր նախնիներից մեկի նկարը, ով մահացել է առանց մկրտվելու։ Երեխաներին պատմեք այդ անձի մասին և բացատրեք, որ այդ անձը մկրտվելու համար մեր օգնության կարիքն ունի:

  • Հարցրեք երեխաներին, թե արդյոք նրանք ունեն ընտանիքի անդամներ, ովքեր եղել են տաճարում և մկրտություններ են կատարել մահացածների համար։ Ցույց տվեք տաճարի մկրտության ավազանի նկարներ։ Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք գիտեն, թե ինչ է տեղի ունենում այդտեղ։ Բացատրեք, որ տաճարում մենք կարող ենք մկրտվել մարդկանց փոխարեն, ովքեր մահացել են առանց մկրտվելու։ Այդ ժամանակ այդ մարդիկ կարող են որոշել՝ ընդունել կամ չընդունել իրենց համար արված մկրտությունը։

Ա Կորնթացիս 15.40-41

Երկնային Հայրն ուզում է, որ ես ապրեմ Իր հետ սելեստիալ արքայությունում

Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ թագավորությունների մասին։ Այս վարժությունները կարող են օգտակար լինել:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ։ Օգնեք երեխաներին վարժվել՝ արտասանելով այդ բառերը:

  • Ցույց տվեք արևի, լուսնի և աստղերի նկարներ: Հրավիրեք երեխաներին դասավորել դրանք ամենապայծառից մինչև նվազ պայծառը: Երեխաների համար կարդացեք Ա Կորնթացիս 15․40–41 (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն հատված 40, ծանոթագրություն ա)։ Բացատրեք, որ արևը, լուսինը և աստղերը ներկայացնում են թագավորությունները, որոնցում մենք կարող ենք ապրել հարություն առնելուց հետո։ Սելեստիալ արքայությունում մենք կարող ենք ապրել Երկնային Հոր հետ։

  • Երեխաներին տվեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջի պատճենը՝ գունավորելու համար: Մինչ նրանք գունավորում են, կիսվեք նրանց հետ ձեր զգացմունքներով Փրկիչի և այն մասին, Նա ինչ արել է, որպեսզի մեզ հնարավորություն տա կրկին ապրել Երկնային Հոր հետ:

Նկար
արևածագ

«Ուրիշ է արեգակի փառքը» (Ա Կորնթացիս 15․41)։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Ա Կորնթացիս 15.12–22

Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության շնորհիվ ես հարություն կառնեմ

Արդյո՞ք երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, հասկանում են Հիսուս Քրիստոսի Հարության կարևորությունը։ Այս մտքերը կարող են օգտակար լինել:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Ա Կորնթացիս 15․12–22-ի հատվածները, փնտրելով պատասխանները հետևյալ հարցին․ «Ի՞նչ կպատահեր, եթե հարություն չլիներ»։

  • Հրավիրեք երեխաներին դերակատարման միջոցով բացատրել հարությունը ինչ-որ մեկին։ Գաղափարների համար նրանք կարող էին վերանայել Փրկիչի Հարության մասին մի երգ, օրինակ՝ «Did Jesus Really Live Again?» (Children’s Songbook, 64)։ Դիտեք նաև «Մինչև նոր հանդիպում» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Կիսվեք Հիսուս Քրիստոսի Հարության վերաբերյալ ձեր վկայությամբ:

Ա Կորնթացիս 15.12-13, 20-22, 29

Ես կարող եմ պատրաստվել գնալ տաճար՝ կատարելու մկրտություններ մահացածների համար

Մահացածների համար մկրտությունը սիրո ուրախ աշխատանք է՝ հանուն մեր նախնիների: Ինչպե՞ս կօգնեք երեխաներին պատրաստվել՝ մասնակցելու այս աշխատանքին:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 15․29 Ի՞նչ էին անում Պողոսի ժամանակներում Սրբերը, որ մենք նույնպես անում ենք այսօր։ Հարցրեք երեխաներին, թե ինչու ենք մենք մկրտվում մահացածների համար։ Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ մեր նախնիներից շատերը իրենց կյանքի ընթացքում մկրտվելու և հաստատվելու հնարավորություն չեն ունեցել։ Տաճարում մենք կարող ենք մկրտվել և հաստատվել նրանց համար:

  • Դասից մի քանի օր առաջ խնդրեք երեխաներից մեկի ծնողին օգնել իր երեխային պատրաստ գալ, որպեսզի կիսվի տոհմածառով կամ պատմի որևէ նախնու մասին։ Կարող եք նաև ինքներդ պատմել ձեր նախնիների մասին:

  • Հրավիրեք եպիսկոպոսության անդամներից մեկին կամ ձեր ծխի երիտասարդներից մեկին կիսվել երեխաների հետ նրանով, ինչ կարող են անել, որպեսզի արժանի լինեն տաճար մտնելուն։ Խնդրեք երեխաներին կիսվել իրենց գաղափարներով: Հրավիրեք նրանց մի օր տաճար գնալու նպատակ դնել։

Ա Կորնթացիս 15.40-41

Երբ ես հարություն առնեմ, կարող եմ ապրել սելեստիալ արքայությունում

Կորնթացիներին մարմինների մասին ուսուցանելիս, որոնք մենք ստանում ենք Հարության ժամանակ, Պողոսը նշեց փառքի երեք աստիճան․ սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 15․40–41 և հրավիրեք երեխաներից մեկին գրատախտակին նկարել արև, լուսին և աստղ։ Դասարանի անդամներին խնդրեք գտնել, թե որ տեսակի հարություն առած մարմինն է ներկայացված յուրաքանչյուր նկարում։

  • Միասին երգեք այս թեմայի հետ կապված մի երգ, օրինակ՝ «Տերն ինձ մի տաճար պարգևեց» (Երեխաների երգեր, 62): Կամ ցուցադրեք «Մեր հավերժական կյանքը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org): Ի՞նչ է մեզ սովորեցնում այս երգը կամ տեսահոլովակը՝ սելեստիալ փառքով ապրել պատրաստվելու մասին:

  • Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը տեսիլք ունեցավ երեք արքայությունների մասին, որոնք համապատասխանում են այն մարմիններին, որոնք նկարագրել է Պողոսը։ Օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 76․50–53, 70, 76․71–79, 76․81–82-ում գտնել այն արտահայտությունները, որոնք նկարագրում են երեք արքայությունները։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին խնդրել ծնողներին իրենց պատմել նախնիներից մեկի մասին: Նրանք կարող են հաջորդ շաբաթ այս պատմությունով կիսվել դասարանի հետ:

Բարելավենք մեր ուսուցումը

Քաջալերեք երեխաներին հարցեր տալ։ «Ձգտեք դիտել [երեխաների] հարցերը որպես հնարավորություն ձեր դասի համար, այլ ոչ թե որպես շեղող կամ խանգարող հանգամանքներ: … Այդ հարցերը ձեզ տալիս են արժեքավոր մտքեր այն մասին, թե ինչ են մտածում երեխաները, ինչ մտահոգություններ ունեն, և ինչպես են արձագանքում իրենց սովորածին: Օգնեք նրանց իմանալ, որ իրենց հարցերի պատասխանները կարելի է գտնել սուրբ գրություններում և ապրող մարգարեների խոսքերում» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 25–26):

Տպել