Նոր Կտակարան 2023
Ինչպես բավարարել փոքր երեխաների կարիքները


«Ինչպես բավարարել փոքր երեխաների կարիքները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2023)

«Ինչպես բավարարել փոքր երեխաների կարիքները», Եկ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. 2023

Նկար
Երեխաների միության երեխաներ

Ինչպես բավարարել փոքր երեխաների կարիքները

Երեխաները պատրաստ են և ձգտում են սովորել ավետարանը, եթե այն հասկանալի ձևով է ներկայացվում իրենց: Հատկապես, եթե ուսուցանում եք փոքր երեխաներին, կարող եք օգտագործել հետևյալ վարժությունների տեսակները, որպեսզի օգնեք նրանց սովորել։

  • Երգեք Օրհներգերը և Երեխաների երգարանի երգերը զորեղ ուժ են վարդապետության ուսուցման գործում: Օգտագործեք թեմաների ցուցիչը Մանկական երգարանի դարձերեսին, որպեսզի գտնեք երգեր, որոնք առնչվում են ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներին: Օգնեք երեխաներին երգերի ուղերձը կապակցել իրենց կյանքի հետ: Օրինակ՝ դուք կարող եք հարցեր տալ երգի բառերի և արտահայտությունների վերաբերյալ: Երգելու հետ մեկտեղ, երեխաները կարող են շարժումներ կատարել, որոնք համահունչ են երգի հետ կամ կարող են պարզապես լսել երգերը որպես ֆոնային երաժշտություն` այլ գործնական աշխատանքներ կատարելիս: Այլ գաղափարների համար տես «Օգտագործել երաժշտությունը վարդապետություն ուսուցանելու համար» և «Օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների միության երգերը և օրհներգերը» բաժինները՝ այս ձեռնարկի հավելվածում։

  • Լսեք կամ բեմադրեք որևէ պատմություն Փոքր երեխաները սիրում են լսել պատմություններ սուրբ գրություններից, ձեր կյանքից, Եկեղեցու պատմությունից, ձեր ընտանեկան պատմությունից և Եկեղեցու ամսագրերից: Փնտրեք եղանակներ, որոնցով կօգնեք նրանց պատմություններ պատմել: Նրանք կարող են պահել նկարներ կամ առարկաներ, նկարել իրենց լսածի մասին, բեմադրել տվյալ պատմությունը կամ նույնիսկ պատմել պատմությունը: Ձեր պատմած պատմությունների միջոցով օգնեք երեխաներին հասկանալ ավետարանի ճշմարտությունները:

  • Կարդացեք որևէ սուրբ գրություն Փոքր երեխաները, գուցե, չկարողանան շատ կարդալ, բայց դուք կարող եք ընդգրկել նրանց սուրբ գրություններից սովորելու գործում: Դուք պետք է կենտրոնանաք մեկ հատվածի, հիմնական արտահայտության կամ բառի վրա: Երբ բարձրաձայն կարդաք սուրբ գրության որևէ հատված, կարող եք հրավիրել երեխաներին ոտքի կանգնել կամ ձեռքերը բարձրացնել, երբ լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն, որի վրա ցանկանում եք կենտրոնանալ: Նրանք նույնիսկ կարող են հիշել կարճ արտահայտություններ սուրբ գրություններից, եթե կրկնեն դրանք մի քանի անգամ: Երբ նրանք լսեն Աստծո խոսքը, կզգան Հոգին:

  • Լինել ակտիվ Քանի որ փոքր երեխաները հիմնականում շատ եռանդուն են, նախատեսեք եղանակներ, որոնք թույլ կտան նրանց շարժվել` քայլել, թռչկոտել, ցատկոտել, ծնկի իջնել, զբոսնել և այլ գործողություններ կատարել, որոնք առնչվում են ձեր ուսուցանած սկզբունքի կամ պատմության հետ: Այս գործողությունները նույնպես կարող են արդյունավետ լինել, երբ երգեք միասին:

  • Նայեք որևէ նկար կամ դիտեք տեսաֆիլմ Երբ երեխաներին ցույց եք տալիս նկար կամ տեսաֆիլմ, որն առնչվում է ավետարանի սկզբունքի կամ պատմության հետ, տվեք նրանց հարցեր, որոնք օգնում են նրանց սովորել իրենց տեսածից: Օրինակ՝ դուք կարող եք հարցնել. «Ի՞նչ է կատարվում այս նկարում կամ տեսանյութում: Իսկ ի՞նչ ես զգում»: Gospel Library հավելվածում, GospelMedia.ChurchofJesusChrist.org, և children.ChurchofJesusChrist.org կայքերում կարող եք փնտրել նկարներ և տեսանյութեր:

  • Օգնեք և խրախուսեք երեխաներին կիսվել փորձառություններով Փոքր երեխաները մեծ երեխաների նման գուցե կիսվելու շատ բան չունենան, սակայն եթե նրանց հատուկ կերպով առաջնորդեք, նրանք կարող են կիսվել իրենց սովորածի մասին զգացումներով ու փորձառություններով:

  • Ստեղծագործեք Երեխաները կարող են կառուցել, նկարել կամ ներկել ինչ-որ բան, որն առնչվում է պատմությանը կամ սկզբունքին, որն իրենք սովորում են: Խրախուսեք նրանց իրենց ստեղծած առարկան տուն տանել ու կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ` դրանով օգնելով երեխաներին հիշել իրենց սովորածը:

  • Մասնակցեք առարկայական դասերին Պարզ առարկայական դասը կարող է օգնել երեխաներին հասկանալ ավետարանի սկզբունքը, որը դժվար է ըմբռնել: Առարկայական դասեր անցկացնելիս այնպես արեք, որ երեխաներին թույլ տաք մասնակցել: Նրանք ավելի շատ բան կսովորեն երկխոսության փորձառությունից, քան պարզապես տեսանյութ դիտելուց:

  • Դերախաղ Երբ երեխաները բեմականացնեն որևէ իրավիճակ, որին նրանք հավանաբար բախվում են իրական կյանքում, նրանք ավելի լավ կհասկանան, թե ավետարանական սկզբունքը որքանով է կիրառելի իրենց կյանքում:

  • Կրկնեք վարժությունները Փոքր երեխաները պետք է լսեն հասկացությունները բազմաթիվ անգամներ, որպեսզի հասկանան դրանք: Մի վախեցեք պատմություններն ու վարժությունները հաճախակի կրկնելուց, նույնիսկ նույն դասի ընթացքում: Օրինակ՝ դասի ընթացքում մի քանի անգամ կարող եք կիսվել սուրբգրային պատմությամբ տարբեր ձևերով` կարդալով սուրբ գրություններից, ամփոփելով ձեր սեփական բառերով, ցույց տալով տեսանյութ, թույլ տալով, որ երեխաներն օգնեն ձեզ պատմել պատմությունը, հրավիրելով նրանց բեմականացնել պատմությունը և այլն: Եթե դասարանում կիրառված վարժությունը կրկնվում է տանը, ապա կրկնությունը կօգնի երեխաներին սովորել ու հիշել:

  • Միջանձնային շփումներ ուրիշների հետ Երեխաները զարգացնում են սոցիալական հմտություններ և հաճախ նրանց դուր է գալիս սովորել ու խաղալ իրենց հասակակիցների հետ: Նրանց համար հնարավորություններ ստեղծեք, որպեսզի սովորելու ընթացքում կիսվեն, հերթականություն պահպանեն և համագործակցեն:

  • Մասնակցեք զանազան միջոցառումների Փոքր երեխաները սովորաբար չեն կարողանում երկար ժամանակ կենտրոնացնել իրենց ուշադրությունը և սովորելու տարբեր ոճեր ունեն: Օգտագործեք զանազան միջոցառումներ և ուշադրություն դարձրեք, թե երեխաները երբ կունենան տեմպի փոփոխության կարիք: Օրինակ՝ հաճախ կարիք կլինի փոխել հանգիստ ու աշխույժ միջոցառումները:

Նկար
ուսուցիչն ու երեխան Երեխաների միությունում

Ձեր դերի մի մասը՝ որպես փոքր երեխաների ուսուցիչ, ավետարանի սկզբունքներն ուսուցանելուց բացի երեխաներին օգնելն է, որպեսզի նրանք սովորեն պատշաճ կերպով մասնակցել Եկեղեցու դասերին: Օրինակ՝ հնարավոր է, նրանք կարիք ունեն սովորել հերթ պահել, կիսվել, ուրիշներին հարգել և այլն: Որոշ ուսուցիչներ աղյուսակներ են կազմում, որի վրա հատուկ նշված են յուրաքանչյուր երեխայի հանձնարարությունները դասի մասնակցության վերաբերյալ (օրինակ՝ աղոթել, նկարը պահել կամ թղթեր փոխանցել): Հանձնարարությունները կարող են փոխվել ամեն շաբաթ: Դա օգնում է երեխաներին հերթականությամբ մասնակցել և կենտրոնանալ դասարանային պատշաճ վարքագծի վրա:

Երեխաները, հատկապես փոքր երեխաները, հաճախ օգուտ են քաղում կանոնավոր, կանխատեսելի սահմանված կարգից: Քանի որ փոքր երեխաները չեն կարողանում երկար ժամանակ կենտրոնացնել իրենց ուշադրությունը և հաճախ դժվարանում են ողջ դասի ընթացքում կենտրոնացած մնալ, սովորաբար լավ կլինի, եթե սահմանված կարգն ընդգրկի մի տեսակի վարժությունից անցում դեպի մյուս տեսակը: Օրինակ՝ ձեր դասի սահմանված կարգը կարող է ներառել հաճախակի դադարներ՝ նկարներ ներկելու, երգ երգելու և այլ գործողությունների համար:

Տպել