Վարդապետություն և Ուխտեր 2021
Մայիսի 17-23-ը: Վարդապետություն և Ուխտեր 51-57. «Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»


Մայիսի 17-23-ը Վարդապետություն և Ուխտեր 51-57. «Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Մայիսի 17-23-ը Վարդապետություն և Ուխտեր 51-57, Եկ, հետևիր Ինձ․Կիրակնօրյա Դպրոցի համար

Նկար
գյուղացին եզների հետ

Առաջին ակոսը, Ջեյմս Թեյլոր Հարվուդ

Մայիսի 17-23-ը

Վարդապետություն և Ուխտեր 51-57

«Հավատարիմ, արդար և իմաստուն տնտես»

Երբեմն ոգեշնչումը, թե ինչ ուսուցանել կարող է գալ, երբ քննարկեք սուրբ գրությունները ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Մտածեք կիսվել Քվենթին Լ. Քուքի հետևյալ խոսքերով. «Հուսով եմ, որ մեզանից յուրաքանչյուրը կվերանայի անհատապես և որպես ընտանիքներ այն տնտեսվարող գործունեությունը, որի համար մենք ունենք պատասխանատվություն և հաշվետվություն» («Տնտեսվարում—Սրբազան վստահություն», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 94): Ապա կարող եք հարցնել դասարանի անդամներից, թե ինչ սովորեցին 51-57 բաժիններից իրենց տնտեսվարման վերաբերյալ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 51․9, 15-20

Տերն ուզում է, որ մենք լինենք հավատարիմ, արդար և իմաստուն տնտես:

  • Ինչպե՞ս կօգնեք դասարանի անդամներին մտածել, թե ինչպես են Տիրոջ խոսքերը 51 բաժնում վերաբերում իրենց: Գրատախտակին կարող եք գրել Ի՞նչ է Աստված վստահել ինձ և հրավիրել դասարանի անդամներին թվարկել իրենց պատասխանները (տես «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ» գաղափարների համար)։ Ապա նրանք կարող են փնտրել սկզբունքներ հատվածներ 9, 15–20-ում, որոնք ուսուցանում են նրանց, թե ինչպես լինեն ավելի լավ տնտես այն բաների վրա, որոնք իրենց ցուցակում են: Կամ դուք կարող եք կենտրոնանալ «հավատարիմ», «արդար » և «իմաստուն» բառերի վրա հատված 19-ում, քննարկելով, թե ինչպես այդ խոսքերից յուրաքանչյուրը կարող է առաջնորդել մեզ կատարել մեր տնտեսվարումը: Անհրաժեշտության դեպքում միասին վերանայեք «Տնտես, Տնտեսություն» բառերի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org

Նկար
կանաչ դաշտ

Անդամները, ովքեր ապրում էին նվիրաբերման օրենքով, նվիրաբերում էին բոլորն, ինչ ունեին Եկեղեցուն:

Վարդապետություն և Ուխտեր 52․10, 53.3, 55․1-3

Սուրբ Հոգու պարգևը ընդունվում է ձեռնադրման միջոցով։

  • Այս հայտնություններում բազմաթիվ հատվածներ նշում են Սուրբ Հոգու ստացումը ձեռնադրման միջոցով: Եթե քննարկումը այս թեմայի շուրջ արժեքավոր կարող է լինել ձեր դասարանի համար, գուցե հարցնեք դասարանի անդամներին, թե ինչ են նրանք սովորել Վարդապետություն և Ուխտեր 52.10, 53.3, 55.1–3 հատվածներից Սուրբ Հոգու պարգևի մասին: Այս թեմայի շուրջ ավելի շատ բան, տես Գործք 8.14–17, 19.1–6: Գուցե դասարանի անդամները խոսեն Սուրբ Հոգու պարգևը ստանալու իրենց փորձառության մասին, կամ ինչ կարող են անել` շարունակելու ստանալ Նրա ազդեցությունը իրենց կյանքում:

Վարդապետություն և Ուխտեր 52․9-11, 22-27

Մենք կարող ենք կիսվել ավետարանով, որտեղ էլ որ լինենք։

  • Երբ Տերն ուղարկեց մի քանի Եկեղեցու անդամների Միսսուրի, Նա ասաց նրանց ժամանակն օգտագործել ուղևորության ընթացքում և «ճանապարհին քարոզել» (հատվածներ 25–27): Կարդալով Վարդապետություն և Ուխտեր 52.9–11, 22–27-ը կարող է տանել դեպի զրույցի, թե ինչպես կարող ենք կիսվել ավետարանով «ճանապարհին» կամ մեր կյանքի նորմալ ժամանակաընթացքում: Դասարանի անդամները կարող են նաև խոսել այն մասին, թե ինչպես են ավետարանով կիսվելը դարձնում իրենց կյանքի բնական մասը:

Վարդապետություն և Ուխտեր 52․14-19

Աստված տվել է օրինակ խաբեությունից խուսափելու համար:

  • Ներկայացնելու համար այն ձևանմուշը, որ Տերն է հայտնել Վարդապետություն և Ուխտեր 52․14-19հատվածներում, դուք կարող եք կիսվել օրինակներով այլ ձևանմուշների մասին, որոնք կարող են ծանոթ լինել դասարանի անդամներին, ինչպես օրինակ ձևանմուշներ որոշ բաներ կառուցելու համար կամ վարվեցողության ձևանմուշներ: Դասարանի անդամները գուցե ունենան իրենց անձնական օրինակները: Ինչո՞ւ են ձևանմուշներն արժեքավոր: Ինչպե՞ս կարող ենք կիրառել 14–19 հատվածների ձևանմուշը` խուսափելու խաբվելուց, որը մենք այսօր գտնում ենք աշխարհում:

Վարդապետություն և Ուխտեր 54

Ես կարող եմ դիմել Տիրոջը, երբ ցավ եմ զգում ուրիշների ընտրությունների համար:

  • Մեզանից շատերն են տառապել հիասթափությունից, երբ ինչ որ մեկը, որից մենք կախում ունենք, չի պահել իր պարտավորությունները: Սա պատահեց Նյու Յորքի Քոլսվիլի Սրբերի հետ, ովքեր սպասում էին բնակվելու Լեման Քոփլիի հողատարածքում` Օհայոյի հողում: Այդ փորձառությունից սովորելու համար դասարանի անդամները կարող են վերանայել 54 բաժնի վերնագիրը (տես նաև Սրբեր, 1.125–28, «Եպիսկոպոս Եկեղեցու համար», Հայտնություններ համատեքստում, 78–79): Նրանք կարող են պատկերացնել, որ իրենք ընկեր ունեն Քոլսվիլի Սրբերի մեջ և ապա խորհուրդ գտնեն 54 բաժնում, որով կարող են կիսվել իրենց ընկերոջ հետ: Կամ կարող են հայտնություն փնտրել ինչ որ բանի համար, որը կարող է օգնել որևէ մեկին, ով տառապում է մեկ ուրիշ մարդու ընտրությունների պատճառով: (Դուք կարող եք նշել խոստումը հատված 6-ում, որը տրված է նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը:)

  • Վարդապետություն և Ուխտեր 54․10-ը ունի մի քանի արտահայտություններ, որոնք ձեր դասարանի անդամները գուցե իմաստալի գտնեն, ինչպես օրինակ. «համբերող նեղության մեջ», «կանուխ փնտրել են ինձ», «հանգստություն իրենց հոգիների համար»: Դասարանի անդամները կարող են ընտրել մի արտահայտություն խորհելու և ուսումնասիրելու համար` օգտագործելով տողատակի ծանոթությունները կամ այլ սկզբնաղբյուրներ` հետազոտելու առնչվող սուրբ գրությունները: Ապա նրանք կարող են կիսվել իրենց մտքերով:

Նկար
Լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մեր տնտեսությունը

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը բացատրել է. « Եկեղեցու տնտեսությունը սրբազան հոգևոր կամ նյութական վստահություն է, որի համար կա հաշվետվություն: Որովհետև բոլոր բաները պատկանում են Տիրոջը, մենք տնտեսներ ենք մեր մարմինների, մտքերի, ընտանիքների և ունեցվածքների վրա: (Տես Վարդապետություն և Ուխտեր 104․11-15:) Հավատարիմ տնտեսը նա է, ով գործադրում է արդար գերիշխանություն, հոգ է տանում իր սեփականի մասին և նայում է աղքատներին և կարիքավորներին» (“Welfare Services: The Gospel in Action,” Ensign, Nov. 1977, 78)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին աջակցել մեկը մյուսին: Ստեղծեք դասարանային միջավայր, որտեղ սովորողներն աջակցում են և խրախուսում միմյանց: Հրավիրեք նրանց կիսվել գաղափարներով և ռազմավարությամբ, որը նպաստում է նրանց անձնական և ընտանեկան ուսումնասիրությանը: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,36:)

Տպել