Վարդապետություն և Ուխտեր 2021
Օգոստոսի 9-15-ը։ Վարդապետություն և Ուխտեր 88. «Հաստատեք … Աստծո մի տուն»


Օգոստոսի 9-15-ը Վարդապետություն և Ուխտեր 88․ «Հաստատեք … Աստծո մի տուն», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար, Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Օգոստոսի 9-15-ը: Վարդապետություն և Ուխտեր 88, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
աթոռներով և նստարաններով սենյակ

Օգոստոսի 9-15-ը

Վարդապետություն և Ուխտեր 88

«Հաստատեք … Աստծո մի տուն»:

Որպես ավետարանի ուսուցիչ, դուք պարտավորություն ունեք օգնել ձեր դասարանին «ուսուցանել միմյանց արքայության վարդապետությունը» և «իմաստության խոսքեր» (Վարդապետություն և Ուխտեր 88.77, 118): Բացի կիսվելուց այն բաներով, որոնք ոգեշնչված եք ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 88-ից, խրախուսեք դասարանի անդամներին միմյանց ուսուցանել իրենց սովորածը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն նկարը կարող է հուշել կիսվել Դուք կարող եք ցույց տալ ձիթապտղի մի ճյուղ (կամ նկարել ճյուղը գրատախտակին) և հրավիրել դասարանի անդամներին կիսվել հատվածներով Վարդապետություն և Ուխտեր 88-ից, որոնք օգնում են հասկանալ, թե ինչու Ջոզեֆ ՍՄիթը կոչեց այդ հայտնությունը «ձիթենու տերև … Տիրոջ խաղաղության ուղերձն ուղղված մեզ» (բաժնի խորագիրը):

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 88․6-50

Լույսն ու օրենքը գալիս է Հիսուս Քրիստոսից:

  • Որպեսզի օգնեք, որ ձեր դասարանը հասկանա Վարդապետություն և Ուխտեր 88․6-50-ը, կարող եք գրել լույս և օրենք գրատախտակին և բաժանել դասարանը երկու խմբի: Մեկ խումբը կարող է վերանայել Վարդապետություն և Ուխտերի 88.6–13, 40–50հատվածները` փնտրելով այն բաները, որոնք նրանք սովորում են Հիսուս Քրիստոսի մասին` այն հղումներից, որոնք այս հատվածներում լույսի մասին են: Մյուս խումբը կարող է հետազոտել 13–26, 34–42 հատվածները, փնտրելով, թե ինչ են իրենք սովորում Նրա օրենքին հետևելու կարևորության մասին: Ի՞նչ են մեզ ուսուցանում 88 բաժնում լույսի և օրենքի մասին ճշմարտությունները: Ինչպե՞ս են դրանք ոգեշնչում մեզ ավելի նմանվել Նրան:

Վարդապետություն և Ուխտեր 88․62-76, 119-26

Մենք կարող ենք մաքուր դառնալ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։

  • Տիրոջ հրամանը՝ «սրբագործեք ձեզ», երկու անգամ հայտնվում է 88 բաժնում (հատվածներ 68, 74-ում): Եթե դուք ոգեշնչված եք զգում քննարկել, թե ինչ է դա նշանակում, դուք գուցե սկսեք միասին հետազոտելով սրբագործել բառի սահմանումները կամ վերանայելով որոշ հատվածներ «Սրբագործում» կոչվող վերնագրի ներքո Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․62-76, 119–26 հատվածները և քննարկել հարցեր մասնակիցներից որևէ մեկի հետ. Ինչպե՞ս ենք դառնում սրբագործված: Ի՞նչ խոստումներ ենք գտնում Տիրոջից այդ հատվածներում: Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք մաքուր լինենք: Դասարանի անդամները կարող են նաև գտնել պատասխաններ այդ հարցերին Նախագահ Դալլին Հ. Օուքսի ուղերձում «Մաքրված ապաշխարությամբ» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 91-94, տես նաև «Լրացուցիչ սկզբնաղբյուրներ»):

Վարդապետություն և Ուխտեր 88․77-78, 118-26

Տերը կամենում է, որ մենք ուսում փնտրենք ուսումնասիրելով և նաև հավատքով։

  • Խորհուրդը, որը տվեց Տերը օգնելու հաստատել «մարգարեների դպրոցը», (հատված 137) կարող է օգնել ձեր դասարանին ձեր ջանքերում «ուսուցանել միմյանց արքայության վարդապետությունը» (հատված 77): Գուցե հետազոտեք 77–78 և 118–26 հատվածները և քննարկեք, թե ինչպես դարձնել ձեր դասարանը «ուսման տուն» (հատված 119): Դասարանի անդամները կարող են գրել որոշ «դասարանական կանոններ» կամ սկզբունքներ, որոնք հիմնված են այդ հատվածերի վրա, որոնք կառաջնորդեն ձեր ուսուցումը դասարանում: Կարող եք նաև խնդրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են նրանք փորձում կիրառել այդ սկզբունքները, երբ նրանք «ուսում են փնտրում» (հատված 118):

    Նկար
    սուրբ գրություններն ուսումնասիրող երեխաներ

    Մեր տները կարող են լինել հոգևոր ուսուցման վայր:

Վարդապետություն և Ուխտեր 88․119

Տաճարը Աստծո տունն է:

  • Եթե հնարավոր է, ցուցադրեք ամենամոտ գտնվող տաճարի մի նկար գրատախտակի վրա, և հրավիրեք դասարանին գրել դրա կողքին բառեր 119 հատվածից, որն օգտագործվում է Տիրոջ տունը նկարագրելու համար: Հրավիրեք նրանց կիսվել փորձառություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է տաճարը համապատասխանում յուրաքանչյուր նկարագրությանը: Կարող եք նաև քննարկել, թե ինչպես այդ հատվածը կարող է առաջնորդել մեր կյանքը։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մաքրված ապաշխարությամբ

Նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է․

«Ապաշխարությունը սկսվում է մեր Փրկիչից և այն ուրախություն է, ոչ թե բեռ։ …

Ապաշխարությամբ մաքրվելու համար մենք պետք է թողնենք մեր մեղքերը և խոստովանենք դրանք Տիրոջը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Նրա մահկանացու դատավորին (տես Վարդապետություն և Ուխտեր 58․43)։ Ալման ուսուցանեց, որ մենք պետք է նաև «առաջ բերենք արդարության գործեր» (Ալմա 5․35)։ Այդ բոլորը Քրիստոսի մոտ գալու սուրբ գրքերում հաճախակի հրավերի մասն է կազմում։

Յուրաքանչյուր Հանգստության օրը մենք պետք է ճաշակենք հաղորդությունից։ Այդ արարողության ժամանակ մենք ուխտեր ենք կապում և օրհնություններ ենք ստանում, որոնք օգնում են մեզ հաղթահարել բոլոր արարքներն ու ցանկությունները, որոնք մեզ խանգարում են այն կատարելագործումից, որին մեր Փրկիչը հրավիրում է մեզ հասնել (տես Մատթեոս 5․48, 3 Նեփի 12․48)։ Երբ մենք «հրաժարվենք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, [մեր] ողջ զորությամբ, մտքով և ուժով», ապա «կատարյալ կլինենք Քրիստոսում» և Նրա թափած արյան շնորհիվ «կսրբագործվենք» ու «կդառնանք սուրբ, առանց բծի» (Մորոնի 10․32–33)։ Ինչպիսի՜ խոստում: Ինչպիսի՜ հրաշք: Ինչպիսի՜ օրհնություն» («Մաքրված ապաշխարությամբ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 92)։

Բարելավել մեր ուսուցումը

Գտեք սկզբունքներին օժանդակող սկզբնաղբյուրներ։ Բացի այս ուրվագծի առաջարկներից, դուք կարող եք որոնել Եկեղեցու տեսաֆիլմեր, երաժշտություն կամ արվեստի գործեր` ուսուցանելու Վարդապետություն և Ուխտեր 88-ումգտնվող սկզբունքները: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 17-18:)

Տպել