Վարդապետություն և Ուխտեր 2021
Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134. «Պատրաստվեք Փեսայի գալստին»


Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134․ «Պատրաստվեք Փեսայի գալստին», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ Վարդապետություն և Ուխտեր 2021 (2020)

Նոյեմբերի 15-21-ը Վարդապետություն և Ուխտեր 133-134, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2021

Նկար
հինգ իմաստուն կույսերը

Փեսան գալիս է, Էլիզաբեթ Գիբոնս

Նոյեմբերի 15-21-ը

Վարդապետություն և Ուխտեր 133-134

«Պատրաստվեք Փեսայի գալստին»

Ըստ ձեզ, Վարդապետություն և Ոխտեր 133-34 բաժինների ո՞ր ճշմարտություններն ամենաշատը կօգնեն ձեր դասարանին։ Մինչ կուսումնասիրեք այս շաբաթ, աղոթքով խորհեք նրանց կարիքների մասին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դուք կարող եք գրատախտակին գրել ականջ դրեք արտահայտությունը և հրավիրել դասարանի անդամներին դրա կողքին գրել հատվածներ Վարդապետություն և Ուխտեր 133-34 բաժիններից, որոնց, նրանց կարծիքով, մենք պետք է ականջ դնենք մեր օրերում։ Խնդրեք նրանց կիսվել այդ հատվածների վերաբերյալ իրենց մտքերով։ (Օգնեք դասարանի անդամներին կենտրոնանալ վարդապետական սկզբունքների, այլ ոչ թե քաղաքական հայացքների վրա։)

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Վարդապետություն և Ուխտեր 133․1-19, 37-39

Տերը ցանկանում է, որ մենք պատրաստվենք Իր Երկրորդ Գալուստին։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանին հասկանալ, թե ինչու է կարևոր սրբագործել մեր անձերը, որպեսզի օգնենք ուրիշներին պատրաստվել Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 133․1-19, 37-39 հատվածները և կազմել երկու ցանկ․ մեկում ներառել Տիրոջ խորհուրդները, թե ինչպես սրբագործենք մեր անձերը, իսկ մյուսում գրել խորհուրդները, թե ինչպես պատրաստել երկիրը Փրկիչի վերադարձի համար։ Հոգևոր առումով ի՞նչ է նշանակում «Դուրս եկեք Բաբելոնից…» (հատված 5) և «փախչեն Սիոն» (հատված 12)։ Սրբագործման վերաբերյալ ավելին իմանալու համար տես «Սրբագործում» թեման Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org

Վարդապետություն և Ուխտեր 133․19-53

Երկրորդ Գալուստը ուրախալի կլինի արդարների համար։

  • Տանը սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ձեր դասարանի անդամները գուցե գտել են կարևոր հատվածներ այս բաժնում, որի շնորհիվ նրանք սպասում են Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Հրավիրեք նրանց կիսվել այդ հատվածներով։ Կարող եք նաև հրավիրել դասարանին զույգերով ուսումնասիրել 19-53 հատվածները, փնտրելով պատճառներ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին սպասելու համար։ Մինչ դասարանի անդամները կկիսվեն իրենց գտածով, խրախուսեք նրանց խոսել այն մասին, թե ինչպես Փրկիչը «փրկագնել է նրանց, և պահել է նրանց, և պահպանել է նրանց» (հատված 53)։ Սա կարող է լավ առիթ լինել միասին երգելու Փրկիչի փրկագնող զորության մասին որևէ օրհներգ, ինչպես օրինակ «Իմ հոգու Փրկիչ» (Հիմներ, հմր.112)։ Ուրիշ ի՞նչ «հավիտենական ուրախության երգեր» (հատված 33) կարող են օգնել մեզ զգալ «[մեր] Տիրոջ ողորմությունը» (հատված 52

Վարդապետություն և Ուխտեր 134

«Կառավարությունները հաստատվել են Աստծո կողմից՝ մարդկության օգտի համար»։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել Վարդապետություն և Ուխտեր 134-ից, դուք կարող եք նմանատիպ հարցեր գցել տուփի մեջ կամ գրել գրատախտակին․ Ինչպե՞ս է Աստված կամենում, որ կառավարությունները օգտակար լինեն Իր զավակների համար։ Ի՞նչ պետք է անենք, եթե աշխարհիկ օրենքները հակասում են երկնային օրենքներին։ Որո՞նք են մեր դերերը և պարտականությունները՝ որպես քաղաքացիներ։ Հրավիրեք դասարանի անդամներին ընտրել հարց և օգտվել 134 բաժնից պատասխանը գտնելու համար։ Խրախուսեք դասարանի անդամներին խուսափել որոշակի քաղաքական խնդիրների կամ հայացքների մասին խոսելուց։

  • Ազատությունը, որ «երկրպագենք ինչպե՛ս, որտե՛ղ կամ ինչ որ կամենում [ենք]» (Հավատո Հանգանակ 1․11) արտոնություն է, որը Տերը ցանկանում է, որ յուրաքանչյուր ոք ունենա։ Եթե զգում եք, որ ձեր դասարանի համար կարող է օգտակար լինել խոսել կրոնական ազատության սկզբունքի վերաբերյալ,, միասին կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 134․4, 7, 9-ը։ Ի՞նչ են մեզ այս հատվածներն ուսուցանում կրոնական ազատությունը պաշտպանելու կառավարության դերի մասին։ Ինչպե՞ս կարող ենք նպաստել ուրիշների և մեր կրոնական ազատությանը։ Այս հարցին պատասխանելու համար դասարանի անդամները գուցե օգտակար գաղափարներ գտնեն «Լրացուցիչ սկզբնաղբյուրներում»։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Կրոնական ազատության անկյունաքարերը

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է.

«Կան կրոնական ազատության չորս անկյունաքարեր, որոնց մենք, որպես Վերջին Օրերի Սրբեր, պետք է ապավինենք և պաշտպանենք։

Առաջինը՝ հավատալու ազատությունն է։ Ոչ ոք չպետք է քննադատվի, հետապնդվի կամ հարձակման ենթարկվի անհատների կամ կառավարության կողմից այն բանի համար, թե ինչ հավատք ունի նա Աստծո մասին։ …․

Կրոնական ազատության երկրորդ անկյունաքարը ուրիշների հետ մեր հավատքով կիսվելու ազատությունն է։ …․ Որպես ծնողներ, լիաժամկետ միսիոներներ և անդամ միսիոներներ՝ մենք ապավինում ենք կրոնական ազատությանը, որպեսզի Տիրոջ վարդապետությունն ուսուցանենք մեր ընտանիքներին և ողջ աշխարհին։

Կրոնական ազատության երրորդ անկյունաքարը՝ կրոնական կազմակերպություն, եկեղեցի հիմնելն է և ուրիշների հետ խաղաղությամբ երկրպագելն է։ Հավատո տասնմեկերորդ հանգանակը հռչակում է․ «Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպես, որտեղ կամ ինչ որ կամենում են»։ …

Կրոնական ազատության չորրորդ անկյունաքարը մեր հավատքով ազատ ապրելու իրավունքն է՝ հավատքի ազատ գործադրումը ոչ միայն տներում և ժողովատներում, այլ նաև հասարակական վայրերում» («Պահպանել կամքի ազատությունը, պաշտպանել կրոնական ազատությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 112)։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք «ինչու»-ն: Եթե [դասարանի անդամները] հասկանան Երկնային Հոր հավերժական ծրագիրը, որը նախատեսված է Իր զավակների երջանկության համար, ապա ավետարանի սկզբունքների ու պատվիրանների պատճառները պարզ են դառնում և ուժեղանում է հնազանդվելու շարժառիթը» (Ուսուցանել Փրկիչի ձևով,20

Տպել