1. Տեսնում եմ նկարներ,
Կանանց տեսնում եմ էկրանիս:
Տանջում են ինձ մտքեր՝
Ինչու են այդքան երջանիկ:
Փնտրում եմ անդադար,
Թե ով եմ և ով պիտի լինեմ:
Անքուն գիշերներով
Մտքերը իմ չեն խաղաղվում:
Ինչպես պետք է գտնեմ
Այն, ինչը դժվար է տեսնել:
Ինչպես փորձել գտնել
Կաթիլ օվկիանոսում անծայրածիր։
Մմ...Բայց երբ լսում եմ ձայնը Քո միայն,
Այն ինձ բուժում է,
Փրկում ինձանից,
Ցավս վերցնում,
Ինձանից հեռացնում։
[Chorus]
Եվ ես հիշում եմ՝ Սիրելի եմ,
Երկնային, աստվածային եմ,
Եվ ստեղծված եմ կատարյալ։
Երբ հուսահատված եմ,
Ինձ կասես՝ -
Եվ ես հիշում եմ՝ Սիրելի եմ,
Երկնային, աստվածային եմ,
Եվ ստեղծված եմ կատարյալ։
Երբ հուսահատված եմ,
Ինձ կասես՝ - Սիրելի։ Սիրելի։
2. Աղմուկը կմարի,
Եվ լռության մեջ կտեսնեմ՝
Սիրում ես անսահման,
Եվ այդ սերն է Քո ինձ ամոքում:
Աստղերը այդ մասին
Եվ Քո վերքերն են վկայում:
Լսում եմ Քեզ, երբ ինձ մենակ եմ զգում:
Քո ձայնը բուժող
Սփոփում է ինձ միշտ։
Գիտեմ՝ թե ով եմ,
Ուր էլ որ ես լինեմ։
[Chorus]
Եվ ես հիշում եմ՝ Սիրելի եմ,
Երկնային, աստվածային եմ,
Եվ ստեղծված եմ կատարյալ։
Երբ հուսահատված եմ,
Ինձ կասես՝ -
Եվ ես հիշում եմ՝ Սիրելի եմ,
Երկնային, աստվածային եմ,
Եվ ստեղծված եմ կատարյալ։
Երբ հուսահատված եմ,
Ինձ կասես՝ - Սիրելի։ Սիրելի։
Սխալը մաս է իմ կյանքում,
Պատմում է այն իմ մասին։
Թերության մեջ օգնում ես Դու
Գեղեցկությունը իմ տեսնել։
Սխալը մաս է իմ կյանքում,
Պատմում է այն իմ մասին։
Թերության մեջ օգնում ես Դու,
Ինձ օգնում։
[Chorus]
Եվ ես հիշում եմ՝ Սիրելի եմ,
Երկնային, աստվածային եմ,
Եվ ստեղծված եմ կատարյալ։
Երբ հուսահատված եմ,
Ինձ կասես՝ -
Եվ ես հիշում եմ՝ Սիրելի եմ,
Երկնային, աստվածային եմ,
Եվ ստեղծված եմ կատարյալ։
Երբ հուսահատված եմ,
Ինձ կասես՝ - Սիրելի։ Սիրելի։
Խոսք և երաժշտություն՝ Քոննոր Օստինի, Իզաբել Կուեվասի և Նիք Դեյի
Կազմակերպիչ՝ Լենդոն Ալլի, Միթչ Դևիս
Արտադրող՝ Միթչ Դևիս
© 2023 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Այս երգը կարող է բազմացվել միայն առանձին դեպքերում` ոչ առևտրային նպատակներով՝ եկեղեցում կամ տանը օգտագործելու համար: Այս ծանուցումը պետք է ներառվի յուրաքանչյուր օրինակի մեջ:
Ձայնի և դաշնամուրի համար
Ձայնի և կիթառի համար
Ձայնի և ուկուլելեի համար