Սեմինարիա
Դասընթացի վարդապետությունների սերտման սուրբ գրությունների հատվածներ և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ


«Դասընթացի վարդապետության սերտման հատվածներ և հիմնական արտահայտություններ», Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ (2021)

«Դասընթացի վարդապետության սերտման հատվածներ և հիմնական արտահայտություններ», Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ

Դասընթացի վարդապետությունների սերտման սուրբ գրությունների հատվածներ և սուրբ գրությունների հիմնական արտահայտություններ

Հին Կտակարան

Մովսես 1.39.«Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:

Մովսես 7.18.«Տերն իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին»:

Աբրահամ 2․9-11.Տերը խոստացավ Աբրահամին, որ նրա հետնորդները «կտանեն այս ծառայությունն ու Քահանայությունը բոլոր ազգերին»:

Աբրահամ 3.22–23.Որպես հոգիներ մենք «կազմավորվել էինք նախքան աշխարհի լինելը»։

Ծննդոց 1.26-27.«Աստուած ստեղծեց մարդը Իր [սեփական] պատկերովը»:

Ծննդոց 2․24.«Մարդը … կյարի իր կնոջը. և մէկ մարմին կլինին»։

Ծննդոց 39.9.«Ինչպե՞ս գործեմ այս մեծ չարությունը, և Աստծո դեմ մեղանչեմ»:

Ելից 20.3-17.Տասը պատվիրանները

Յեսու 24.15.«Ընտրեք այսօր, թե ում եք դուք ծառայելու»:

Սաղմոս 24.3-4. «Ո՞վ կկանգնի նրա սրբության տեղումը։ Նա, որ սուրբ է ձեռքով և անարատ սրտով»։

Առակաց 3.5–6.«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը … եւ նա կուղղէ քո ճանապարհները»։

Եսայիա 1.18.«Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան»։

Եսայիա 5.20.«Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար»:

Եսայիա 29. 13-14.Ավետարանի վերականգնումը «զարմանալիք և զարմանք» է:

Եսայիա 53.3–5.«Յիրավի [Հիսուս Քրիստոսը] մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ»:

Եսայիա 58.6-7.Պատշաճ ծոմապահության օրհնությունները

Եսայիա 58.13-14.«Ետ դարձիր … որ բաղձանքդ չկատարես իմ սուրբ օրը, եւ շաբաթը կոչես զուարճութիւն»։

Երեմիա 1.4-5.«Քեզ որովայնում չստեղծած … ես քեզ ազգերի մարգարե եմ դրել»։

Եզեկիել 3․16–17.Մարգարեն «դէտ է Իսրայէլի տան համար»։

Եզեկիել 37.15-17.Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը «կմիանան քո ձեռքումը»։

Դանիել 2․44–45.Աստված «մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի ավերուիլ»։

Ամովս 3.7.«Տեր Եհովան … հայտն[ում է] իր խորհուրդը իր ծառաներին` մարգարեներին»:

Մաղաքիա 3.8–10.Տասանորդ վճարելու օրհնությունները

Մաղաքիա 4.5-6.Եղիան «պիտի դարձնէ … որդկանց սիրտը՝ դէպի իրանց հայրերը»։

Նոր Կտակարան

Մատթեոս 5.14–16.«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»:

Մատթեոս 11.28-30.«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»:

Մատթեոս 16.15–19.Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»:

Մատթեոս 22.36–39.«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։

Ղուկաս 2.10-12.«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»:

Ղուկաս 22.19–20.Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Ղուկաս 24.36–39.«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»:

Հովհաննես 3.5.«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»:

Հովհաննես 3․16.«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»:

Հովհաննես 7.17.«Եթե մէկը կամենում է նորա կամքն անել, նա կիմանայ այս վարդապետութեան համար»։

Հովհաննես 17.3.«Եվ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Յիսուսին Քրիստոսին»։

Ա Կորնթացիս 6.19–20.«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիս 11.11.«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Ա Կորնթացիս 15.20-22.«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Ա Կորնթացիս 15.40–42.Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Եփեսացիս 1․10.«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը» :

Եփեսացիս 2.19–20.Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1-3.«Քրիստոսի օրը չի գայ …եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3․15–17.«Սուրբ գրքերը … կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար»։

Եբրայեցիս 12.9.Երկնային Հայրը «հօգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6.«Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

Հակոբոս 2.17–18.«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, մեռած է»։

Ա Պետրոս 4.6.«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։

Հայտնություն 20.12.«Մեռելները դատուեցան … իրանց գործերի համեմատ»:

Մորմոնի Գիրք

1 Նեփի 3.7.«Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է»:

2 Նեփի 2.25.«Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն»:

2 Նեփի 2.27.«Նրանք ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք … կամ … գերություն և մահ»:

2 Նեփի 26․33.«Բոլորը նույնն են Աստծո համար»։

2 Նեփի 28.30.Աստված «կտա մարդկանց զավակներին՝ տող առ տող, ցուցում առ ցուցում»:

2 Նեփի 32.3.«Սնվեք Քրիստոսի խոսքերով. Քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»:

2 Նեփի 32․8-9.«Դուք պետք է միշտ աղոթեք»:

Մոսիա 2.17.«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:

Մոսիա 2.41.«Նրանք, ովքեր պահում են Աստծո պատվիրանները … օրհնված են բոլոր բաներում»։

Մոսիա 3.19.«[Հանեք] բնական մարդուն և [դարձեք] սուրբ, Տեր Քրիստոսի քավությամբ»։

Մոսիա 4.9.«Հավատացեք Աստծուն, … հավատացեք, որ Նա ունի բոլոր իմաստությունը»։

Մոսիա 18․8-10.«Մկրտվեք Տիրոջ անունով՝ … որպես մի վկայություն … որ դուք մտել եք նրա հետ ուխտի մեջ»։

Ալմա 7.11-13.«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»։

Ալմա 34․9-10.«Անհրաժեշտ է, որ մի քավություն արվի, … մի անսահման և հավերժական զոհաբերություն»։

Ալմա 39․9.«Այլևս մի գնա քո աչքերի տենչանքների ետևից»:

Ալմա 41.10.«Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:

Հելաման 5.12.«Դա մեր Քավչի վեմի վրա է, … որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:

3 Նեփի 11.10-11.«Ես ենթարկվեցի Հոր կամքին, բոլոր բաներում, ի սկզբանե»:

3 Նեփի 12.48.«Եղեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է»։

3 Նեփի 27․20.«Եկեք ինձ մոտ և մկրտվեք իմ անունով, … որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին»։

Եթեր 12.6.«Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»:

Եթեր 12․27.«Եթե մարդիկ գան ինձ մոտ … այն ժամանակ, նրանց թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»։

Մորոնի 7.45–48.«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Մորոնի 10.4-5.«Հարցրեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս … [և] Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»:

Վարդապետություն և Ուխտեր և Եկեղեցու Պատմություն

Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.15-20.Ջոզեֆ Սմիթը «տեսավ երկու Անձնավորությունների, որոնց պայծառությունն ու փառքը վեր են ամեն նկարագրությունից»:

Վարդապետություն և Ուխտեր 1.30.«Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին»

Վարդապետություն և Ուխտեր 1.37–38.«Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»։

Վարդապետություն և Ուխտեր 6.36.«Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»:

Վարդապետություն և Ուխտեր 8․2-3.«Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով»։

Վարդապետություն և Ուխտեր 13.1.Ահարոնյան Քահանայությունը «կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մկրտության բանալիները»:

Վարդապետություն և Ուխտեր 18.10–11.«Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»:

Վարդապետություն և Ուխտեր 18.15–16.«Որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»:

Վարդապետություն և Ուխտեր 19.16–19.«Ես, [Հիսուս Քրիստոսը] տառապել եմ այս բաները բոլորի համար»։

Վարդապետություն և Ուխտեր 21.4–6.Մարգարեի «խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից»:

Վարդապետություն և Ուխտեր 29.10–11.«Ես կհայտնվեմ երկնքից զորությամբ ու մեծ փառքով … և մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, հազար տարի»:

Վարդապետություն և Ուխտեր 49.15–17.«Ամուսնությունը կարգված է Աստծու կողմից»:

Վարդապետություն և Ուխտեր 58․42-43.«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է»:

Վարդապետություն և Ուխտեր 64․9-11.«Ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»:

Վարդապետություն և Ուխտեր 76.22–24.«Աշխարհները կան և ստեղծվել են [Հիսուս Քրիստոսով]»։

Վարդապետություն և Ուխտեր 82.10.«Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ»:

Վարդապետություն և Ուխտեր 84․20-22.«Նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:

Վարդապետություն և Ուխտեր 88․118.«Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»:

Վարդապետություն և Ուխտեր 89․18-21.Իմաստության Խոսքի օրհնությունները

Վարդապետություն և Ուխտեր 107․8.«Մելքիսեդեկյան Քահանայությունը … զորություն ու իշխանություն ունի … հոգևոր բաները ղեկավարելու համար»։

Վարդապետություն և Ուխտեր 121․36, 41-42.«Քահանայության իրավունքները … չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել, բացի միայն արդարության սկզբունքների հիման վրա»։

Վարդապետություն և Ուխտեր 130․22-23.«Հայրն ունի մսից ու ոսկորից մարմին …, Որդին՝ նույնպես. բայց Սուրբ Հոգին … Հոգեղեն անձնավորություն է»։

Վարդապետություն և Ուխտեր 131.1–4.«Ամուսնության նոր և հավիտենական ուխտը»:

Վարդապետություն և Ուխտեր 135․3.Ջոզեֆ Սմիթը «առաջ բերեց Մորմոնի Գիրքը, որը նա թարգմանեց Աստծո պարգևով ու զորությամբ»: