Երիտասարդներ
Ձեր մարմինը սուրբ է


«Ձեր մարմինը սուրբ է», Երիտասարդներին զորացնելու համար. ընտրություն կատարելու ուղեցույց (2022)

«Ձեր մարմինը սուրբ է», Երիտասարդներին զորացնելու համար

Նկար
նկար. կինը աղոթում է

Ձեր մարմինը սուրբ է

Ա Կորնթացիներին 6.18–20

Նկար
մարդիկ ֆուտբոլ են խաղում, պատկերակ

Ձեր մարմինը զարմանալի նվեր է ձեր Երկնային Հորից: Նա տվել է ձեզ այդ մարմինը, որպեսզի օգնի ձեզ ավելի նմանվել Իրեն: Մարմին ունենալը ձեզ ավելի մեծ ուժ է տալիս՝ գործադրելու ձեր ընտրության ազատությունը: Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը կարող է օգնել ձեզ տեսնել ձեր մարմինը Աստծո տեսանկյունից: Դա մեծապես ազդում է ձեր ընտրության վրա այն առումով, թե ինչպես վարվել ձեր մարմնի հետ և ինչպես հոգ տանել դրա մասին:

Հավերժական ճշմարտություններ

Ձեր մարմինը պատկերն է Աստծո՝ տիեզերքի ամենափառահեղ, վեհ Էակի: Սուրբ գրությունները մեր մարմինները համեմատում են սուրբ տաճարի հետ. մի վայր, որտեղ Հոգին կարող է բնակվել: Իհարկե, ձեր մարմինն այժմ կատարյալ չէ։ Բայց ձեր մարմնում ունեցած փորձառությունները կօգնեն ձեզ պատրաստվել և մի օր ստանալ կատարյալ, հարություն առած, փառավորված մարմին:

Ձեր հոգին կազմված է ձեր մարմնից և ձեր ոգուց: Այդ իսկ պատճառով ֆիզիկական և հոգևոր առողջությունը սերտորեն կապված են: Փրկիչը հայտնեց Իմաստության Խոսքը՝ ուսուցանելով ձեր մարմնի մասին հոգ տանելու սկզբունքները և խոստանալով ֆիզիկական և հոգևոր օրհնություններ:

Սեռական զգացմունքները երջանիկ ամուսնություններ և հավերժական ընտանիքներ ստեղծելու Աստծո ծրագրի կարևոր մասն են: Այս զգացմունքները մեղսավոր չեն, դրանք սուրբ են: Քանի որ սեռական զգացմունքներն այնքան սուրբ են և այնքան զորեղ, Աստված ձեզ տվել է մաքրաբարոյության օրենքը, որպեսզի պատրաստի ձեզ օգտագործել այդ զգացմունքները, ինչպես Ինքն է ցանկանում: Մաքրաբարոյության օրենքն ասում է, որ Աստված հավանություն է տալիս սեռական հարաբերություններին միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև: Աշխարհում շատերն անտեսում կամ նույնիսկ ծաղրում են Աստծո օրենքը, բայց Տերը հրավիրում է մեզ լինել Իր աշակերտները և ապրել աշխարհի չափանիշներից բարձր չափանիշներով:

Նկար
Ընտանիքը քայլում է քաղաքի փողոցով

Հրավերներ

Հարգանքով վերաբերվեք ձեր մարմնին և ուրիշների մարմիններին: Երբ որոշումներ եք կայացնում ձեր հագուստի, սանրվածքի և արտաքինի վերաբերյալ, հարցրեք ինքներդ ձեզ. «Արդյո՞ք ես հարգում եմ իմ մարմինը՝ որպես Աստծո սուրբ պարգև»: Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք տեսնենք միմյանց այնպես, ինչպես մենք կանք իրականում. ոչ պարզապես ֆիզիկական մարմիններ, այլ աստվածային ճակատագրով Իր սիրելի զավակներ: Խուսափեք ոճերից, որոնք ընդգծում կամ անպատշաճ ուշադրություն են հրավիրում ձեր ֆիզիկական մարմնի վրա, այլ ոչ թե ով եք դուք՝ որպես Աստծո զավակ՝ հավերժական ապագայով: Թող բարոյական մաքրությունը և Աստծո հանդեպ սերը առաջնորդեն ձեր ընտրությունները: Խորհուրդ հարցրեք ձեր ծնողներից:

Նկար
Երկու երիտասարդ արևադարձային անտառում:

Արեք այնպիսի բաներ, որոնք կուժեղացնեն ձեր մարմինը, և մի արեք որևէ բան, որը կվնասի կամ կցավեցնի նրան: Երախտագիտությամբ վայելեք Աստծո տված բազմաթիվ բարիքները: Բայց հիշեք, որ ալկոհոլը, ծխախոտը, սուրճը, թեյը և այլ վնասակար դեղամիջոցներն ու նյութերը ձեր մարմնի կամ հոգու համար չեն: Նույնիսկ օգտակար նյութերը, ինչպիսիք են դեղատոմսով տրվող դեղերը, կարող են կործանարար լինել, եթե ճիշտ չօգտագործվեն:

Սեռը և սեռական զգացմունքները սուրբ պահեք: Դրանք չպետք է լինեն կատակների կամ զվարճանքի առարկա: Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունից դուրս սխալ է դիպչել ուրիշի մարմնի անձնական, սուրբ մասերին, նույնիսկ եթե հագուստով են: Ձեր ընտրությամբ կատարվող գործողություններում, օրինակ, թե ինչ եք անում, ինչին եք նայում, ինչ եք կարդում ու լսում, ինչի մասին եք մտածում, գրառում տեղադրում կամ հաղորդագրություն ուղարկում, խուսափեք այն ամենից, ինչը դիտավորյալ ցանկություն է առաջացնում ձեր կամ ուրիշների մեջ: Սա ներառում է պոռնոգրաֆիայի դրսևորումներ: Եթե գտնում եք, որ իրավիճակները կամ գործողություններն ավելի են ուժեղացնում գայթակղությունները, խուսափեք դրանցից: Դուք գիտեք, թե որոնք են այդ իրավիճակներն ու գործողությունները: Եվ եթե վստահ չեք, Հոգին, ձեր ծնողները և ձեր ղեկավարները կարող են օգնել ձեզ իմանալ: Ցույց տվեք ձեր Երկնային Հորը, որ դուք պատվում և հարգում եք կյանք ստեղծելու սուրբ զորությունը:

Նկար
Երկու տղա օգնում են իրենց մայրիկին ճաշ եփել։

Խոստացված օրհնություններ

Ձեր հարգանքը ձեր և ուրիշների հանդեպ կավելանա, երբ դուք հարգեք ձեր մարմինը՝ ձեր վարքագծի, արտաքինի և հագուստի միջոցով:

Տերը գիտելիքների մեծ գանձեր է խոստացել նրանց, ովքեր պահում են Իմաստության Խոսքը: Կախվածությունից զերծ առողջ մարմինը նաև մեծացնում է անձնական հայտնություն ստանալու, հստակ մտածելու և Տիրոջը ծառայելու ձեր կարողությունը:

Մաքրաբարոյության օրենքով ապրելը բերում է Աստծո հավանությունը և մեծացնում անձնական հոգևոր զորությունը: Երբ դուք ամուսնացած եք, այս օրենքը ավելի մեծ սեր, վստահություն և միասնություն կբերի ձեր ամուսնությանը: Այս օրենքին հնազանդվելը ձեզ համար հնարավոր կդարձնի հավերժական զարգացումը և ձեր Երկնային Հորը ավելի շատ նմանվելու իրողությունը: Ձեր վստահությունը կաճի, երբ դուք ապրեք որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ:

Նկար
Նկար. Հիսուսը քարոզում է Մարիամին և Մարթային:
Նկար
հարցերի և պատասխանների պատկերակ

Հարցեր և պատասխաններ

Ո՞րն է Տիրոջ չափանիշը հագուստի, հարդարանքի, դաջվածքների և պիրսինգների վերաբերյալ: Տիրոջ չափանիշն այն է, որ դուք հարգեք ձեր մարմնի սրբությունը, նույնիսկ, երբ դա նշանակում է տարբերվել աշխարհից: Թող այս ճշմարտությունը և Հոգին լինեն ձեր ուղեցույցը, երբ դուք որոշումներ եք կայացնում, հատկապես այնպիսի որոշումներ, որոնք երկարատև ազդեցություն են ունենում ձեր մարմնի վրա: Եղեք իմաստուն և հավատարիմ և խորհուրդ հարցրեք ձեր ծնողներից ու ղեկավարներից:

Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել գայթակղությունները և վատ սովորությունները: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը զորություն ունեն օգնելու ձեզ: Լրացրեք ձեր կյանքը այնպիսի բաներով, որոնք հրավիրում են այդ զորությունը ձեր կյանք, ինչպիսիք են՝ աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը և ուրիշներին ծառայելը: Դիմեք Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանին և կտեսնեք, որ թույլ կողմերը կարող են դառնալ ուժեղ կողմեր: Անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրեք ծնողներից, ղեկավարներից և արհեստավարժ խորհրդատուներից: Նրանց, ովքեր տառապում են կախվածությունից, Եկեղեցին առաջարկում է կախվածության վերականգնման ծրագիր: Սրանք օրհնություններ են, որոնք Փրկչի Եկեղեցին տալիս է, որպեսզի օգնի ձեզ վերականգնել ձեր կյանքի վերահսկողությունը: Դա ժամանակ կպահանջի, այնպես որ համբերատար եղեք և երբեք մի հանձնվեք:

Նկար
Աղջիկը սուրբ գրություններ է կարդում

Ինձ գրավում են նույն սեռի մարդիկ։ Որքանո՞վ են այս չափանիշները կիրառելի ինձ համար: Նույնասեռ գրավչություն զգալը մեղք չէ: Եթե դուք ունեք այս զգացմունքները և չեք հետևում կամ չեք գործում դրանց համաձայն, դուք ապրում եք Երկնային Հոր սրբազան օրենքով: Դուք Աստծո սիրելի զավակն եք և Հիսուս Քրիստոսի աշակերտը: Հիշեք, որ Փրկիչը հասկանում է այն ամենը, ինչ դուք զգում եք: Նրա հետ ձեր ուխտի կապի միջոցով դուք ուժ կգտնեք՝ հնազանդվելու Աստծո պատվիրաններին և ստանալու Նրա խոստացած օրհնությունները: Վստահեք Նրան և Նրա ավետարանին:

Ինձ բռնության են ենթարկել, և ես ամաչում եմ։ Արդյո՞ք ես մեղավոր եմ: Որևէ բռնության կամ հարձակման զոհ լինելը ձեզ մեղսավոր չի դարձնում: Խնդրում եմ, հեռու վանեք մեղքի կամ ամոթի զգացումը։ Փրկիչը սիրում է ձեզ: Նա ցանկանում է օգնել ձեզ, բժշկել և խաղաղություն տալ: Արհեստավարժ խորհրդատուները, ձեր ընտանիքի անդամները և ձեր ղեկավարները նույնպես կարող են օգնել:

Տես Ծննդոց 1.27 (մենք ստեղծված ենք Աստծո պատկերով), Հովհաննես 14.18 (Փրկիչը խոստանում է մխիթարություն), Փիլիպպեցիներին 4.7 (Աստծո խաղաղությունը գերազանցում է հասկացողությունը), Վարդապետություն և Ուխտեր 88.15 (ոգին ու մարմինը մարդու հոգին են), 89 (Իմաստության Խոսքը), 121.45 (առաքինի մտքերը հանգեցնում են վստահության բարձրացման):

Նկար
տաճարի պատկերակ

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցեր

Տերն ասել է, որ բոլոր բաները պետք է «մաքրությամբ կատարվեն» Իր առաջ (Վարդապետություն և Ուխտեր 42․41)։ Դուք ձգտո՞ւմ եք բարոյապես մաքուր լինել Ձեր մտքերով և պահվածքով։ Դուք պահո՞ւմ եք մաքրաբարոյության օրենքը:

Դուք հասկանո՞ւմ և հնազանդվո՞ւմ եք Իմաստության Խոսքին:

Տպել