«Ընկեր․ համաշխարհային ամսագիր երեխաների համար», հունվար 2021։
Ընկեր․ համաշխարհային ամսագիր երեխաների համար
Միասին հետևենք Հիսուսին
Համաշխարհային ամսագիր
Ընկեր ամսագիրը հրավիրում է աշխարհի բոլոր երեխաներին միասին հետևել Հիսուսին։ Յուրաքանչյուր համարը պարունակում է՝ պատմություններ սուրբ գրություններից, երեխաների համար նախատեսված ուղերձներ մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների կողմից, խաղեր և գունազարդման էջեր և պատմություններ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երեխաների մասին, ովքեր կյանքում կիրառում են Փրկիչի հանդեպ իրենց հավատը։ Ընկեր ամսագիրը պարունակում է գրավիչ, հավատ ներշնչող նյութեր, որոնք թարգմանվում են 48 լեզուներով։
Բոլոր տարիքի երեխաների համար
Ավագ և կրտսեր տարիքի երեխաների համար նախատեսված հատուկ բաժիններում Ընկեր ամսագրի յուրաքանչյուր համար պարունակում է նաև գաղափարներ, որոնք կօգնեն բոլոր տարիքի երեխաների համար զվարճալի դարձնել ընտանեկան երեկոների և Եկ, հետևիր ինձ ձեռնարկի դասերը։ Ընկեր ամսագիրը կարող է օգնել երեխաներին և ընտանիքներին բարելավել գրագիտության հմտությունները, ավելացնել ավետարանի ըմբռնումը և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ իրենց Փրկչին և ընկերոջը։
Ծնողների և ուսուցիչների համար
Ծնողները և ուսուցիչները կարող են օգտագործել ամսագիրը, որը կօգնի նրանց ուսուցանել սուրբ գրությունները Եկ, հետևիր ինձ ձեռնարկի հետ միասին։ Ամսագրի պատմությունները կարող են օգտագործվել որպես ուսուցման հզոր գործիք և երեխաների հետ իրենց փորձի մասին զրույցներ սկսելու միջոց:
Տեսանյութեր և ավելին
Ընկեր ամսագիրը պարունակում է սուրբ գրությունների պատմությունների տեսանյութեր և երգերի տեսանյութեր, որոնք հրավիրում են երեխաներին միասին երգել, ինչպես նաև զգայուն թեմաների մասին միայն թվային պատմություններ։ Տեսանյութեր և այլ նյութեր գտեք ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։
Մենք սպասում ենք ձեր արձագանքին։
Ընկեր ամսագիրը ցանկանում է լուրեր ստանալ աշխարհի բոլոր ծայրերում ապրող երեխաներից։ Խնդրում ենք ուղարկել մեզ հետևյալ թեմաների մասին ցանկացած նյութ․
-
մի ժամանակի մասին, երբ դուք ընտրել եք ճիշտը` նույնիսկ երբ դժվար էր այդ անելը
-
ձեր լուսանկարը կամ որևէ նկար, որտեղ դուք տաճարում եք
-
մի ժամանակի մասին, երբ դուք օգնել եք որևէ մեկին
-
օրինակ, թե ինչպես է ձեր ընտանիքն օգտագործում Ընկեր ամսագիրը (ներառեք լուսանկար)
-
որևէ նկար կամ արվեստի այլ գործ, որում պատկերված է՝ սուրբ գրության որևէ պատմություն, Հիսուսը, տաճարներ և այլն։
Ուղարկեք ձեր պատմությունը կամ արվեստի գործը friend@ChurchofJesusChrist.org։