Եկեղեցու ամսագրերի մասին
Ընկեր․ համաշխարհային ամսագիր երեխաների համար
Ընկեր ամսագրի մասին


«Ընկեր․ համաշխարհային ամսագիր երեխաների համար», հունվար 2021։

Ընկեր․ համաշխարհային ամսագիր երեխաների համար

Միասին հետևենք Հիսուսին

Նկար
աղջիկը ձեռքում պահել է Ընկեր ամսագիրը

Համաշխարհային ամսագիր

Ընկեր ամսագիրը հրավիրում է աշխարհի բոլոր երեխաներին միասին հետևել Հիսուսին։ Յուրաքանչյուր համարը պարունակում է՝ պատմություններ սուրբ գրություններից, երեխաների համար նախատեսված ուղերձներ մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների կողմից, խաղեր և գունազարդման էջեր և պատմություններ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երեխաների մասին, ովքեր կյանքում կիրառում են Փրկիչի հանդեպ իրենց հավատը։ Ընկեր ամսագիրը պարունակում է գրավիչ, հավատ ներշնչող նյութեր, որոնք թարգմանվում են 48 լեզուներով։

Բոլոր տարիքի երեխաների համար

Ավագ և կրտսեր տարիքի երեխաների համար նախատեսված հատուկ բաժիններում Ընկեր ամսագրի յուրաքանչյուր համար պարունակում է նաև գաղափարներ, որոնք կօգնեն բոլոր տարիքի երեխաների համար զվարճալի դարձնել ընտանեկան երեկոների և Եկ, հետևիր ինձ ձեռնարկի դասերը։ Ընկեր ամսագիրը կարող է օգնել երեխաներին և ընտանիքներին բարելավել գրագիտության հմտությունները, ավելացնել ավետարանի ըմբռնումը և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին՝ իրենց Փրկչին և ընկերոջը։

Ծնողների և ուսուցիչների համար

Ծնողները և ուսուցիչները կարող են օգտագործել ամսագիրը, որը կօգնի նրանց ուսուցանել սուրբ գրությունները Եկ, հետևիր ինձ ձեռնարկի հետ միասին։ Ամսագրի պատմությունները կարող են օգտագործվել որպես ուսուցման հզոր գործիք և երեխաների հետ իրենց փորձի մասին զրույցներ սկսելու միջոց:

Տեսանյութեր և ավելին

Ընկեր ամսագիրը պարունակում է սուրբ գրությունների պատմությունների տեսանյութեր և երգերի տեսանյութեր, որոնք հրավիրում են երեխաներին միասին երգել, ինչպես նաև զգայուն թեմաների մասին միայն թվային պատմություններ։ Տեսանյութեր և այլ նյութեր գտեք ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում։

Մենք սպասում ենք ձեր արձագանքին։

Ընկեր ամսագիրը ցանկանում է լուրեր ստանալ աշխարհի բոլոր ծայրերում ապրող երեխաներից։ Խնդրում ենք ուղարկել մեզ հետևյալ թեմաների մասին ցանկացած նյութ․

  • մի ժամանակի մասին, երբ դուք ընտրել եք ճիշտը` նույնիսկ երբ դժվար էր այդ անելը

  • ձեր լուսանկարը կամ որևէ նկար, որտեղ դուք տաճարում եք

  • մի ժամանակի մասին, երբ դուք օգնել եք որևէ մեկին

  • օրինակ, թե ինչպես է ձեր ընտանիքն օգտագործում Ընկեր ամսագիրը (ներառեք լուսանկար)

  • որևէ նկար կամ արվեստի այլ գործ, որում պատկերված է՝ սուրբ գրության որևէ պատմություն, Հիսուսը, տաճարներ և այլն։

Ուղարկեք ձեր պատմությունը կամ արվեստի գործը friend@ChurchofJesusChrist.org։

Տպել