Ձեռնարկներ և կոչումներ
6․ Ցցի ղեկավարություն


«6. Ցցի ղեկավարություն», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«6. Ցցի ղեկավարություն» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից։

Նկար
ղեկավարը խոսում է ընտանիքի հետ

6.

Ցցի ղեկավարություն

6.1

Ցցի նպատակները

Եսայիան նկարագրեց վերջին օրերի Սիոնը որպես վրան կամ խորան, որն ամրացված էր ցցերով (տես Եսայիա 33.20, 54.2):

Տերը ցցեր է հաստատում Իր ժողովրդի «միասին հավաքվելու» և աշխարհից «պաշտպանության և … ապաստանի համար» (Վարդապետություն և Ուխտեր 115.6):

6.2

Ցցի նախագահությունը

Ցցի նախագահը կրում է քահանայության բանալիները ցցում Եկեղեցու աշխատանքը ղեկավարելու համար (տես 3.4.1): Նա և իր խորհրդականները կազմում են ցցի նախագահություն: Նրանք սիրով հոգ են տանում ցցի անդամների մասին՝ օգնելով նրանց դառնալ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդները:

Ցցի նախագահն ունի չորս հիմնական պարտականություն.

  1. Նա ցցի նախագահող քահանայապետն է:

  2. Նա ղեկավարում է փրկության և վեհացման աշխատանքը ցցում:

  3. Նա ընդհանուր դատավոր է։

  4. Նա վերահսկում է գրանցումները, ֆինանսները և գույքը:

6.3

Տարբերությունները շրջանների նախագահների և ցցերի նախագահների լիազորությունների միջև

Յուրաքանչյուր շրջանում Մելքիսեդեկյան քահանայություն որևէ կրող կանչվում է որպես շրջանի նախագահ: Նա ծառայում է ցցի նախագահի նման, բայց հետևյալ տարբերություններով.

  • Նա քահանայապետների քվորումի նախագահը չէ: Նման քվորումները կազմակերպվում են միայն ցցերում:

  • Միսիայի նախագահի թույլտվությամբ շրջանի նախագահը կարող է հարցազրույց վերցնել եղբորից՝ երեց կարգվելու համար: Շրջանի նախագահը կամ նրա ղեկավարության տակ գտնվող որևէ մեկը կարող է նաև 1) հաստատման ներկայացնել որևէ եղբոր և 2) կատարել կարգում (տես 18.10.1.3, 18.10.3, և 18.10.4): Այնուամենայնիվ, շրջանի նախագահը չի կարող հայրապետեր, քահանայապետներ կամ եպիսկոպոսներ կարգել:

  • Միսիայի նախագահի թույլտվությամբ շրջանի նախագահը կարող է ի սպաս դնել ճյուղերի նախագահներին (տես 18.11):

  • Նա չի ազատում լիաժամկետ միսիոներներին։

  • Նա չի անցկացնում տաճարային երաշխավորագրերի հարցազրույցներ և չի ստորագրում տաճարային երաշխավորագրեր (տես 26.3.1):

  • Նա անդամության խորհուրդ չի հրավիրում, եթե լիազորված չէ միսիայի նախագահի կողմից:

6.5

Բարձրագույն խորհուրդ

Ցցի նախագահությունը կանչում է 12 քահանայապետների՝ ձևավորելու ցցի բարձրագույն խորհուրդը (տես Վարդապետություն և Ուխտեր 102.1, 124.131):

6.5.1

Ներկայացնել ցցի նախագահությանը

Ցցի նախագահությունը բարձրագույն խորհրդական է նշանակում ցցի յուրաքանչյուր ծխի համար:

Ցցի նախագահությունը նաև բարձրագույն խորհրդական է նշանակում ցցի յուրաքանչյուր Երեցների քվորումի համար:

Ցցի նախագահությունը կարող է հանձնարարել բարձրագույն խորհրդականներին հետևյալ մարդկանց հրահանգել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի և միսիոներական աշխատանքի համար իրենց պարտականությունների վերաբերյալ.

  • Երեցների քվորումի նախագահություններ

  • Ծխի միսիայի ղեկավարներ

  • Ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարներ

6.7

Ցցերի կազմակերպությունները

Ցցի Սփոփող միության, Երիտասարդ կանանց, Երեխաների միության, Կիրակնօրյա դպրոցի և Երիտասարդ տղամարդկանց կազմակերպություններից յուրաքանչյուրը ղեկավարվում է իր նախագահի կողմից: Այս նախագահները ծառայում են ցցի նախագահության ղեկավարության ներքո:

Այս ղեկավարների հիմնական պարտականություններն են՝ օգնել ցցի նախագահությանը և հրահանգել ու աջակցել ծխերի կազմակերպությունների նախագահություններին:

6.7.1

Ցցի Սփոփող միության, Երիտասարդ կանանց և Երեխաների միության և Կիրակնօրյա դպրոցի նախագահությունները

Այս նախագահությունների անդամներն ունեն հետևյալ պարտականությունները.

  • Ծառայում են ցցի խորհրդում (միայն նախագահները):

  • Կողմնորոշում են նոր կանչված ծխերի կազմակերպությունների նախագահություններին:

  • Առաջարկում են շարունակական աջակցություն և հրահանգներ: Պարբերաբար շփվում են ծխերի կազմակերպությունների նախագահությունների հետ՝ իմանալու նրանց կարիքների մասին, քննարկելու այն անդամների կարիքները, որոնց նրանք ծառայում են, և ցցի նախագահությունից տեղեկություններ հաղորդելու համար:

  • Հրահանգում են ծխերի կազմակերպությունների նախագահություններին ցցի ղեկավարների ժողովների ժամանակ (տես 29.3.4):

6.7.2

Ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահություն

Ցցի Երիտասարդ տղամարդկանց նախագահությունն ունի հետևյալ պարտականությունները․

  • Որպես տեղեկատվական աղբյուր է ծառայում եպիսկոպոսություններին՝ Ահարոնյան քահանայության եղբայրների համար իրենց պարտականություններում:

  • Ծառայում է ցցի երիտասարդների ղեկավարների հանձնախմբում (տես 29.3.10):

  • Ցցի նախագահության ղեկավարության ներքո պլանավորում և համակարգում է ցցի Ահարոնյան քահանայության միջոցառումներն ու ճամբարները:

Տպել