Ձեռնարկներ և կոչումներ
Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից․ կիրառությունը


«Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից․ կիրառությունը», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)

«Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից․ կիրառությունը», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից․ կիրառությունը

Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից գիրքը ամենակարևոր հրահանգների հավաքածուն է ամբողջական Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ձեռնարկից։ Դա այն ղեկավարների համար է, որոնք.

  • Դեռևս հասանելիություն չունեն ամբողջական ձեռնարկին իրենց նախընտրած լեզվով:

  • Կարող են օգտվել Ընդհանուր ձեռնարկի խտացված տարբերակից:

Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից գրքում օգտագործված գլխի, բաժնի և ենթաբաժնի համարակալումը համընկնում է ամբողջական Ընդհանուր ձեռնարկում օգտագործված համարակալման հետ: Դա թույլ է տալիս հեշտությամբ խաչաձև հղումներ կատարել և համեմատել իրար միջև:

Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից գրքի համարակալման մեջ երբեմն բաց թողնված կլինեն ամբողջական ձեռնարկի բաժինների կամ ենթաբաժինների համարները: Դա պայմանավորված է նրանով, որ այս խտացված ձեռնարկը պարունակում է միայն ամբողջական ձեռնարկի ամենակարևոր բովանդակությունը:

Թեև Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկը պատասխանում է ղեկավարների հաճախակի տրվող հարցերից շատերին, հավանաբար, ղեկավարները կունենան որոշ հարցեր, որոնց այն չի անդրադառնում կամ ամբողջությամբ չի պատասխանում: Նման դեպքերում ղեկավարները կարող են հղում կատարել ամբողջական Ընդհանուր ձեռնարկին, եթե այն հասանելի է այն լեզվով, որը նրանց հասկանալի է։ Ղեկավարները առաջնորդության համար նաև կարող են խորհրդակցել իրենց անմիջական նախագահող իշխանության հետ:

Թող Աստված օրհնի ձեզ, երբ միանաք Նրան՝ Նրա զավակների փրկության և վեհացման գործում:

Առաջին Նախագահություն և Տասներկու Առաքյալների Քվորում

Տպել