Ձեռնարկներ և կոչումներ
25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում և ցցում


«25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում և ցցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023):

«25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում և ցցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
տաճար

25.

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում և ցցում

25.0

Նախաբան

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը հավերժության համար ընտանիքների միավորման և կնքման միջոց է (տես Մատթեոս 16․19)։ Այս աշխատանքը ներառում է.

Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են «Տաճարներ» և «Ընտանեկան պատմություն» (Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.orgկայք)։

25.1

Անդամների և ղեկավարների մասնակցությունը տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին

Եկեղեցու անդամներն ունեն արտոնություն և պատասխանատվություն՝ օգնելու միավորել իրենց ընտանիքները հավերժության համար: Նրանք պատրաստվում են ուխտեր կապել տաճարային արարողությունները ստանալիս, և ջանում են պահել այդ ուխտերը:

Եկեղեցու անդամներին խրախուսվում է գտնել իրենց մահացած ազգականներին, որոնք չեն ստացել տաճարային արարողությունները: Այնուհետև անդամները կատարում են արարողությունները այդ ազգականների անունից (տես Վարդապետություն և Ուխտեր 128.18): Հոգիների աշխարհում մահացած մարդիկ կարող են ընտրել՝ ընդունել կամ մերժել արարողությունները, որոնք կատարվել են իրենց համար:

25.1.1

Անձնական պատասխանատվություն տաճար հաճախելու համար

Անդամներն իրենք են որոշում, թե երբ և որքան հաճախ պետք է երկրպագեն տաճարում: Ղեկավարները տաճար հաճախելու համար սահմանաչափեր կամ հաշվետվությունների համակարգեր չեն սահմանում:

25.2

Կազմակերպել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում

25.2.1

Եպիսկոպոսություն

Եպիսկոպոսությունը աշխատում է Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունների հետ, երբ նրանք ղեկավարում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները։ Այս ղեկավարները պարբերաբար խորհրդակցում են միասին:

Եպիսկոպոսությունը ունի նաև հետևյալ պարտականությունները ծխում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի համար.

  • Հավաստիանում է, որ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի վարդապետությունն ու օրհնությունները ուսուցանվեն եկեղեցում:

  • Հավաստիանում է, որ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը համակարգված է ծխի խորհրդի և ծխի երիտասարդների խորհրդի ժողովներում:

  • Վերահսկում է տաճարի նախապատրաստության դասընթացների կազմակերպումը (տես 25.2.8):

  • Տալիս է տաճարային երաշխավորագրեր (տես գլուխ 26

25.2.2

Երեցների քվորումի և Սփոփող միություն նախագահությունները

Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները ղեկավարում են ամենօրյա տաճարային և ընտանեկան պատմության ջանքերը ծխում (տես 8.2.4 և 9.2.4)։ Նրանք միասին ղեկավարում են այդ ջանքերը ծխի խորհրդի հետ՝ եպիսկոպոսի համակարգմամբ:

Այս ղեկավարները ունեն հետևյալ պարտականությունները.

  • Օգնում են, որ անդամները պատրաստվեն ստանալ այդ արարողությունները և կապեն տաճարային ուխտեր:

  • Խրախուսում են անդամներին տաճարում երկրպագել այնքան հաճախ, որքան թույլ են տալիս նրանց հանգամանքները:

  • Խրախուսում են անդամներին սովորել իրենց նախնիների մասին և կատարել տաճարային արարողություններ նրանց անունից:

  • Ղեկավարում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարի աշխատանքը: Եթե այս ղեկավարը չի կանչվում, Երեցների քվորումի նախագահության անդամներից մեկը կատարում է այդ դերը (տես 25.2.3

Երեցների քվորումի նախագահը և Սփոփող միության նախագահը առանձին նշանակում են նախագահության որևէ անդամի, որ օգնի ղեկավարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը։ Նախագահության այս երկու անդամներն աշխատում են միասին: Նրանք հաճախում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովներին (տես 25.2.7):

25.2.3

Ծխի Տաճարային և Ընտանեկան պատմության ղեկավար

Եպիսկոպոսությունը խորհրդակցում է ցցի նախագահի հետ և որոշում, թե արդյոք պետք է կանչել ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավար: Այդ անձը պետք է լինի Մելքիսեդեկյան քահանայություն կրող:

Ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարն աջակցում է Երեցների քվորումի նախագահությանը և Սփոփող միության նախագահությանը իրենց տաճարային և ընտանեկան պատմության պարտականություններում: Նա նաև ունի հետևյալ պարտականությունները.

  • Ղեկավարում է ծխի տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովները (տես 25.2.7):

  • Ուսուցանում է ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներին: Համակարգում է նրանց ջանքերը՝ օգնելու անդամներին տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում:

  • Աշխատում են ծխի միսիայի ղեկավարի և միսիոներների հետ՝ օգնելու նրանց, ովքեր սովորում են ավետարանը, նոր անդամներին և վերադարձող անդամներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:

25.2.4

Ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուները

Ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուները ծառայում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարի կամ Երեցների քվորումի նախագահության այն անդամի ղեկավարության ներքո, որը կատարում է այս դերը: Այդ անդամներին ծառայության է կանչում Եպիսկոպոսությունը: Կարող են կանչվել չափահասները և երիտասարդները։

Խորհրդատուները ունեն հետևյալ պարտականությունները.

  • Օգնում են անդամներին զգալ իրենց նախնիներին գտնելու և նրանց անունից տաճարային արարողություններ կատարելու օրհնությունները:

  • Օգնում են, որ անդամները պատրաստվեն այդ արարողությունները ստանալուն և կապեն տաճարային ուխտեր:

  • Մասնակցում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովներին (տես 25.2.7):

25.2.7

Ծխի տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովներ

Պարբերաբար անցկացվում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության կարճ, ոչ պաշտոնական ժողովներ: Եթե կանչվում է ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավար, ապա նա վարում է այս ժողովները: Հակառակ դեպքում վարում է երեցների քվորումի նախագահության այն անդամը, որը կատարում է այս դերը:

Մյուս հրավիրվածների թվում են․

  • Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունների նշանակված անդամները:

  • Քահանաների քվորումի օգնականը։

  • Տարիքով ամենամեծ Երիտասարդ կանանց դասարանի նախագահության անդամներից մեկը:

  • Տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուները։

Այս ժողովների նպատակն է.

  • Պլանավորել, թե ըստ պահանջի ինչպես օգնել ծխի որոշակի անդամներին իրենց տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում:

Այս ժողովները կարող են անցկացվել անձամբ կամ հեռակա կարգով: Համակարգումը կարող է տեղի ունենալ նաև այլ ձևերով, ներառյալ՝ հեռախոսազանգերի, տեքստային հաղորդագրությունների և է-փոստերի։

25.2.8

Տաճարի նախապատրաստման դասընթաց

Եպիսկոպոսի ղեկավարության ներքո կարող է կազմակերպվել տաճարի նախապատրաստման դասընթաց, որը կօգնի անդամներին պատրաստվել կապել իրենց ուխտերը, երբ նրանք ստանան տաճարային արարողությունները: Այս դասընթացներն անցկացվում են կիրակնօրյա կանոնավոր ժողովներից դուրս՝ անդամներին հարմար ժամանակ: Դրանք կարող են անցկացվել հավաքատանը կամ տանը։

Դասընթացի կազմակերպման դասերը և հրահանգները գտնվում են Օժտված ի վերուստ․ Տաճարի նախապատրաստման սեմինար։ Մասնակիցներին տրվում է Պատրաստվել մտնելու սուրբ տաճար գրքույկի օրինակները։ Անձնական ուսումնասիրության և դասերի նյութերի համար տես temples.ChurchofJesusChrist.orgկայքը։

25.4

Ընտանեկան պատմության նյութեր

25.4.1

Իմ ընտանիքը. Մեզ միավորող պատմություններ

Իմ ընտանիքը. Մեզ միավորող պատմություններ գրքույկն օգնում է մարդկանց բացահայտել ազգականներին և նախնիներին և հավաքել նրանց պատմությունները: Այս գրքույկը կարող է նաև օգնել անդամներին ընտանեկան անուններ պատրաստել տաճարային արարողությունների համար:

Գրքույկը կարելի է ներբեռնել ChurchofJesusChrist.orgայստեղ։ Թղթային օրինակները կարելի է պատվիրել store.ChurchofJesusChrist.org կայքում:

25.4.2

FamilySearch.org և FamilySearch հավելվածները

FamilySearch.org Եկեղեցու կայքն է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի համար: Այն կարող է օգնել օգտատերերին.

  • Ստեղծել ընտանեկան ծառի կապեր և հարաբերություններ:

  • Բացահայտել նախնիներին և նրանց պատմությունները:

  • Կիսվել և պահպանել ընտանեկան պատմությունները և լուսանկարները:

  • Պատրաստել ընտանեկան անունները տաճարային արարողությունների համար:

FamilySearch Տոհմածառ հավելվածը և FamilySearch Հիշողություններ հավելվածը մարդկանց հնարավորություն են տալիս բջջային սարքերի միջոցով կատարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք:

25.5

Երաշխավորել և կանչել տաճարային ծառայողներին

25.5.1

Երաշխավորել տաճարային ծառայողներին

Տաճարային հնարավոր ծառայողներին գտնում են հետևյալ կերպ.

  • Եպիսկոպոսի կամ մեկ այլ ծխի ղեկավարի կողմից բացահայտված անդամներ

  • Անդամներ, ովքեր դիմում են եպիսկոպոսին ծառայության համար

  • Անդամներ, որոնց երաշխավորում է տաճարի նախագահը, մայրապետը կամ տաճարի մեկ ուրիշ ղեկավարը

  • Անդամներ, որոնք պատրաստվում են գնալ կամ վերջերս են վերադարձել միսիոներական ծառայությունից (տես գլուխ 24)

Տաճարային հնարավոր ծառայողների անունները ներկայացվում են Առաջարկել տաճարային ծառայողներ գործիքի միջոցով: Այս գործիքը հասանելի է եպիսկոպոսներին, ցցերի նախագահներին և տաճարների նախագահություններին:

Տպել