«25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում և ցցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023):
«25. Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում և ցցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից
25.
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում և ցցում
25.0
Նախաբան
Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը հավերժության համար ընտանիքների միավորման և կնքման միջոց է (տես Մատթեոս 16․19)։ Այս աշխատանքը ներառում է.
-
Կապենք ուխտեր մեր տաճարային արարողությունները ստանալիս (տես Եսայիա 55․3, Վարդապետություն և Ուխտեր 84․19–23)։
-
Հայտնաբերենք մեր մահացած նախնիներին և տաճարում արարողություններ կատարենք նրանց համար, որպեսզի նրանք կարողանան ուխտեր կապել Աստծո հետ (տես Մաղաքիա 4․5–6, Ա Կորնթացիս 15․29, Վարդապետություն և Ուխտեր 128․15–18)։
-
Պարբերաբար տաճար գնանք, եթե դա հնարավոր է, որպեսզի երկրպագենք Աստծուն և արարողություններ կատարենք Նրա զավակների համար (տես Ղուկաս 24․52–53, Վարդապետություն և Ուխտեր 109․13–14)։
Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են «Տաճարներ» և «Ընտանեկան պատմություն» (Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.orgկայք)։
25.1
Անդամների և ղեկավարների մասնակցությունը տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին
Եկեղեցու անդամներն ունեն արտոնություն և պատասխանատվություն՝ օգնելու միավորել իրենց ընտանիքները հավերժության համար: Նրանք պատրաստվում են ուխտեր կապել տաճարային արարողությունները ստանալիս, և ջանում են պահել այդ ուխտերը:
Եկեղեցու անդամներին խրախուսվում է գտնել իրենց մահացած ազգականներին, որոնք չեն ստացել տաճարային արարողությունները: Այնուհետև անդամները կատարում են արարողությունները այդ ազգականների անունից (տես Վարդապետություն և Ուխտեր 128.18): Հոգիների աշխարհում մահացած մարդիկ կարող են ընտրել՝ ընդունել կամ մերժել արարողությունները, որոնք կատարվել են իրենց համար:
25.1.1
Անձնական պատասխանատվություն տաճար հաճախելու համար
Անդամներն իրենք են որոշում, թե երբ և որքան հաճախ պետք է երկրպագեն տաճարում: Ղեկավարները տաճար հաճախելու համար սահմանաչափեր կամ հաշվետվությունների համակարգեր չեն սահմանում:
25.2
Կազմակերպել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը ծխում
25.2.1
Եպիսկոպոսություն
Եպիսկոպոսությունը աշխատում է Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունների հետ, երբ նրանք ղեկավարում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքները։ Այս ղեկավարները պարբերաբար խորհրդակցում են միասին:
Եպիսկոպոսությունը ունի նաև հետևյալ պարտականությունները ծխում տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի համար.
-
Հավաստիանում է, որ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի վարդապետությունն ու օրհնությունները ուսուցանվեն եկեղեցում:
-
Հավաստիանում է, որ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը համակարգված է ծխի խորհրդի և ծխի երիտասարդների խորհրդի ժողովներում:
-
Վերահսկում է տաճարի նախապատրաստության դասընթացների կազմակերպումը (տես 25.2.8):
-
Տալիս է տաճարային երաշխավորագրեր (տես գլուխ 26)։
25.2.2
Երեցների քվորումի և Սփոփող միություն նախագահությունները
Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահությունները ղեկավարում են ամենօրյա տաճարային և ընտանեկան պատմության ջանքերը ծխում (տես 8.2.4 և 9.2.4)։ Նրանք միասին ղեկավարում են այդ ջանքերը ծխի խորհրդի հետ՝ եպիսկոպոսի համակարգմամբ:
Այս ղեկավարները ունեն հետևյալ պարտականությունները.
-
Օգնում են, որ անդամները պատրաստվեն ստանալ այդ արարողությունները և կապեն տաճարային ուխտեր:
-
Խրախուսում են անդամներին տաճարում երկրպագել այնքան հաճախ, որքան թույլ են տալիս նրանց հանգամանքները:
-
Խրախուսում են անդամներին սովորել իրենց նախնիների մասին և կատարել տաճարային արարողություններ նրանց անունից:
-
Ղեկավարում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարի աշխատանքը: Եթե այս ղեկավարը չի կանչվում, Երեցների քվորումի նախագահության անդամներից մեկը կատարում է այդ դերը (տես 25.2.3)։
Երեցների քվորումի նախագահը և Սփոփող միության նախագահը առանձին նշանակում են նախագահության որևէ անդամի, որ օգնի ղեկավարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը։ Նախագահության այս երկու անդամներն աշխատում են միասին: Նրանք հաճախում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովներին (տես 25.2.7):
25.2.3
Ծխի Տաճարային և Ընտանեկան պատմության ղեկավար
Եպիսկոպոսությունը խորհրդակցում է ցցի նախագահի հետ և որոշում, թե արդյոք պետք է կանչել ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավար: Այդ անձը պետք է լինի Մելքիսեդեկյան քահանայություն կրող:
Ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարն աջակցում է Երեցների քվորումի նախագահությանը և Սփոփող միության նախագահությանը իրենց տաճարային և ընտանեկան պատմության պարտականություններում: Նա նաև ունի հետևյալ պարտականությունները.
-
Ղեկավարում է ծխի տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովները (տես 25.2.7):
-
Ուսուցանում է ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուներին: Համակարգում է նրանց ջանքերը՝ օգնելու անդամներին տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում:
-
Աշխատում են ծխի միսիայի ղեկավարի և միսիոներների հետ՝ օգնելու նրանց, ովքեր սովորում են ավետարանը, նոր անդամներին և վերադարձող անդամներին մասնակցել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքին:
25.2.4
Ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուները
Ծխի տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուները ծառայում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավարի կամ Երեցների քվորումի նախագահության այն անդամի ղեկավարության ներքո, որը կատարում է այս դերը: Այդ անդամներին ծառայության է կանչում Եպիսկոպոսությունը: Կարող են կանչվել չափահասները և երիտասարդները։
Խորհրդատուները ունեն հետևյալ պարտականությունները.
-
Օգնում են անդամներին զգալ իրենց նախնիներին գտնելու և նրանց անունից տաճարային արարողություններ կատարելու օրհնությունները:
-
Օգնում են, որ անդամները պատրաստվեն այդ արարողությունները ստանալուն և կապեն տաճարային ուխտեր:
-
Մասնակցում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովներին (տես 25.2.7):
25.2.7
Ծխի տաճարային և ընտանեկան պատմության համակարգման ժողովներ
Պարբերաբար անցկացվում են ծխի տաճարային և ընտանեկան պատմության կարճ, ոչ պաշտոնական ժողովներ: Եթե կանչվում է ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավար, ապա նա վարում է այս ժողովները: Հակառակ դեպքում վարում է երեցների քվորումի նախագահության այն անդամը, որը կատարում է այս դերը:
Մյուս հրավիրվածների թվում են․
-
Սփոփող միության և Երեցների քվորումի նախագահությունների նշանակված անդամները:
-
Քահանաների քվորումի օգնականը։
-
Տարիքով ամենամեծ Երիտասարդ կանանց դասարանի նախագահության անդամներից մեկը:
-
Տաճարային և ընտանեկան պատմության խորհրդատուները։
Այս ժողովների նպատակն է.
-
Պլանավորել, թե ըստ պահանջի ինչպես օգնել ծխի որոշակի անդամներին իրենց տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքում:
Այս ժողովները կարող են անցկացվել անձամբ կամ հեռակա կարգով: Համակարգումը կարող է տեղի ունենալ նաև այլ ձևերով, ներառյալ՝ հեռախոսազանգերի, տեքստային հաղորդագրությունների և է-փոստերի։
25.2.8
Տաճարի նախապատրաստման դասընթաց
Եպիսկոպոսի ղեկավարության ներքո կարող է կազմակերպվել տաճարի նախապատրաստման դասընթաց, որը կօգնի անդամներին պատրաստվել կապել իրենց ուխտերը, երբ նրանք ստանան տաճարային արարողությունները: Այս դասընթացներն անցկացվում են կիրակնօրյա կանոնավոր ժողովներից դուրս՝ անդամներին հարմար ժամանակ: Դրանք կարող են անցկացվել հավաքատանը կամ տանը։
Դասընթացի կազմակերպման դասերը և հրահանգները գտնվում են Օժտված ի վերուստ․ Տաճարի նախապատրաստման սեմինար։ Մասնակիցներին տրվում է Պատրաստվել մտնելու սուրբ տաճար գրքույկի օրինակները։ Անձնական ուսումնասիրության և դասերի նյութերի համար տես temples.ChurchofJesusChrist.orgկայքը։
25.4
Ընտանեկան պատմության նյութեր
25.4.1
Իմ ընտանիքը. Մեզ միավորող պատմություններ
Իմ ընտանիքը. Մեզ միավորող պատմություններ գրքույկն օգնում է մարդկանց բացահայտել ազգականներին և նախնիներին և հավաքել նրանց պատմությունները: Այս գրքույկը կարող է նաև օգնել անդամներին ընտանեկան անուններ պատրաստել տաճարային արարողությունների համար:
Գրքույկը կարելի է ներբեռնել ChurchofJesusChrist.orgայստեղ։ Թղթային օրինակները կարելի է պատվիրել store.ChurchofJesusChrist.org կայքում:
25.4.2
FamilySearch.org և FamilySearch հավելվածները
FamilySearch.org Եկեղեցու կայքն է տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի համար: Այն կարող է օգնել օգտատերերին.
-
Ստեղծել ընտանեկան ծառի կապեր և հարաբերություններ:
-
Բացահայտել նախնիներին և նրանց պատմությունները:
-
Կիսվել և պահպանել ընտանեկան պատմությունները և լուսանկարները:
-
Պատրաստել ընտանեկան անունները տաճարային արարողությունների համար:
FamilySearch Տոհմածառ հավելվածը և FamilySearch Հիշողություններ հավելվածը մարդկանց հնարավորություն են տալիս բջջային սարքերի միջոցով կատարել տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք:
25.5
Երաշխավորել և կանչել տաճարային ծառայողներին
25.5.1
Երաշխավորել տաճարային ծառայողներին
Տաճարային հնարավոր ծառայողներին գտնում են հետևյալ կերպ.
-
Եպիսկոպոսի կամ մեկ այլ ծխի ղեկավարի կողմից բացահայտված անդամներ
-
Անդամներ, ովքեր դիմում են եպիսկոպոսին ծառայության համար
-
Անդամներ, որոնց երաշխավորում է տաճարի նախագահը, մայրապետը կամ տաճարի մեկ ուրիշ ղեկավարը
-
Անդամներ, որոնք պատրաստվում են գնալ կամ վերջերս են վերադարձել միսիոներական ծառայությունից (տես գլուխ 24)
Տաճարային հնարավոր ծառայողների անունները ներկայացվում են Առաջարկել տաճարային ծառայողներ գործիքի միջոցով: Այս գործիքը հասանելի է եպիսկոպոսներին, ցցերի նախագահներին և տաճարների նախագահություններին: