Ձեռնարկներ և կոչումներ
26. Տաճարային երաշխավորագրեր


«26. Տաճարային երաշխավորագրեր», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«26. Տաճարային երաշխավորագրեր» Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
եպիսկոպոսի հարցազրույց է վարում մի մարդու հետ

26.

Տաճարային երաշխավորագրեր

26.0

Նախաբան

Տաճար մտնելը սուրբ արտոնություն է: Ծխերի և ցցերի ղեկավարները խրախուսում են բոլոր անդամներին արժանավոր լինել և ունենալ գործող տաճարային երաշխավորագրեր, նույնիսկ եթե նրանք չեն ապրում տաճարի մոտակայքում:

Եկեղեցու ղեկավարներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի համոզվեն, որ նրանք, ովքեր մտնում են տաճար, արժանի են դրան (տես Սաղմոս 24.3–5):

Անդամները տաճար մուտք գործելու համար պետք է ունենան գործող տաճարային երաշխավորագիր:

Եպիսկոպոսը խորհրդակցում է իր ցցի նախագահի հետ, եթե նա հարցեր ունի տաճարային երաշխավորագրերի վերաբերյալ, որոնց պատասխանները չեն տրվում այս գլխում: Ցցի նախագահը կարող է հարցերն ուղղել Առաջին նախագահության գրասենյակին:

26.1

Տաճարային երաշխավորագրերի տեսակները

Գոյություն ունեն երաշխավորագրերի երեք տեսակներ․

  1. Տաճարային երաշխավորագիր օժտում չստացած անդամների համար: Այս երաշխավորագրերը նախատեսված են օժտում չստացած անդամների համար, որոնք կնքվում են իրենց ծնողների հետ կամ կատարում են փոխարինող մկրտություններ և հաստատումներ: Դրանք տրվում են Ղեկավարի և գործավարի ռեսուրսների (LCR) միջոցով: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 26.4։

  2. Տաճարային երաշխավորագիր ապրողների արարողությունների համար: Այս երաշխավորագրերը նախատեսված են այն անդամների համար, որոնք ստանում են իրենց անձնական օժտումը կամ կնքվում են ամուսնու հետ: Ապրողների արարողությունների համար երաշխավորագիրը կցված է օժտում ստացած անդամներին տրված կանոնավոր տաճարային երաշխավորագրին (նկարագրված է ստորև):

  3. Տաճարային երաշխավորագիր օժտում ստացած անդամների համար: Այս երաշխավորագրերը նախատեսված են այն անդամների համար, որոնք նախկինում օժտում են ստացել: Դրանք տրվում են LCR միջոցով: Դրանք լիազորում են, որ անդամը մասնակցի մահացածների համար նախատեսված բոլոր տաճարային արարողություններին: Դրանք նաև օգտագործվում են, երբ օժտում ստացած անդամը կնքվում է կենդանի կամ մահացած ծնողների կամ երեխաների հետ: Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 26.3։

26.2

Տաճարային երաշխավորագրերի պահպանությունը

26.2.1

Քահանայության ղեկավարներ, որոնք պահպանում են տաճարային երաշխավորագրերը

Քահանայության այն ղեկավարները, որոնց լիազորված է ունենալ տաճարային երաշխավորագրերի գրքեր, պետք է զգուշությամբ պահպանեն դրանք:

Քահանայության ղեկավարները նաև պետք է հավաստիանան, որ թույլտվություն չունեցող անձինք LCR-ում մուտք չունենան տաճարային երաշխավորագրերի վերաբերյալ տեղեկատվության դաշտ:

26.2.3

Կորսված կամ գողացված երաշխավորագրեր

Եպիսկոպոսը խնդրում է անդամներին որքան հնարավոր է շուտ տեղեկացնել իրեն, եթե իրենց երաշխավորագիրը կորսվում կամ գողացվում է: Նա, նշանակված խորհրդականը կամ գործավարը LCR-ի միջոցով հնարավորինս շուտ չեղարկում է երաշխավորագիրը: Եթե այս համակարգը հասանելի չէ, եպիսկոպոսը կապվում է տաճարային գրասենյակի հետ՝ երաշխավորագիրը չեղարկելու համար:

26.2.4

Երաշխավորագիր կրողներ, ովքեր չեն ապրում արժանավորության չափանիշներով

Եթե եպիսկոպոսը պարզում է, որ գործող տաճարային երաշխավորագիր ունեցող անդամը չի ապրում արժանավորության չափանիշներով (տես 26.3), նա անդամից պահանջում է երաշխավորագիրը։ LCR-ի միջոցով նա չեղարկում է երաշխավորագիրը: Եթե այս համակարգը հասանելի չէ, եպիսկոպոսը կապվում է տաճարային գրասենյակի հետ՝ երաշխավորագիրը չեղարկելու համար:

26.3

Տաճարային երաշխավորագրեր տալու վերաբերյալ ընդհանուր ուղեցույցներ

Քահանայության ղեկավարները պետք է երաշխավորագիր տան միայն այն դեպքում, եթե անդամը պատշաճ կերպով պատասխանի տաճարային երաշխավորագրի հարցերին:

Տաճարային երաշխավորագրերի հարցազրույցների ժամանակ չպետք է շտապել: Դրանք պետք է անցկացվեն երկուսով: Սակայն, հարցազրույցի ներկայացող անձը կարող է մեկ այլ չափահասի հրավիրել ներկա գտնվելու:

Քահանայության ղեկավարները չպետք է որևէ պահանջ ավելացնեն այն պահանջներին, որոնք շարադրված են տաճարային երաշխավորագրի գրքում: Նրանք նաև չպետք է հանեն որևէ պահանջ:

Ցցերում ցցի նախագահության անդամը կամ ցցի գործավարը LCR-ում ակտիվացնում է տաճարային երաշխավորագիրը այն անդամին տալուց հետո: Շրջաններում միսիայի նախագահության անդամը կամ միսիայի քարտուղարն է ակտիվացնում երաշխավորագիրը։ Փոխարինող մկրտությունների և հաստատումների երաշխավորագրերն ակտիվանում են, երբ դրանք տպվում են եպիսկոպոսության անդամի կամ ճյուղի նախագահի կողմից:

26.3.1

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցներ ծխերի և ճյուղերի անդամների համար

Ծխերում եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականն է անցկացնում տաճարային երաշխավորագրի հարցազրույցները և երաշխավորագրերը տալիս է նրանց, ովքեր արժանավոր են: Ճյուղերում միայն ճյուղի նախագահն է անցկացնում տաճարային երաշխավորագրի հարցազրույցները և երաշխավորագրերը տալիս անդամներին:

Ծխերում եպիսկոպոսն անձամբ է հարցազրույց անցկացնում այն անդամների հետ, ովքեր.

  • Ստանում են իրենց անձնական օժտումը (տես 27.1 և 27.2

  • Կնքվում են ամուսինների հետ (տես 27.3):

Անհետաձգելի դեպքերում, երբ եպիսկոպոսը անհասանելի է, նա կարող է լիազորել իր խորհրդականներից մեկին անցկացնել այդ հարցազրույցները:

Նախքան վերոնշյալ որևէ իրավիճակներում երաշխավորագիր տրամադրելը, եպիսկոպոսը վերանայում է անդամի գրանցումը՝ ստուգելու համար, որ այն չի ներառում Եկեղեցու անդամության սահմանափակումների մասին նշում: Այն անդամների համար, որոնք ստանում են իրենց անձնական օժտումը կամ կնքվում են ամուսնու հետ, նա նաև համոզվում է, որ․

  • Այդ անձի մկրտությունը և հաստատումը գրանցված են անդամության գրանցման մեջ:

  • Եղբայրները ստացել են Մելքիսեդեկյան քահանայություն:

Եպիսկոպոսության անդամի կամ ճյուղի նախագահի հարցազրույցից հետո ցցի նախագահության անդամը հարցազրույց է անցկացրել ցցում ապրող անդամների հետ: Միսիայի նախագահության անդամը երկրորդ հարցազրույցն է անցկացրել շրջանում ապրող անդամների հետ: Շրջանի նախագահը տաճարային երաշխավորագրերի հարցազրույցներ չի անցկացնում, եթե լիազորված չէ Առաջին նախագահության կողմից:

26.3.2

Տաճարային երաշխավորագրի հարցազրույցներ մեկուսացված տարածքներում ապրող անդամների համար

Որոշ անդամներ ապրում են այնպիսի տարածքներում, որտեղ ցցի կամ միսիայի նախագահության անդամի հետ հանդիպելու համար կպահանջվի ծախսատար կամ դժվարին ճամփորդություն կատարել: Այդպիսի իրավիճակներում տաճարի նախագահը կարող է հարցազրույց անցկացնել այդ անձի հետ և ստորագրել երաշխավորագիրը: Նախքան հարցազրույցը վարելը՝ նա խորհրդակցում է ցցի կամ միսիայի նախագահի հետ: Եպիսկոպոսը, լիազորված խորհրդականը կամ ճյուղի նախագահը պետք է արդեն հարցազրույց անցկացրած լինեն անդամի հետ և ստորագրած լինեն երաշխավորագիրը:

26.4

Տրամադրել տաճարային երաշխավորագրեր օժտում չստացած անդամներին

26.4.1

Ընդհանուր ցուցումներ

Տաճարային երաշխավորագրերը տրվում են օժտում չստացած անդամներին հետևյալ դեպքերում.

  • 11 տարեկան և բարձր տարիքի անդամներին՝ մահացածների համար մկրտություններ և հաստատումներ կատարելու համար։ (Երիտասարդ կանայք և կարգված երիտասարդ տղամարդիկ կարող են ստանալ տաճարային երաշխավորագրեր այն տարվա հունվարից սկսած, երբ նրանք կդառնան 12 տարեկան։)

  • 8-ից 20 տարեկան այն անդամներին, որոնք պետք է կնքվեն իրենց ծնողների հետ: 8 տարեկանից փոքր երեխաները իրենց ծնողների հետ կնքվելու համար երաշխավորագրի կարիք չունեն (տես 26.4.4):

  • 8-ից 20 տարեկան անդամներին, որպեսզի դիտեն իրենց ապրող քույր-եղբայրների, խորթ քույր-եղբայրների կամ միակողմանի քույր-եղբայրների կնքմանը իրենց ծնողների հետ։

Այն անդամներին, որոնք նախկինում օժտում ստացած են եղել, չեն տրվում այս բաժնում բացատրված երաշխավորագրերից որևէ մեկը:

Եկեղեցու արական սեռի այն անդամը, որի տարիքը բավարար է քահանայություն կրելու համար, պետք է կարգվի քահանայության որևէ պաշտոնում, նախքան նա կկարողանա ստանալ տաճարային երաշխավորագիր:

26.4.2

Տաճարային երաշխավորագրեր նոր մկրտված անդամների համար

Եպիսկոպոսը հարցազրույց է անցկացնում համապատասխան տարիքի նորադարձ անդամների հետ, որպեսզի նրանք ստանան տաճարային երաշխավորագիր միայն փոխարինող մկրտությունների և հաստատումների համար: Նա այս հարցազրույցն անցկացնում է անդամի հաստատումից անմիջապես հետո, սովորաբար մեկ շաբաթվա ընթացքում (տես 26.4.1): Եղբայրների համար այս հարցազրույցը կարող է անցկացվել Ահարոնյան քահանայություն ստանալու հարցազրույցի հետ միասին։

26.4.3

Տաճարային երաշխավորագրեր միայն փոխարինող մկրտությունների և հաստատումների համար

Այն տաճարային երաշխավորագրերը, որոնք տրվում են փոխարինող մկրտությունների և հաստատումների համար, կարող են օգտագործվել միայն այդ նպատակով:

26.4.4

Տաճարային երաշխավորագրեր ապրող երեխաներին ծնողների հետ կնքելու համար

21 և ավելի բարձր տարիքի անդամները կարող են կնքվել իրենց ծնողների հետ կամ դիտել կնքումը միայն այն դեպքում, եթե նրանք 1) օժտված են և 2) ունեն գործող տաճարային երաշխավորագիր:

26.5

Տրամադրել տաճարային երաշխավորագրեր հատուկ հանգամանքներում

26.5.1

Անդամներ, որոնք ստանում են իրենց անձնական օժտումը

Այն արժանավոր անդամները, որոնք ցանկանում են ստանալ իրենց անձնական օժտումը, կարող են դա անել, երբ բավարարեն հետևյալ բոլոր պայմանները.

  • Նրանք առնվազն 18 տարեկան են:

  • Նրանք ավարտել են կամ այլևս չեն հաճախում ավագ կամ միջնակարգ դպրոց կամ համարժեք հաստատություն:

  • Նրանց հաստատումից անցել է մեկ լրիվ տարի։

  • Նրանք ցանկություն են հայտնում ստանալու և պատվելու տաճարային ուխտերը իրենց ողջ կյանքի ընթացքում:

Բացի այդ, տղամարդը պետք է կրի Մելքիսեդեկյան քահանայություն՝ նախքան իր օժտում ստանալը: Իրենց անձնական օժտմանը պատրաստվող անդամների մասին տեղեկություններ իմանալու համար տես 25.2.8։ Տեղեկությունների համար, թե ովքեր կարող են օժտում ստանալ, տես 27.2.1։

26.5.3

Երիտասարդ միսիոներներ, որոնք վերադառնում են տնից հեռու ծառայությունից

Միսիայի նախագահը թվագրում և ակտիվացնում է երաշխավորագիրն այնպես, որ դրա ժամկետը լրանա միսիոների տուն վերադառնալու օրվանից երեք ամիս անց:

Եռամսյա ժամկետի ավարտին մոտ եպիսկոպոսը հարցազրույց է անցկացնում վերադարձած միսիոներների հետ ՝ տաճարային նոր երաշխավորագիր տալու համար:

26.5.4

Անդամներ, որոնք առնվազն մեկ տարի շարունակ չեն ապրել նույն ծխի տարածքում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը կապվում է նախորդ եպիսկոպոսի հետ՝ նախքան տաճարային երաշխավորագրի հարցազրույց անցկացնելը:

26.5.7

Անդամներ, որոնք նույնականացվում են որպես տրանսգենդեր

Ցցի նախագահը պետք է խորհրդակցի տարածաշրջանի նախագահության հետ, որպեսզի առանձին իրավիճակներին անդրադառանա զգուշավորությամբ և Քրիստոսանման սիրով (տես 38.6.23):

26.5.8

Անդամներ, որոնք լուրջ մեղք են գործել

Անդամը, որը լուրջ մեղք է գործել, չի կարող տաճարային երաշխավորագիր ստանալ, քանի դեռ նա չի ապաշխարել (տես 32.6):

26.5.9

Անդամներ, որոնք Եկեղեցու անդամության դադարեցումից կամ հրաժարումից հետո վերընդունվել են Եկեղեցի

26.5.9.1

Անդամներ, որոնք նախկինում օժտում ստացած չեն եղել

Այս անդամներին չի կարող տրվել իրենց անձնական օժտումը ստանալու երաշխավորագրեր, մինչև մկրտության և հաստատման միջոցով Եկեղեցի իրենց հետընդունվելու ամսաթվից չանցնի մեկ տարի:

26.5.9.2

Անդամներ, որոնք նախկինում օժտված են եղել

Անդամները, որոնք նախկինում օժտված են եղել, չեն կարող ստանալ որևէ տեսակի տաճարային երաշխավորագիր, քանի դեռ իրենց տաճարային օրհնությունները չեն վերականգնվել օրհնությունների վերականգնման արարողության միջոցով:

Տպել