Ձեռնարկներ և կոչումներ
30. Կոչումները Եկեղեցում


«30. Կոչումները Եկեղեցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից (2023)։

«30. Կոչումները Եկեղեցում», Ընտրված հատվածներ Ընդհանուր ձեռնարկից

Նկար
աջ ձեռքերը բարձրացրած մարդիկ

30.

Կոչումները Եկեղեցում

30.0

Նախաբան

Կոչումներն անդամներին հնարավորություն են տալիս զգալու Աստծուն ծառայելու ուրախությունը՝ ծառայելով Նրա զավակներին (տես Մոսիա 2.17): Կոչումները նաև օգնում են անդամներին մեծացնել իրենց հավատքը և ավելի մոտենալ Տիրոջը:

Պատշաճ չէ ձգտել Եկեղեցու որոշակի կոչումներին (տես Մարկոս 10.42–45, Վարդապետություն և Ուխտեր 121.34–37): Ոչ էլ Եկեղեցու անդամները «առաջխաղացում են» ունենում մի կոչումից մյուսը: Ցանկացած կոչման մեջ հավատարմորեն ծառայելն ավելի կարևոր է, քան այդ կոչումն ինքնին: Տերը հարգում է բոլոր նրանց նվիրումը, ովքեր ծառայում են Իր Եկեղեցում:

30.1

Ինչպես որոշել, թե ում կանչել

30.1.1

Ընդհանուր ցուցումներ

Նրանք, ովքեր ծառայում են Եկեղեցում, կանչված են Աստծո կողմից (տես Եբրայեցիս 5.4, Հավատո Հանգանակ 1.5): Ղեկավարները փնտրում են Հոգու առաջնորդությունը՝ ծառայության կանչելու որոշման ժամանակ (տես նաև 4.2.6)։ Նրանք նաև հաշվի են առնում.

  • Եկեղեցու անդամի արժանավորությունը (որոշվում է հարցազրույցի ժամանակ)։

  • Պարգևներ և ունակություններ, որ ունի Եկեղեցու անդամը կամ կարող է զարգացնել ուրիշներին օրհնելու համար։

  • Եկեղեցու անդամի անձնական հանգամանքները, ներառյալ առողջությունը և աշխատանքը։

  • Այն ազդեցությունը, որ կոչումը կարող է ունենալ անդամի ամուսնության և ընտանիքի վրա:

Անդամները օրհնվում են այն զոհաբերությունների համար, որ նրանք կատարում են Եկեղեցում ծառայելու համար: Սակայն, կոչումը չպետք է ավելորդ բեռ դառնա անհատների և ընտանիքների համար: Ինչպես նաև կոչումները չպետք է դժվարացնեն անդամների համար իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը:

Որպես կանոն, յուրաքանչյուր անդամ միաժամանակ կանչվում է ծառայելու միայն մեկ կոչման մեջ՝ բացի սպասավոր եղբայր կամ քույր լինելուց:

Ամուսնացած անդամին կոչում տալիս ղեկավարները համոզվում են, որ ամուսինը/կինը տեղյակ է և աջակցում է այդ կոչմանը: Երիտասարդ տղամարդուն կամ կնոջը կոչում տալուց առաջ ղեկավարները համաձայնություն են ստանում նրա ծնողներից կամ խնամակալներից:

Կոչում տալուց առաջ եպիսկոպոսը ուշադիր ուսումնասիրում է այդ մարդու անդամության գրանցումը՝ ստուգելու համար, որ այն չի ներառում ծանոթագրություն կամ անդամության պաշտոնական սահմանափակումներ:

30.1.2

Կոչումներ նոր անդամների համար

Ծառայելու հնարավորությունները օգնում են անդամներին հոգևորապես աճել:

Ծխի ղեկավարները մկրտվելուց և հաստատվելուց անմիջապես հետո նոր անդամներին ծառայելու հնարավորություն են տալիս:

30.1.3

Կոչումներ նրանց համար, ովքեր Եկեղեցու անդամ չեն

Մարդիկ, որոնք Եկեղեցու անդամ չեն, կարող են որոշ կոչումներ ստանալ, ինչպիսիք են՝ երգեհոնահարը, երաժշտական ղեկավարը կամ միջոցառումների կազմակերպչի օգնականը: Սակայն, նրանք չեն կարող կանչվել որպես ուսուցիչներ, քվորումի կամ կազմակերպության նախագահության անդամներ կամ Երեխաների միության երաժշտության ղեկավարներ:

30.1.4

Գաղտնիություն

Կոչումներն ու կոչումներից ազատումները սուրբ են: Հետևաբար, ղեկավարները գաղտնի են պահում առաջարկվող կոչումների և կոչումներից ազատումների մասին տեղեկությունները:

30.1.5

Կոչումներում ծառայելու առաջարկություններ և հաստատումներ

Կոչումների աղյուսակը ցույց է տալիս, թե ովքեր կարող են թեկնածուների առաջարկներ անել յուրաքանչյուր կոչման համար և ովքեր են հաստատում առաջարկվող թեկնածուներին (տես 30.8):

Եպիսկոպոսները և ցցերի նախագահները ուշադիր քննարկում են յուրաքանչյուր առաջարկություն՝ գիտակցելով, որ այն արվել է աղոթքով: Ի վերջո, ոգեշնչում ստանալու պատասխանատվությունը, թե ով պետք է կանչվի, կրում է եպիսկոպոսությունը կամ ցցի նախագահությունը:

30.2

Կանչել կոչման

Ծառայության կանչը անդամի համար պետք է իմաստալից հոգևոր փորձառություն լինի:

Կոչումը տալիս ղեկավարը բացատրում է, որ այն ստացել է Տիրոջից:

Ղեկավարը կարող է նաև.

  • Բացատրել կոչման նպատակը, կարևորությունը և պարտականությունները:

  • Խրախուսել, որ անդամը կոչումը կատարելիս փնտրի Տիրոջ Հոգին:

  • Վկայել, որ Տերը կօգնի անդամին և կօրհնի նրան ծառայել հավատարմորեն:

  • Տեղեկացնել անդամին, թե ով պետք է ուսուցանի և աջակցի այդ կոչման մեջ:

  • Տեղեկացնել անդամին բոլոր այն ժողովների մասին, որոնց նա պետք է մասնակցի, և առկա ռեսուրսների մասին:

30.3

Հաստատել անդամներին իրենց կոչումներում

Նրանք, ովքեր կանչված են Եկեղեցու կոչումների մեծ մասի համար, պետք է ներկայացվեն հաստատման՝ նախքան ծառայությունը սկսելը (տես Վարդապետություն և Ուխտեր 28.13, 42.11):

Հաստատումները վարող անձը նախ հայտարարում է, թե ով է ազատվել այդ կոչումից (եթե կիրառելի է): Նա հրավիրում է անդամներին երախտագիտություն հայտնել այդ մարդու ծառայության համար (տես 30.6):

Մարդուն հաստատման ներկայացնելիս քահանայության լիազորված ղեկավարը հրավիրում է նրան կանգնել: Ղեկավարը կարող է օգտագործել նմանատիպ խոսքեր.

«[Անունը] կանչվել է որպես [կոչումը]: Նրանք, ովքեր պատրաստ են աջակցել նրան, կարող են արտահայտել դա ձեռքի բարձրացումով: [Կարճ դադար] Նրանք, ովքեր դեմ են, եթե այդպիսիք կան, նույնպես կարող են դա արտահայտել: [Կարճ դադար]»:

Եթե արժանավոր որևէ անդամ դեմ է արտահայտվում կոչմանը, նախագահող ղեկավարը կամ քահանայության նշանակված մեկ այլ ղեկավար ժողովից հետո առանձին հանդիպում է այդ անդամի հետ:

30.4

Ի սպաս դնել անդամներին՝ կոչումներում ծառայելու համար

Լրացուցիչ տեղեկությունների համար, տես 18.11։

30.6

Անդամներին ազատել իրենց կոչումներից

Երբ նախագահը կամ եպիսկոպոսը ազատվում է իր կոչումից, նրա խորհրդականներն ինքնաբերաբար ազատվում են:

Կոչումից ազատումը ղեկավարի համար կարևոր հնարավորություն է երախտագիտություն հայտնելու և Աստծո ձեռքը անդամի ծառայության մեջ ընդունելու համար: Ղեկավարն անձամբ հանդիպում է անդամի հետ, որպեսզի տեղեկացնի նրան կոչումից ազատման մասին՝ նախքան այդ մասին հրապարակայնորեն հայտարարելը: Նախքան հայտարարելը՝ կոչումից ազատվելու մասին տեղեկացվում են միայն նրանք, ովքեր պետք է իմանան այդ մասին։

Քահանայության լիազորված ղեկավարը կոչումից ազատման մասին հայտարարում է նույն ժաղովում, որտեղ անձը հաստատվել է: Ղեկավարը կարող է օգտագործել նմանատիպ խոսքեր.

«[Անունը] ազատվել է [կոչումից]: Նրանք, ովքեր ցանկանում են շնորհակալություն հայտնել նրա ծառայության համար, կարող են արտահայտել դա ձեռքի բարձրացումով»:

Ղեկավարը չի հարցնում, թե արդյո՞ք որևէ մեկը դեմ է։

30.8

Կոչումների աղյուսակ

30.8.1

Ծխի կոչումներ

Կոչում

Ո՞վ է առաջարկում

Ո՞վ է թույլատրում

Ո՞վ է հաստատում

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Կոչում

Եպիսկոպոս2

Ո՞վ է առաջարկում

Ցցի նախագահությունը՝ LCR-ի միջոցով

Ո՞վ է թույլատրում

Առաջին նախագահությունը և Տասներկուսի քվորումը

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի նախագահը՝ Առաջին նախագահության համաձայնությունը ստանալուց հետո

Կոչում

Եպիսկոպոսության խորհրդականներ2

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսը

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի նախագահը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ծխի գործավար

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի նախագահը, նշանակված խորհրդականը կամ բարձրագույն խորհրդականը

Կոչում

Ծխի գործադիր քարտուղար

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի նախագահը, նշանակված խորհրդականը կամ բարձրագույն խորհրդականը

Կոչում

Երեցների քվորումի նախագահ

Ո՞վ է առաջարկում

Ցցի նախագահությունը (եպիսկոպոսի հետ խորհրդակցելով)

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի նախագահը

Կոչում

Երեցների քվորումի նախագահության խորհրդականներ

Ո՞վ է առաջարկում

Քվորումի նախագահը (եպիսկոպոսի հետ խորհրդակցելով)

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի նախագահը, նշանակված խորհրդականը կամ բարձրագույն խորհրդականը

Կոչում

Երեցների քվորումի մյուս կոչումները

Ո՞վ է առաջարկում

Քվորումի նախագահությունը

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Քվորումի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Քվորումի նախագահը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ծխերի կազմակերպությունների նախագահներ

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը

Կոչում

Ծխերի կազմակերպությունների նախագահությունների խորհրդականներ

Ո՞վ է առաջարկում

Կազմակերպության նախագահը

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ծխի Սփոփող միության այլ կոչումները

Ո՞վ է առաջարկում

Սփոփող միության նախագահությունը

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Սփոփող միության անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ծխի Երիտասարդ կանանց, Երեխաների միության և Կիրակնօրյա դպրոցի մյուս կոչումները

Ո՞վ է առաջարկում

Կազմակերպության նախագահությունը

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ծխի միսիայի ղեկավար (Երեցների քվորումի նախագահության անդամը կարող է կատարել այս դերը։ Այդ դեպքում նա կարիք չունի առանձին կանչվելու, հաստատվելու կամ ի սպաս դրվելու)

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսությունը (Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահների հետ խորհրդակցելով)

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ծխի միսիոներներ

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսությունը, Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահները

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ծխի տաճարային և ընտանեկան պատմության ղեկավար (Երեցների քվորումի նախագահության անդամը կարող է կատարել այս դերը։ Այդ դեպքում նա կարիք չունի առանձին կանչվելու, հաստատվելու կամ ի սպաս դրվելու)

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսությունը (Երեցների քվորումի և Սփոփող միության նախագահների հետ խորհրդակցելով)

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Քահանաների քվորումի նախագահի օգնականներ

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսը (որպես քահանաների քվորումի նախագահ)

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Քվորումի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը

Կոչում

Ուսուցիչների և սարկավագների քվորումների նախագահներ

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Քվորումի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Կանչվում են եպիսկոպոսի կամ նշանակված խորհրդականի կողմից, ի սպաս են դրվում եպիսկոպոսի կողմից

Կոչում

Ուսուցիչների և սարկավագների քվորումների նախագահների խորհրդականներ և քվորումների քարտուղարներ

Ո՞վ է առաջարկում

Քվորումի նախագահը

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Քվորումի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Երիտասարդ կանանց դասարանների նախագահներ

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսությունը (Երիտասարդ կանանց նախագահության հետ խորհրդակցելով)

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Դասարանի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Երիտասարդ կանանց դասարանների նախագահների խորհրդականներ և դասարանների քարտուղարներ

Ո՞վ է առաջարկում

Դասարանի նախագահությունը

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Դասարանի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ծխի այլ կոչումներ

Ո՞վ է առաջարկում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է թույլատրում

Եպիսկոպոսություն

Ո՞վ է հաստատում

Ծխի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Եպիսկոպոսը կամ նշանակված խորհրդականը

  1. Տաճարի գործող կնքողները չպետք է կանչվեն ծառայելու եպիսկոպոսություններում: Կնքողները կանչվում են Եկեղեցու նախագահի ղեկավարության ներքո:

30.8.2

Ճյուղի կոչումներ

Կոչում

Ո՞վ է առաջարկում

Ո՞վ է թույլատրում

Ո՞վ է հաստատում

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Կոչում

Ճյուղի նախագահ1

Ո՞վ է առաջարկում

Ցցի, միսիայի կամ շրջանի նախագահությունը

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը կամ միսիայի նախագահությունը

Ո՞վ է հաստատում

Ճյուղի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի կամ միսիայի նախագահը (կամ շրջանի նախագահը, եթե նշանակված է)

Կոչում

Ճյուղի նախագահության խորհրդականներ1

Ո՞վ է առաջարկում

Ճյուղի նախագահը

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը կամ միսիայի նախագահությունը (կամ շրջանի նախագահությունը, երբ լիազորված է միսիայի նախագահի կողմից)

Ո՞վ է հաստատում

Ճյուղի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի, միսիայի կամ շրջանի նախագահը կամ նշանակված խորհրդականը

Կոչում

Ճյուղի գործավար, գործավարների օգնականներ և գործադիր քարտուղար

Ո՞վ է առաջարկում

Ճյուղի նախագահությունը

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը կամ միսիայի նախագահությունը (կամ շրջանի նախագահությունը, երբ լիազորված է միսիայի նախագահի կողմից)

Ո՞վ է հաստատում

Ճյուղի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի նախագահը, նշանակված խորհրդականը կամ բարձրագույն խորհրդականը (ցցերի ճյուղերի համար), շրջանի նախագահը կամ նրա նշանակած քահանայության ղեկավարը (միսիայի ճյուղերի համար)

Կոչում

Երեցների քվորումի նախագահ

Ո՞վ է առաջարկում

Ցցի, շրջանի կամ միսիայի նախագահությունը (ճյուղի նախագահի հետ խորհրդակցելով)

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը կամ միսիայի նախագահությունը (կամ շրջանի նախագահությունը, երբ լիազորված է միսիայի նախագահի կողմից)

Ո՞վ է հաստատում

Ճյուղի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի կամ միսիայի նախագահը (կամ շրջանի նախագահը, եթե նշանակված է)

Կոչում

Երեցների քվորումի նախագահության խորհրդականներ

Ո՞վ է առաջարկում

Քվորումի նախագահը (ճյուղի նախագահի հետ խորհրդակցելով)

Ո՞վ է թույլատրում

Ցցի նախագահությունը և բարձրագույն խորհուրդը կամ միսիայի նախագահությունը (կամ շրջանի նախագահությունը, երբ լիազորված է միսիայի նախագահի կողմից)

Ո՞վ է հաստատում

Ճյուղի անդամները

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Ցցի կամ միսիայի նախագահը, նշանակված խորհրդականը կամ բարձրագույն խորհրդականը (կամ շրջանի նախագահը կամ քահանայության մեկ այլ ղեկավար, եթե նշանակված է)

Կոչում

Ճյուղի մյուս կոչումները

Ո՞վ է առաջարկում

Տես 30.8.1 բաժինը՝ ճյուղի նախագահ բառը կարդալով եպիսկոպոսի փոխարեն, իսկ ճյուղ բառը՝ ծխի փոխարեն:

Ո՞վ է թույլատրում

Տես 30.8.1 բաժինը՝ ճյուղի նախագահ բառը կարդալով եպիսկոպոսի փոխարեն, իսկ ճյուղ բառը՝ ծխի փոխարեն:

Ո՞վ է հաստատում

Տես 30.8.1 բաժինը՝ ճյուղի նախագահ բառը կարդալով եպիսկոպոսի փոխարեն, իսկ ճյուղ բառը՝ ծխի փոխարեն:

Ո՞վ է կանչում և ի սպաս դնում

Տես 30.8.1 բաժինը՝ ճյուղի նախագահ բառը կարդալով եպիսկոպոսի փոխարեն, իսկ ճյուղ բառը՝ ծխի փոխարեն:

  1. Տաճարի գործող կնքողները չպետք է կանչվեն ծառայելու ճյուղերի նախագահություններում: Կնքողները կանչվում են Եկեղեցու նախագահի ղեկավարության ներքո:

Տպել